«Օտարն սիրում է իբրեւ մեզ հիւրի,
Եւ մեր հացն ու ջուր դարձնում է լեղի»:

                                                                 Ա. Ժամկոչեան

    Մենք բան չենք ուզեր մեր հայրենիքէն,
    բացի մեր գիւղէն, որուն մէջ կ'ապրինք,

    ու կը մշակենք հողը մեր արտին
    ու փառք կու տանք մենք, ազատ մեր երկրին:

    Ապրումներն այս մենք կþերազէինք
    երկար տարիներ օտարութեան մէջ,
    եւ հիմա առիթ տրուեցաւ մեզի,
    որ երազը մեր դարձնենք գործի:

    Հայրենիքը մեր նպատակ էր միշտ,
    հայ գիւղացիին դառնալ բարեկամ,
    որ հողին փարած կþաշխատի տենդով
    եւ հպարտ կը զգայ իր հայրենիքով:

    Բայց մարդիկ ալ կան, որ դժբախտ կը զգան
    ու կը գանգատին իրենց ծոյլ կեանքէն:
    «Երկիրը երկիր չէ» կ'ըսեն օրն ի բուն
    ու իրենց տունը անտէր կը թողուն:

    Այսպիսիները թող լաւ իմանան,
    ուր որ ալ երթան նոյնը կը մնան,
    երբ չունին ոգի, աշխատելու կամք,
    ու իրենց երկրէն լոկ զզուանք կը զգան:

    Օտարի երկրին ապրիլը խեղճ է,
    օտարը քեզի «օտար» կ'անուանէ:
    Հայաստանն է քո սուրբ օճախը,
    որ կեանքդ ամբողջ կ'իմաստաւորէ:     

Մարգար Շարապխանեան
Ուշի գ.