«Ե­րեք թանկ ենք խփել մա՛մ, մէ­կը ես եմ խփել: ­Յան­կարծ չլա­ցես, մա՛մ, գա­լու եմ, յաղ­թած եմ գա­լու: ­Մա՛մ, պա­պա­յին յան­կարծ չթող­նես գայ: ­Մա՞մ, պա­պա­յին ին­չի՞ թո­ղե­ցիր գայ, մա՛մ… ­Պա­պան հետս ա, մա՛մ, մի՛ նե­ղո­ւի, լաւ կը պա­հեմ: Էս ինչ­քան բան ես ու­ղար­կել, մա՛մ: ­ Պա­պան ա­սում ա` լա­ցում ես, խնդրում եմ, մա՛մ, մի լա­ցի, եր­կու­սով ենք, էլ մեզ յաղ­թող չի լի­նի: Ա­ռաջ ենք գնում, մա՛մ…

«­Պա­պա­յին ա­սա, թող յետ գայ, մե­նակ չես լի­նի էլ, համ էլ չի թող­նում ես ա­ռաջ գնամ, ինքն ին­ձա­նից ա­ռաջ ան­ցած` գնում է: ­Բայց դու մի նե­ղո­ւի, մա՛մ, ես կողքն եմ, հան­գիստ ե­ղի, բայց ա­սա, թող յետ գայ: Ին­քը որ կռւում էր, ես իր կող­քը չէի, հի­մա իմ հերթն է, մա՛մ: ­Չի լսում ինձ, քեզ կը լսի, ե­րե­ւի: ­Մի քիչ նի­հա­րել ա աչ­քիս, էլ չի խմում, ստեղ ոչ մէ­կը չի խմում, ստեղ խմել չի կա­րե­լի, ստեղ բա­ցի ա­ռաջ գնա­լուց` ոչ մի բան չի կա­րե­լի, խո­ցո­ւել էլ չի կա­րե­լի, դրա հա­մար մի նե­ղո­ւի, մա՛մ, գա­լու ենք, եր­կու­սով ենք գա­լու, եր­կուսս էլ գա­լու ենք, ի­րար հետ, մեզ յաղ­թել չի լի­նի, ի­րար հետ ենք:
«­Գէորգ ձէա­ձան էլ ե­կաւ, մա՛մ, մեր թա­ղը սաղ ստեղ ա` տղեր­քով ու հէ­րե­րով:

­Մի կող­մից էլ լաւ ա, էլ րո­պէն մէկ չեն զան­գի, տե­նան` ո՞նց ենք, ո՞ւր ենք… ­Մեր կողքն են ու ի­րանք տես­նում են, որ լաւ ենք ու որ­տեղ ենք: ­Միշտ նոյն տե­ղը չենք մնում, մա՛մ, ա­ռաջ ենք գնում: ­Կա­րող է մտա­ծես, որ ա­ռաջ գնա­լով քեզ­նից ենք հե­ռա­նում, մա՛մ, չէ` որ­քան ա­ռաջ ենք գնում, էն­քան մօ­տե­նում ենք քեզ, ո­րով­հե­տեւ, որ­քան ա­ռաջ ենք գնում, էն­քան մօ­տե­նում ենք յաղ­թա­նա­կին: Ար­դէն մօտ ենք, մա՛մ: ­Յի­շո՞ւմ ես, որ մին­չեւ բա­նակ գալս տղեր­քով ֆութ­պոլ էինք խա­ղում, որ պարտ­ւում էինք, մէկ էլ պա­պա­նե­րը մտան դաշտ` մեր կող­մից, ու յաղ­թե­ցինք: ­Նոյնն ա, մա՛մ, ֆութ­պոլ ա, մա՛մ, ֆութ­պո­լի նման անվ­տանգ ա, մա՛մ ու ֆութ­պո­լի պէս յաղ­թե­լու ենք, մա՛մ: Հ­նա­րա­ւոր չի պարտուենք, ի­րա­ւունք չու­նենք պար­տո­ւենք: ­Հէր ու տղէն միա­սին չեն պարտ­ւում, միա­սին չեն պարտ­ւում, անհ­նար ա:

«­Մի բան եմ ու­զում ա­սել, մա՛մ: ­Սու­սան տո­տա­յի աղ­ջիկ Ան­նան ո՞նց ա: ­Տես­նո՞ւմ ես, ա­ւե­լի ա՞ սի­րու­նա­ցել: ­Չէ, ու­րիշ բան մի մտա­ծի, ուղ­ղա­կի յի­շե­ցի, ստեղ շատ եմ յի­շում, ստեղ յի­շե­լու տեղ ա: ­Պա­պան, օ­րի­նակ, ե­րէկ գի­շե­րը յի­շել էր ձեր ա­ռա­ջին հան­դի­պու­մը, ինձ էլ ա­սեց` մտքիդ աղ­ջիկ չկա՞յ: ­Սու­սան տո­տա­յի Ան­նա­յին կան­չի մեր տուն, մա՛մ, գա­լու եմ, մա՛մ, ե­թէ ին­ձա­նից հարց­նի, ա­սա, որ շատ լաւ ա: ­Մա՛մ, ա­սա, որ յե­սա պրծնե­լու ա ու գայ, բա­նա­կը չէ, մա՛մ, կռի­ւը…

«Է­սօր ամ­սի 5ն­ ա, մա՛մ, ո՞նց ես վար­կը փա­կել: ­Պա­պան էլ ստեղ ա, ո՞նց ես կա­րո­ղա­ցել: Դ­րա հա­մար եմ ա­սում` ա­սա պա­պա­յին, թող յետ գայ: Ինքն էդ­տեղ ա­ւե­լի պէտք ա: ­Չի ա­սում, բայց քեզ կա­րօ­տել է, մա՛մ, ե­րէկ գրպա­նում քո նկա­րը տե­սայ, յե­տեւն էլ գրել էր` ես քեզ սի­րում եմ: Ես էլ եմ քեզ սի­րում, մա՛մ, բան չմնաց, յաղ­թում ենք:

«­Մա՛մ ջան, է­սօր թուր­քի գիւղ ենք մտել, բայց դու հան­գիստ ե­ղիր, ո՛չ ես, ո՛չ պա­պան մարդ չենք սպան­նել: ­Բո­լո­րը փա­խել էին, մարդ չկար: Ե­թէ լի­նէր էլ, չէինք սպան­նի, մա՛մ, մեր կռի­ւը մարդ­կանց հետ չի: ­Պա­պան ա­սում ա` մօրդ ա­սա տոլ­մէն դնի վրեն, յե­սա գա­լիս ենք: ­Տոլ­մէն դիր վրէն, մա՛մ, յէ­սա գա­լիս ենք… ­Շատ հե­ռու ենք գնա­ցել, բայց յէ­սա գա­լիս ենք, յաղ­թում ենք, ար­դէն յաղ­թել ենք ու սո­ված ենք, շատ սո­ված: ­Մի­սը մենք կ­՛առ­նենք, մա՛մ, դու յան­կարծ չառ­նես:

«­Մա՛մ, ­Սու­սան տո­տա­յի Ան­նա­յին ա­սա, թող գայ քեզ օգ­նի… Ես ձեր ցա­ւը տա­նեմ, մա՛մ:

«­Քո զի­նո­ւոր որ­դի»:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ - «Եր­կիր»