­alt1. Բոզ­կա­նի շրջան կամ Բուն Սա­սուն
­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ հայ­կա­կան բնակ­չու­թիւն ու­նե­ցող գիւ­ղերն են Գե­լիե­գու­զան, Քաղ­քիկ, Սե­մալ, Շե­նիկ, Աղ­բիկԲա­ցի Քաղ­քի­կից, ո­րը Պաթ­մա­նի նա­հան­գի Սա­սոն գա­ւա­ռի կազ­մում է, նշո­ւած միւս գիւ­ղե­րը մտցո­ւել են Մու­շի գա­ւա­ռի կազ­մի մէջ:

Վե­րը նշո­ւած գիւ­ղե­րի հայ­կա­կան բնակ­չու­թիւնն ամ­բող­ջո­վին իս­լա­մա­ցո­ւած է. իս­լա­մաց­ման գոր­ծըն­թացն այս շրջա­նի հա­յե­րի մէջ սկսո­ւել է 1930ա­կան­նե­րի երկ­րորդ կէ­սից եւ շա­րու­նա­կո­ւել մինչ 1940ա­կան­նե­րի կէ­սե­րը: Թէեւ ո­րոշ ըն­տա­նիք­ներ կա­րո­ղա­ցել են գաղտ­նի կեր­պով պահ­պա­նել քրիս­տո­նէա­կան ո­րոշ ա­ւան­դոյթ­ներ, սա­կայն հե­տա­գայ տա­րի­նե­րին հիմ­նա­կա­նում Մու­շի կենտ­րոն տե­ղա­փո­խո­ւած այս հա­յե­րի մեծ մասն այն­տեղ ամ­բող­ջո­վին ան­ցաւ մահ­մե­տա­կան կեն­սա­կեր­պի:

­Ցե­ղաս­պա­նու­թեա­նը յա­ջոր­դած քսան տա­րի­նե­րի ըն­թաց­քում այս գիւ­ղե­րից պար­բե­րա­բար ար­տա­գաղ­թեր են եւ գրան­ցո­ւել Գա­միշ­լի եւ Հա­լէպ:

1930ա­կան­նե­րին՝ քրտա­կան ընդվզում­նե­րի ժա­մա­նակ, այն հա­յե­րը, ով­քեր չբարձ­րա­ցան լեռ­նե­րը, քիւրտ ապս­տամբ­նե­րի հետ միա­սին աք­սո­րո­ւե­ցին Թուր­քիա­յի ա­րեւմ­տեան շրջան­ներ: Ո­րոշ ժա­մա­նակ անց սրանց մի մա­սը վե­րա­դար­ձաւ հայ­րե­նի Սա­սուն:

Այս գիւ­ղե­րի բնակ­չու­թեան զգա­լի մա­սը պե­տու­թեան ան­մի­ջա­կան վե­րահս­կո­ղու­թեամբ հե­տա­գայ տա­րի­նե­րին տե­ղա­փո­խո­ւեց Մ­շոյ դաշ­տի գիւ­ղեր եւ Մու­շի կենտ­րոն. այս վե­րաբ­նա­կե­ցու­մը շա­րու­նա­կո­ւեց մին­չեւ 1990ա­կան­նե­րի կէ­սե­րը:

Վե­րոն­շեալ գիւ­ղե­րի հայ բնակ­չու­թեան մեծ մասն ա­րա­բա­խօս է, ո­րոշ­նե­րը՝ քրտա­խօս: Ա­ւագ սերն­դի շրջա­նում դե­ռեւս կա­րե­լի է գտնել մի քա­նի հա­յա­խօ­սող­նե­րի:

Այս հա­տո­ւա­ծի կրօ­նա­փոխ սա­սուն­ցի­նե­րին կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ի­րենց յա­տուկ կրօ­նա­մո­լու­թեամբ, ինչ­պէս նաեւ նրա­նով, որ հենց այս գիւ­ղե­րում են բնակ­ւում ա­մե­նա­մեծ թո­ւով ծպտեալ­նե­րը (ի­րենց ինք­նու­թիւ­նը թաքց­նող­նե­րը): Սո­վո­րա­բար Սա­սու­նի գիւ­ղե­րում հա­յե­րը թէեւ յա­ճախ հան­դի­պել են ա­մե­նա­տար­բեր հա­լա­ծանք­նե­րի, սա­կայն ծպտեալ կեն­սա­կերպ վա­րող­նե­րը շատ չեն, քա­նի որ բո­լորն էլ ճա­նա­չում են մի­մեանց:

Մինչ­դեռ պատ­մա­կան Սա­սու­նի հէնց այս հա­տո­ւա­ծում ա­մե­նա­շատն են քրտի կամ ա­րա­բի ինք­նու­թեամբ ներ­կա­յա­ցող­նե­րը: Թէեւ Սա­սու­նի այլ շրջան­նե­րում հայ­կա­կան ինք­նու­թեան եւ Ցե­ղաս­պա­նու­թեան վե­րա­բե­րեալ հար­ցերն ար­դէն ա­զատ քննարկ­ւում են, Գե­լիե­գու­զա­նի եւ Սե­մա­լի պէս գիւ­ղե­րում դե­ռեւս առ­կայ է վա­խի մթնո­լորտն ու ինք­նու­թիւ­նը ծած­կե­լու սո­վո­րու­թիւ­նը: Սա­կայն ա­ռա­ւել քան ու­շագ­րաւ է այն փաս­տը, որ այս­տեղ ի­րենց հայ­կա­կան ծագ­ման մա­սին խօ­սել չցան­կա­ցող­ներն ան­գամ միւս­նե­րի պէս շա­րու­նա­կում են ա­մուս­նա­նալ միայն ի­րենց պէս կրօ­նա­փոխ հա­յե­րի հետ:

Այս տա­րած­քում վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին կա­րե­լի է նկա­տել ո­րոշ տե­ղա­շարժ՝ ան­ցեալն ա­ւե­լի ման­րա­մասն ու­սում­նա­սի­րե­լու եւ հայ­կա­կան ինք­նու­թեանն ա­ւե­լի մօտ կանգ­նե­լու վա­րա­կիչ մի ձգտում, ինչ-որ չա­փով նաեւ զար­թօնք, ո­րը յատ­կա­պէս նկա­տե­լի է ե­րի­տա­սարդ­նե­րի շրջա­նում, ո­րոնց մեծ մասն ար­դէն բնակ­ւում է Մուշ քա­ղա­քում: Դ­րան մե­ծա­պէս նպաս­տել է նաեւ Մու­շում հայ­կա­կան ա­ռա­ջին հայ­րե­նակ­ցա­կան միու­թեան հիմ­նու­մըԳե­լիե­գու­զա­նի բնակ­չու­թեան մեծ մա­սը տե­ղա­փո­խո­ւել է Մուշ, սա­կայն գիւ­ղում դե­ռեւս բնակ­ւում է հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող եր­կու մեծ գեր­դաս­տան: Սե­մալ­ցի­նե­րի մի մեծ եւ բա­ւա­կա­նին ակ­տիւ զան­գուած ապ­րում է Մու­շին յա­րա­կից գիւ­ղե­րից մէ­կում, իսկ ան­մի­ջա­պէս Սե­մա­լում մնա­ցած հայ ըն­տա­նիք­նե­րի մա­սին ո­րե­ւէ յստակ տե­ղե­կու­թիւն հա­ղոր­դե­լը բարդ է այն­քա­նով, որ Սե­մա­լում ապ­րող­նե­րը փաս­տա­ցի ոչ միայն ձու­լո­ւած են կրօ­նով, լե­զո­ւով եւ մշա­կոյ­թով, այ­լեւ բա­ցար­ձա­կա­պէս չեն խօ­սում ի­րենց ան­ցեա­լի մա­սին, թէեւ Մուշ ի­ջած սե­մալ­ցի­նե­րի պնդմամբ հայ­րե­նի գիւ­ղում միան­շա­նակ մնա­ցել են հա­յեր, եւ նրանք քիչ չեն: Ճիշդ նոյն ի­րա­վի­ճակն է տի­րում Շե­նիկ եւ Աղ­բի գիւ­ղե­րումՍա­կայն նոյ­նը չի կա­րե­լի ա­սել քաղ­քիկ­ցի­նե­րի մա­սին, ո­րոնք դե­ռեւս շա­րու­նա­կում են ի­րենց ներ­կա­յաց­նել որ­պէս հայ, ա­ւե­լին՝ ակ­տիւ շփում ու­նեն Ս­փիւռ­քի եւ Հա­յաս­տա­նի սա­սուն­ցի­նե­րի հետ: Քաղ­քիկ գիւ­ղի կրօ­նա­փոխ հա­յե­րից մի մեծ գեր­դաս­տան բնակ­ւում է Մու­շում, ե­րե­քը մնա­ցել են Քաղ­քի­կում եւ մի քա­նի քրիս­տո­նեայ ըն­տա­նիք վա­ղուց ար­դէն Պոլիս է տե­ղա­փո­խո­ւել:

