Հայկական միջնաշխարհը՝ Արարատեան բարեբեր դաշտավայրը եւ նրա շրջակայքը, որոնք այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան տարածքի մեծ մասն են կազմում, հայ ժողովրդի չորսհազարամեայ պատմութեան ընթացքում մի քանի անգամ հայազրկուել կամ հայերից նօսրացել են օտար նուաճողների ասպատակութիւնների պատճառով:

2013 թուականի Յունուարի  10-ին, Փարիզի քրտական կենտրոնում, յայտնաբերուեցին հրազէնով սպաննուած երեք քիւրտ կանանց դիակներ: Սպաննուածներն էին՝ Քրտական ազգային քոնկրեսի հիմնադիր անդամ Սաքինէ Ճանսըզը, Պրիւքսէլում ՔԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիտան Տողանը եւ երիտասարդ գործիչ Լէյլա Սէօյլեմեզը:

Նիւթի գերիշխանութեան ներքոյ գտնուող սպառողական հասարակութեան մէջ հեշտ չէ հանդիպել հոգեւոր արժէքները գնահատող մարդկանց, իսկ դրամի հետ գործ ունեցող բանկային (դրամատնային) ծառայողների շրջանում, թւում է, դա անհնար է:

Մինչ քաղաքական ղեկավարները յաճախ կը չափազանցեն իրենց ձեռքբերումները ու կը պարծենան իրենց ժողովուրդին գերազանցութեամբ, նման պնդումները անհեթեթ կը դառնան, երբ անոնք շատ կը հեռանան իրականութենէն եւ կը հասնին ազգայնամոլութեան ու ինքնասիրահարութեան սահմաններուն:

Աշխարհի վրայ ապրող ամէն հայու համար ազատ հայրենիք ունենալը տարբեր զգացում  ու տարբեր իրականութիւն մըն է: Շատերուն կը խանդավառէ այս ճշմարտութիւնը, իսկ ուրիշներուն համար ոչ մէկ հետաքրքրութիւն ունի: