- Details
- Category: Յօդուածագրութիւն
Այնտեղ գնում էր ահռելի մի մարտ,
Կռիւ ու կագ էր մի արիւնահեղ,
Ամէն մի զինուոր զգում էր անպարտ,
Պատերազմում էր յաղթական, ահեղ:
- Details
- Category: Յօդուածագրութիւն
Ես իմ ազգի
Կոչումն պահած,
Թռչունի պէս՝ անմեղացած,
Մոխիրների
Միջով անցայ,
Եղեռն ու ողբ ճաշակած...
- Details
- Category: Յօդուածագրութիւն
Իրանահայ ազգային գործիչ Լեւոն Ահարոնեանի հեղինակութեամբ վերջերս հայ ընթերցողի սեղանին դրուեց նման մի ստուարածաւալ երկհատորեակ՝ «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ» վերնագրով: Այն հեղինակի կենսագրական մենագրութիւնն է, որը հանդիսանալով հեղինակի կեանքի մանրազնին վերյուշը չի սահմանափակւում մէկ անձի ապրածի պատումով, այլ մանրամասն ներկա-յացնում է իրանահայ կեանքը:
- Details
- Category: Յօդուածագրութիւն
ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Դեկտեմբերի 13-ին ընդունուած 306-րդ բանաձեւը կարեւոր հանգրուան է Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման եւ դրա հետեւանքների յաղթահարման գործընթացում:
Բանաձեւը իւրայատուկ է միանգամից երեք առումով:
- Details
- Category: Յօդուածագրութիւն
Մեզ հետ եւ առանց մեզ
Էգեական ծովի ալիքները խենթ ու խելառ ափին են զարնւում եւ նորից վերադառնում մօր գիրկը, իսկ այդ ալիքներում խենթ ու խելառ մի տղայ՝ Արցախեան սեւահեր մի պատանեակ՝ Ակնաղբիւր գիւղից, խաղում էր ալիքների հետ եւ իր երազների խարիսխը ձգում. երբեք ծով չէր տեսել: Մտքում դրել էր իր հայրենիքը շենացնել եւ այսպիսի մի փոքրիկ ծովակ ստեղծել իր երկրում, որի ափին կը հանգստանար բազմաչարչար իր ծողովուրդը: