Բարեւ հայոց բանակի առիւծասիրտ զինուորներ։
Հպարտ ենք, որ ձեզ պէս եղբայրներ ունենք։
Շնորհակալ ենք մեզ խաղաղ քուն ապահովելու համար։

Թէկուզ դեռ շատ փոքր ենք՝ բայց հոգով, սրտով ձեզ հետ ենք։
Ձեզ բոլորիդ քաջ առողջութիւն եւ անփորձանք ծառայութիւն։
Եւս մէկ անգամ շնորհակալ ենք ձեզ՝ մեր խաղաղ մանկութեան համար։

Նստեմ հիմա միտքս լարեմ
Եւ եղբօրս նամակ գրեմ,
Որ բանակում պապիս նման
Բարձր պահի պատիւը տան,
Պաշտպանի մեր հայրենիքը,
Մեր արեւը, մեր երկինքը,
Որ տատիկս չապրի ահով,
Չվշտանայ մի նոր մահով,
Որ հայրիկս ուրախ¬ուրախ
Հնձի գնայ առաւօտ վաղ,
Որ մայրիկս առանց ախի
համով¬հոտով լաւաշ թխի
Որ քոյրիկս անուշ¬անուշ
Օրօրոցում քնի մուշ¬մուշ,
Ես էլ սիրով թեքուեմ դասին
Ու մտածեմ «հինգի» մասին։                           

ՔՆԱՐԻԿ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
10 տարեկան