2. Խուլբ եւ Խիեանք (ներ­կա­յում Տիար­պե­քի­րի նա­հան­գի Քուլպ շրջան եւ Պաթ­ման նա­հան­գի Սա­սոն շրջան):
Այս շրջան­նե­րը հայ­կա­կան աղ­բիւր­նե­րում ներ­կա­յա­ցո­ւած են որ­պէս մէկ շրջան, թէեւ վա­ղուց ա­ռանձ­նա­ցո­ւած են ի­րա­րից: Խուլ­բը ներ­կա­յում ամ­բող­ջու­թեամբ կցո­ւած է Տիար­պե­քի­րին, իսկ Խիեան­քի զգա­լի հա­տո­ւա­ծը դեռ Սա­սու­նի (ժա­մա­նա­կա­կից քար­տէ­զով Սա­սոն) կազ­մում է:

Հա­յաբ­նակ գիւ­ղե­րը.

Խուլ­բում՝ Ա­հա­րոնք, Փա­սուր, Խը­ռուջ, Փար­կա, Շիր­նաս, Արտ­կունք, Գա­րըկ, Թիա­հա, Ջըկ­սէ:

­Խիեան­քում՝ Ար­խունդ, Բերմ, Բա­դէ:
­Խուլ­բի եւ Խիեան­քի հա­յե­րին բա­ւա­կա­նին ծանր ճա­կա­տա­գիր բա­ժին հա­սաւ այն ա­ռու­մով, որ հէնց այս շրջան­նե­րում են հաս­տա­տո­ւել Ցե­ղաս­պա­նու­թեանն ա­մե­նաակ­տիւ մաս­նակ­ցու­թիւնն ու­նե­ցած քրտա­կան ա­շի­րէթ­նե­րը: Մա­զա­պուրծ ե­ղած հա­յե­րը, ա­ւա­րի հետ միա­սին, հիմ­նա­կա­նում բա­ժին էին հա­սել այս ա­շի­րէթ­նե­րին` որ­պէս ստրուկի:

Ցե­ղաս­պա­նու­թեան շրջա­նում ու դե­ռեւս դրա­նից ա­ռաջ բռնի իս­լա­մա­ցո­ւած այս հա­յե­րի մէջ ե­ղան այն­պի­սի­նե­րը, ով­քեր կա­րո­ղա­ցան ներ­-հա­մայն­քա­յին ա­մուս­նու­թիւն­նե­րի շնոր­հիւ պահ­պա­նել հա­յու­թիւ­նը, թէեւ ամ­բող­ջո­վին քրտա­խօս դար­ձան: Ն­րան­ցից շա­տերն ա­ւե­լի ուշ նաեւ քրտա­կան շարժ­ման ակ­տիւ մաս­նա­կից­ներ են ե­ղել:

­Խուլ­բի հա­յու­թիւնն ամ­բող­ջո­վին իս­լա­մա­ցո­ւեց Ցե­ղաս­պա­նու­թեան շրջա­նում եւ դրան յա­ջոր­դած մի քա­նի տա­րի­նե­րին: Ն­րանք պահ­պա­նել են հայ­կա­կան ազ­գա­յին մի քա­նի պար եւ հայ­կա­կան խո­հա­նո­ցի ո­րոշ ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­ներԲա­ւա­կա­նին բազ­մա­մարդ եւ ակ­տիւ են Խը­ռուջ, Փա­սուր եւ Փար­կա գիւ­ղե­րի հայ­կա­կան գեր­դաս­տան­նե­րը: Ն­րանց մէջ այ­սօր նկատ­ւում է ո­րոշ ազ­գա­յին զար­թօնք, ին­չը դրսե­ւոր­ւում է ե­րե­խա­նե­րին հայ­կա­կան ա­նուն­ներ դնե­լով, հա­յե­րէ­նով ու հայ­կա­կան մշա­կոյ­թով հե­տաքրք­րո­ւող­նե­րի թո­ւի ա­ճով, Հա­յաս­տա­նում եւ Ս­փիւռ­քում գտնո­ւող ազ­գա­կան­նե­րի հետ շփում­նե­րի հաս­տա­տու­մով կամ վե­րա­կանգ­նու­մով եւ այլն: Վեր­ջին­ներս հիմ­նա­կա­նում ա­մուս­նա­նում են ի­րենց պէս կրօ­նա­փոխ հա­յե­րի հետ, թէեւ լի­նում են նաեւ բա­ցա­ռու­թիւն­ներ:

