Անցեալ տարի ես սկսեցի հայերէնի արկածս: Այդ ժամանակից, ինձ շատ են հարցրել.- «Ինչո՞ւ ես հայերէն սովորում»: Մէկը՝ «շատ հետաքրքիր է, ինչո՞ւ» եւ ուրիշը՝ «յիմա՞ր ես, ինչո՞ւ»:
Այս հարցին դժուար է պատասխանել, ուրեմն՝ ասում եմ.- «Պէտք է օտար լեզու սովորէի աւարտելու համար»: «Բայց հայերէ՞ն»: «Չգիտեմ, տարբեր էր»: Դա էր պատճառը, երբ արձանագրուեցի դասին, բայց դրա համար չէր, որ մնացի:
Առաջին օրը ես գրեթէ թողեցի դասը: Չգիտէի ի՞նչ էր «բարեւ» կամ որտեղ է Հայաստանը: Դասը ինձ վախեցրեց, այդ պատճառով պրոֆեսոր Քէշիշեանին ասացի, որ ուզում եմ թողնել դասը: Նա ինձ ասաց.- «Հայերէնը դժուար է, բայց եթէ հայերէն ես ուզում սովորել, քեզ կը սովորեցնեմ»:
Դեռ ոչինչ չգիտէի հայերէնի մասին, բայց իմացայ, որ ուզեցի լինել նրա դասարանում: Նրա կիրքը հայերէնի համար մղեց ինձ կարդալու Հայաստանի ու հայկական մշակոյթին մասին դասից դուրս: Ես սկսեցի սիրել հայագիտութիւնը: Նոյնիսկ գնեցի «ճազվէ» Հայաստանից, որպէսզի հայկական սուրճ պատրաստեմ: Ես սիրեցի սովորել մէկից, որ սովորեցնել սիրում էր: Մի անհանգստացէք, որովհետեւ հիանալի հայերէնի ուսուցիչների պակասութիւն չկայ UCLAում: Իմ երկրորդ ուսուցիչը՝ պրոֆեսոր Կարապետեանը, ամէն շաբաթ հանդիպում էր ինձ հետ յաւելեալ ժամերի: Իմ ուսուցիչների նուիրուածութիւնը իրենց ուսանողներին՝ ինձ ոգեշնչեց հետապնդելու հայագիտութիւնը, որպէս երկրորդ մասնագիտութեան:
Ես փորձեցի եւ արձանագրուեցի հայերէն դասին, հետեւաբար՝ շատ հրաշալի բաներ պատահեցին ինձ: Շատ նոր մարդկանց եմ հանդիպել, ներառեալ Քոնան Օ՛բրայենին: Սովորել եմ մշակոյթի, պատմութեան եւ աշխարհի մասին, որոնք չէի իմանայ: Հայկական ռեքվիեմի գնացի: Հիմա ես տեղափոխուելու եմ Հայաստան, որպէսզի հետազօտական աշխատանք կատարեմ եւ ուսումնասիրեմ այս երկիրը, որի մասին այսքան շատ եմ լսել:
Յաճախ լսում եմ, որ մարդիկ խօսում են հայերէնի մասին ոնց որ թէ քիչ արժէք ունի, եւ տխրում եմ: Սովորաբար նրանք կասկածանքի տակ են դնում հայերէնի օգտակարութիւնը, որովհետեւ շատ քիչ մարդիկ են հայերէն խօսում: Սա երբեք չեմ հասկանայ: Հայերէնն իմ կեանքը փոխել է ոչ թէ նրա համար, թէ քանի հոգու հետ է ինձ կապել, այլ թէ ո՛ւմ հետ է ինձ կապել: Հայերէնն ինձ բերել է այս բոլոր նոր մարդկանց, որոնք դարձել են իմ հայկական ընտանիքի մէկ մասը: Այն ինձ օգնել է սովորելու ու զարգանալու: Իսկ հիմա հայերէնն ինձ տանում է Ամերիկայից դուրս առաջին անգամ եւ հայերէնի միջոցով է, որ աշխարհը տեսնելու եմ: Ամենակարեւորը՝ հայերէնն ինձ հաճոյք է պատճառում: Դրա համար ես միշտ կը սիրեմ այս գեղեցիկ լեզուն:
Ուրեմն՝ ինչո՞ւ եմ հայերէն սովորում:
Ինչո՞ւ ոչ:
«Ասպարէզ».- Ստացած ենք UCLA համալսարանի հայագիտական ուսմանց բաժինը որպէս երկրորդական մասնագիտութիւն ընտրած ուսանող Անտրիւ Մոնիքայէն վերեւի հայերէն գրութիւնը եւ ատոր կցուած անգլերէն նամակ մը։
Անտրիւ իր այս հայերէն գրութիւնը պատրաստած է իր դասընթացքին համար, իսկ անոր ուսուցիչները քաջալերած են զինք՝ ղրկելու տուեալ աշխատանքը «Ասպարէզ» օրաթերթին՝ նկատի առնելով, որ ասիկա հայերէն սորվելու ցանկութեան տարբեր դրսեւորում մըն է։ Խմբագրութիւնս հաճոյքն ունի ներկայացնելու Անտրիւին մտածումները հայոց լեզուին մասին՝ սպասելով իրմէ նոր գրութիւններու։
ԱՆԴՐԻՒ ՄՈԼԻԿԱ - «Ասպարէզ»