Կրկին կաղկանձում,
վայում են կրկին
Մեր արեանն ծարաւ
շնագայլերը
Ինչպէ՞ս ունկնդրենք
սին խոստումների,
Էլ ինչպէ՞ս լինենք համբերող, բարի:
Չար է, վատհոգի ոսոխը
դժխեմ,
Ուստի ինչքան էլ բարին
դաւանենք,
Չարին յաղթելու կերպը
մենք գիտենք,
Մեր հողից ընդմիշտ
հեռու պիտ վանենք:
Զինուո՛ր, մեր բազկին
եկ ապաւինենք,
Հզօր մեր հոգով
յաղթենք ոսոխին,
Հաւատանք մեր լոյս,
շէնշող գալիքին
Յաղթութեան լոյսը
դարերին տանենք:
Աւիկ Դերենց
Պոստոն