Բա­դէ գիւ­ղի քրտա­ցած հա­յե­րը ներ­կա­յում բնակ­ւում են Սիլ­վա­նում, քրտա­կան շարժ­ման ակ­տիւ մաս­նա­կից­ներ են եւ վա­ղուց ար­դէն ոչ մի կապ չու­նեն հա­յու­թեան հետՆոյն վի­ճա­կում է Բերմ գիւ­ղի միակ փրկո­ւած հայ­կա­կան ըն­տա­նի­քի ժա­ռանգ­նե­րի մի մա­սը, ով­քեր այժմ բնակ­ւում են Պաթ­մա­նի կենտ­րո­նում. նրանք ար­դէն վա­ղուց չեն անդ­րա­դառ­նում ի­րենց հայ­կա­կան ար­մատ­նե­րին: Մինչ­դեռ նրանց ազ­գա­կան­նե­րի մի մա­սը պահ­պա­նեց ե՛ւ ազ­գա­յին, ե՛ւ կրօ­նա­կան ինք­նու­թիւնն ու տե­ղա­փո­խո­ւեց Պոլիս: ­Հայ­կա­կան ինք­նու­թիւ­նից ամ­բող­ջո­վին հե­ռա­ցել են նաեւ Խուլ­բի միւս գիւ­ղե­րում ապ­րող­նե­րը:

Ա­ռան­ձին ու­շադ­րու­թեան է ար­ժա­նի Ար­խունդ գիւ­ղի հա­յու­թիւ­նը, ո­րի մի մա­սը մինչ օրս քրիս­տո­նեայ է:

Խիեան­քի շրջա­նում ա­մե­նա­շա­տը հէնց նրանց է յա­ջո­ղո­ւել պահ­պա­նել ազ­գա­յին ինք­նու­թիւ­նը եւ կրօ­նը:

Տար­բեր ժա­մա­նակ­նե­րում գիւ­ղի բնակ­չու­թեան թո­ւա­քա­նա­կը տա­տանուել է. ե­ղել է մի շրջան, երբ հա­սել է 42 տան:

Ցե­ղաս­պա­նու­թեան շրջա­նում բռնի իս­լա­մա­ցո­ւած այս հա­յե­րի մի հա­տո­ւա­ծը բա­ւա­կա­նին եր­կար ժա­մա­նակ կա­րո­ղա­ցաւ գաղտ­նի կեր­պով պահ­պա­նել ազ­գա­յին եւ կրօ­նա­կան ո­րոշ ա­ւան­դոյթ­ներ, սո­վո­րոյթ­ներ ու ծէ­սեր, եր­բեմն էլ, երբ հան­գա­մանք­նե­րը թոյլ էին տա­լիս, կա­րո­ղա­նում էին ա­ւե­լի բա­ցա­յայտ քրիս­տո­նէա­կան կեն­սա­կերպ վա­րել: Թէեւ նրանց մէջ գրե­թէ չէին մնա­ցել մայ­րե­նի լե­զո­ւին տի­րա­պե­տող­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիւ, նրան­ցից շա­տե­րը Պոլիս ար­տա­գաղ­թե­լուն պէս շտա­պե­ցին մկրտել ու հայ­կա­կան դպրոց­ներ ու­ղար­կել ի­րենց ե­րե­խա­նե­րին:

Ար­խունդ գիւ­ղի հա­յու­թեան մի հա­տո­ւա­ծը գիւ­ղից հե­ռա­ցաւ քրտա­կան PKKի ակ­տի­ւաց­ման շրջա­նում, երբ գիւ­ղի բնա­կիչ­նե­րին պար­տադր­ւում էր հա­մալ­րել իշ­խա­նա­մէտ գիւ­ղա­կան պա­հա­կախմբե­րի շար­քե­րը եւ կռո­ւել քիւրտ զի­նեալ­նե­րի դէմ: Ար­խուն­դի քրտա­ցած հա­յե­րի զգա­լի հա­տո­ւա­ծը հրա­ժա­րո­ւեց PKKի դէմ զէնք բարձ­րաց­նել ու հե­ռա­ցաւ դէ­պի ա­րեւ­մուտք, հիմ­նա­կա­նում` Պոլիս: Ար­խուն­դի հա­յերն այ­սօր Կ. Պոլ­սում ու­նեն ի­րենց ա­ռան­ձին հայ­րե­նակ­ցա­կան միու­թիւ­նը` Հե­րեն­դի (Ար­խուն­դի քրտե­րէն ա­նու­նը) Հա­յե­րի Միու­թիւն:

