- Հայոց լեզուի մէջ նոր գրական բառեր են՝ մանրադիտակ, մանրէ, սաւառնակ, յածանաւ (թշնամին լրտեսող մարտանաւ), օդանաւ, յաղթահանդէս, բարեխիղճ, բարեփոխել, ախտահանել,

բուրումնաւէտ, ծաղկաբոյր, դաշնամուր, դաշնակահար, այլընտրանք, գովազդ, ծանուցանել, ձեռաձիր (tip), բնասուրճ, այլախոհ, բնապահպանում, թուատախտակ, սղաճ, բեռնատախտակ, հեռավար (remote control), ճաշագիր, շրջաջրիչ (sprinkle), ջերմակարգիչ (thermostat), շարժանկար, անջրանցիկ (waterproof), յայտագիր, գրատուն, համոյթ, տեսագրել, փորձադաշտ, սահադաշտ, վերակարգել, լուսնագնաց, գրապահոց, որականիշ, հանրախանութ, ծանրորդ, մարզադպրոց, պատճէնահանել (copy), մանրաթել (fiber), սառազերծել (de frost), ուժանիւթ (energy), ծականշել (punch), հարիչ (mixer), դահուկացատք (ski jumping), փոխարկիչ (transformer), ուղեթիւ (թղթատարի) (zip code), լուսատպիչ (xerox machine)։

- Անգլերէնի բառապաշարը ունի աւելի քան 490.000 բառ։ Շէյքսփիրի ժամանակ գոյութիւն ունէր մօտ 250.000 բառ։ Մօտ երկու հարիւր քառասուն հազար բառերու կէսը վերջին յիսուն տարին յառաջ եկած է։

- Ըստ Հրաչեայ Աճառեանի, ասրօս կը նշանակէ ճիւղ, ոստ։ Այս բառը մէկ անգամ գործածուած է Նարեկի տաղ 482-ի մէջ. «Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին. այդ նոճ ու բողբոջ ասրօսդ՝ զարդառեալ վարդն ու շուշանին»։