Քայլերգի տակ խրոխտ ու հպարտ,
Քայլիր հայ զինուոր ու եղիր անպարտ,
Գիտցիր,որ թիկունքում սպասում է քեզ
Քնքուշ ու կարօտած աղջիկն անաղարտ:

Հայ զինուորը մի հիւլէ է բանակում,
Իսկ մեծ կռւում‘ նա առիւծ է անկոտրում
Լինենք միասնական, զգօն ու քաջ,
Այդպէս յաղթական գնանք միշտ առաջ:

 Բանակն է մեր ժողովրդի յոյսն ու հաւատը,
Զինուորն է կերտում մեր ապագան
ու կատարում պարտքը,
Ու ամէն զինուոր մի արծիւ դառած,
Հսկում է սահմանը‘ թշնամուց դարանակալուած:

Քեզ մաղթում ենք անամպ երկինք, երկաթեայ կամք,
Հայրենիքի համար,ազատութեան տենչով կռուած‘
Հաղթանակած ու մարտունակ,
Քսանմէկ տարեկան' մեր ջահել Բանակ:

 

Բանակով է երկիրը ուժեղ ու ամուր,
Հպարտ շարքերով,խրոխտ մարտական,
Եղէք մեր հայոց երկրի‘ դարերով երգած
Հայ ժողովրդի դուք խիզախ պաշտպան: 

Անահիտ Բաբայեան
Աթէնք