Աշխարհն այսօր
Փոքրացել է,
Հայեացքի դէմ հեռահար,
Բիւր հոգսերի
Թիւն աճել է,
Տառապանքներ՝ անհամար...

Աշխարհն այսօր
Հար փոխուել է,
Չարն է քայլում յաղթաբար,
Խիղճը արդէն
Վաճառուել է,
Էլ երգ չկայ հոգեպարար...

Աշխարհն արդէն
Զայրացել է,
Տարփոխումից անդադար,
Մարդը մարդուց
Չարացել է,
Ո՞ւր ենք գնում կուրաբար:

ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ 
Պոսթըն