Յունուարի 23ը յաղթական օր է ողջ հայութեան համար: Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունուած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնքը մեծ կարեւորութիւն ունի ոչ մայն ֆրանսահայերի, այլեւ համայն հայութեան համար: Ինքս Յունուարի 23-ին շատ ու շատ հայերի պէս հետեւել եմ քննարկումների ողջ ընթացքին:

Կարծում եմ բոլորս այս պահին նոյն ոգեւորութիւնն ու հանգստութիւնն ենք ապրում: Իր ժխտողականութեամբ Թուրքիան փորձում է գրել ու աշխարհին հրամցնել պատմութեան իր տարբերակը: Եւ պատմութիւնն այսօր պաշտպանութեան կարիք ունի: Պատմութիւնն արդէն իսկ գրուել ու ուսումնասիրուել է պատմաբանների կողմից, եւ այսօր պետութիւնն ու խորհրդարանն է հէնց, որ պէտք է ստանձնեն պաշտպանողի դերը: Ժխտել ցեղասպանութեան գոյութիւնը նշանակում է ոտնահարել մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը:
Իհարկէ, այս օրէնքով Ֆրանսիական պետութիւնը նախեւառաջ պաշտպանում է հայկական ծագմամբ իր քաղաքացիներին: Բայց այն նաեւ իւրաքանչիւր հայի, նաեւ ի՛մ օրէնքն է:
Ցանկանում եմ հաւատալ, որ Ֆրանսիայի օրինակով նմաննատիպ օրէնքներ կÿընդունուեն նաեւ այլ երկրների կողմից: Օրէնքը չի առանձնացնում հայոց Եղեռնը, այլ այն ռացիզմի դէմ պայքարի եւրոպական համապատասխան նորմի տարածումն է ֆրանսիական օրէնսդրութեան վրայ: Օրէնքի նման ընթերցումը կարող է ընդհանրացուել Եւրամիութեան անդամ միւս երկրների կողմից, եւ համանման արձագանգի դէպքում հնա- րաւոր է հարցականի տակ դրուի Թուրքիայի՝ Եւրամիութիւն մտնելու հարցը, եթէ վերջինս չճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Փարիզ, Ֆրանսա