1988թ. Փետրուարի 20-ին երեկոյեան յայտնի դարձաւ, որ մարզխորհրդի 150 պատգամաւորներից ներկայացել են 111-ը: Նիստը սկսուեց: Մարզխորհդի արտահերթ նստաշրջանին հրաժարուել էին մասնակցել ադրբեջանցի եւ մի քանի հայ պատգամաւորներ:

Ք.Բաղիրովը վերջին փորձն է կատարում` խոստումների միջոցով տապալելու գորընթացը, այդպէս էլ չի կարողանում: Նա իր շքախմբով ստիպուած էր լքել դահլիճը եւ ընդհանրապէս հեռանալ Ստեփանակերտից:

Եւ այսպէս, պատմական նիստը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի միջնորդութիւնը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մէջ մտցնելու հարցը»:Ելոյթ ունեցան 45 պատգամաւորներ, որի արդիւնքում ծնուեց մերօրեայ պատմութեան ամենանշանաւոր եւ հայանպաստ որոշումը: Այն իրաւական տեսանկիւնից անթերի ու անխոցելի է: Եւ պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը ամէն կերպ ձգտում էր խանգարել նման որոշման ընդունմանը:Նմանօրինակ որոշումը պայմաններ ստեղծեց ԼՂՀ կազմաւորման եւ նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրութեան կողմից դաւանուող իրաւական նորմերով:

Պատմական նստաշրջանի փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածուից ներկայացնում ենք համար 130 օկրուգի պատգամաւոր` իմ համագիւղացի Ռիտա Մնացականեանի ելոյթը, «Ես հայուհի եմ, աւարտել եմ Մարտունու շրջանի Սոսի հայկական միջնակարգ դպրոցը: Այնտեղ եմ սովորել Մեսրոպատառ Մաշտոցի հայոց լեզուն ու ծանօթացել եմ իմ սիրելի հայ ժողովրդի պատմութեանը, պատմութիւն, որը հարուստ է պատմական դէպքերով: Այդ դէպքերից մէկը, որը յիշում եմ մանկուց այն է, որ մեր Ղարաբաղը անցեալում կոչուել է Արցախ եւ մտել է Հայաստանի պետական կազմաւորումների մէջ: Պատմական Արցախը անցել է պատմական մեծ ժամանակաշրջան, ընկել է ձեռքից-ձեռք ու վերջապէս եկաւ մեծ Հոկտեմբերի լուսաւոր շողերը, որը՝ ‘ լոյս բերեց սիրելի Ղարաբաղին:

Սիրելի ղարաբացիներ - ես որպէս Թաղավարդի համար 130 օկրուգի մարզային սովետի դեպուտատ ներկայացնում եմ իմ ընտրողների նամակը.

Արցախ-Ղարաբաղը միացնել Սովետական Հայաստանին այս է մեր երկրի ուղին, այս միացումն է պահանջում ներկայիս սերունդը, ետ դարձի ճանապարհ չկայ»:

Ամէն ազնիւ հայի սրտում

Անխորտակ տուն իմ Հայաստան:

 Սիրանուշ Սարգսեան
aparaj.am