Բացուեց  լուսոյ  առաւօտը
« Սիրող սրտեր» թաղամասում,
Տեսա Մասիսը մշուշի մէջ
ճեփ- ճերմակ ու վեհապանծ,
Փորձեցի հայեացքով անջատել իրարից երկնակամարում,
Անհնար էր՝ նրանք շատ էին իրար ձուլուած:


Իրար հիւսուած, իրար կռթնած,
ասես պար էին բռնել,
Մասիսները արեւի շենչող լոյսերի ներքոյ,
Ձիւնի նուրբ շղարշն էր փռուել,
Ու ժպտում էին ծուռ Սանասարի
ու Բաղդասարի  նման:
 
Մէկը՝ մեծ ու հսկայ, միւսը՝  կէսը նրա:
Շատ բանաստեղծներ են երգել
երգը քո Մասիս
Ու էլի կը գովեն պատկերդ մեծ ու սիգապանծ,
Պանդուխտ հայերիդ  կարօտի խորհրդանիշն ես ու փարոսը յոյսի:

Այսպէս բացուեց առաւօտը
« Սիրող սրտեր» թաղամասում,
Ուր ապրում են սիրող սրտեր ու բազմանում,
Սիրում նայել միշտ Մասիսին տարածուած
Ու ներշնչւում նրա տեսքով հիացած:
Սովորեցնում մեր Հայ լեզուն հազարագանձ,
Տալով իրենց մանուկներին որպէս մի գանձ՝ ամբողջ կեանքում:

Անահիտ   Բաբայեան
Հայոց լեզուի եւ գրականութեան  ուսուցչուհի

ք. Երեւան (Նոյեմբեր 2011)