Քայլերգի տակ խրոխտ ու հպարտ,
Քայլիր հայ զինուոր ու եղիր անպարտ,
Գիտցիր,որ թիկունքում սպասում է քեզ,
Քնքուշ ու կարօտած աղջիկն անաղարտ:
Հայ զինուորը մի հիւլէ է բանակում,
Իսկ մեծ կռւում՝ նա առիւծ է անկոտրում,
Լինենք միասնական, զգօն ու քաջ,
Այդպէս յաղթական գնանք միշտ առաջ:
Բանակն է մեր ժողովրդի յոյսն ու հաւատը,
Զինուորն է կերտում մեր ապագան ու կատարում պարտքը,
Ու ամէն զինուոր՝ մի արծիւ դառած,
Հսկում է սահմանը թշնամուց՝ դարան մտած:
Քեզ մաղթում ենք անամպ երկինք,
երկաթեայ կամք,
Հայրենիքի համար,
ազատութեան տենչով կռուած՝
Յաղթանակած ու մարտունակ,
մեր ջահել Բանակ:
Բանակով է երկիրը ուժեղ ու ամուր,
Հպարտ շարքերով, երգով ախորժալուր,
Դարերից եկած մեր երկրի ու ժողովրդի
Անհողդողդ բազէ՝ դու խիզախ պաշտպան:
Անահիտ Բաբայեան
ք. Աթէնք 2014թ.