Ար­խուն­դից հա­յե­րի ար­տա­գաղ­թի միւս պատ­ճա­ռը հա­րե­ւան մահ­մե­տա­կան բնակ­չու­թեան տե­ւա­կան ճնշում­ներն էին, ո­րոնց հե­տե­ւան­քով ար­խունդ­ցի­նե­րի մի մա­սը մահ­մե­տա­կան դար­ձաւ, իսկ ո­րոշ­նե­րը մին­չեւ վերջ պահ­պա­նե­ցին կրօնն ու լքե­ցին գիւ­ղը: Շա­տե­րը իս­լա­մա­նում էին ձե­ւա­կա­նօ­րէն՝ ճնշում­նե­րից ա­զա­տո­ւե­լու հա­մար: Իս­լամ ըն­դու­նե­լուց յե­տոյ էլ շա­րու­նա­կե­ցին ներհա­մայն­քա­յին ա­մուս­նու­թիւն­նե­րը՝ չխառ­նո­ւե­լով քրտե­րի հետ:

1960ա­կան­նե­րին քրիս­տո­նեա­նե­րի դէմ բա­ցա­յայտ յար­ձա­կում­ներն այս­տեղ մշտա­կան բնոյթ ստա­ցան: Գիւ­ղի քրիս­տո­նեայ բնակ­չու­թիւ­նը պաշ­տօ­նա­պէս իս­լա­մա­ցո­ւել է 1968 թ., երբ Ար­խուն­դի ե­կե­ղե­ցին վե­րա­ծո­ւեց մզկի­թի, իսկ տե­ղի բո­լոր քրիս­տո­նեայ բնա­կի­չե­րը հաշուառուե­ցին որ­պէս մահ­մե­տա­կան­ների:

Թուր­քա­կան մա­մու­լը չշրջան­ցեց այս դէպ­քե­րը. «­Հու­րիէ­թ» թեր­թը շտա­պեց այս ա­մէ­նը ներ­կա­յաց­նել որ­պէս Ա­ջար գիւ­ղի (Ար­խուն­դի թուր­քա­կան ա­նու­նը) քրիս­տո­նեայ բնակ­չու­թեան կա­մա­ւոր մահ­մե­տա­կա­նա­ցումի եւ ան­գամ մէջ­բե­րեց գիւ­ղի «հո­գե­ւոր ա­ռաջ­նոր­դի» հե­տե­ւեալ խօս­քը. «­Մենք վա­ղուց էինք հա­մակ­րում այս կրօ­նին, եւ վեր­ջա­պէս մեր հո­գի­նե­րը կը խա­ղա­ղո­ւե­ն»:

Միչ­դեռ յայտ­նի է, որ Ար­խուն­դի հա­յե­րը ցոյց էին տո­ւել դի­մադ­րու­թիւն. բա­խում­նե­րի ըն­թաց­քում ե­րեք հո­գի սպա­նո­ւեց հա­յե­րի կող­մից եւ ե­րե­քը՝ քրտե­րից:

Անդ­րա­դառ­նա­լով «­Հու­րիէ­թ»ի յօդուա­ծին՝ պէտք է նշենք, որ սա այն դա­սա­կան սցե­նարն է, ո­րը սո­վո­րա­բար յա­ջոր­դում էր հա­յե­րին բռնի իս­լա­մաց­նե­լու դէպ­քե­րին. մա­մու­լի եւ շրջա­կայ մահ­մե­տա­կան բնակ­չու­թեան կող­մից «հա­յե­րի կա­մա­ւոր իս­լա­մաց­մա­ն» մա­սին լու­րե­րի տա­րա­ծում, իս­կա­պէս կա­մա­ւոր կրօ­նա­փո­խու­թեան գնա­ցող մի քա­նի ան­հատ­նե­րի կող­մից ամ­բողջ հա­մայն­քի ա­նու­նից յայ­տա­րա­րու­թիւն­նե­րի ակ­տիւ բրո­բա­կան­դում ու վեր­ջին­նե­րիս ո­րոշ հո­ղա­տա­րածք­նե­րի բաշ­խում :

3. Խաբլ­ջոզ եւ Հազ­զօ (ներ­կա­յում Պաթ­ման նա­հանգի Սա­սոն եւ Քոզ­լուք շրջան­ներ): Պատ­մա­կան Սա­սու­նի Հազ­զո­յի շրջա­նի մեծ մա­սը, Սա­սու­նից ան­ջա­տե­լով եւ Քոզ­լուք ա­նո­ւա­նա­փո­խե­լով, դարձ­րել են Պաթ­ման նա­հան­գի ա­ռան­ձին շրջան, իսկ Խաբլ­ջո­զը հան­դի­սա­նում է ժա­մա­նա­կա­կից Սա­սու­նի կենտ­րո­նը, ո­րի մի հա­տո­ւա­ծը զբա­ղեցնում է Սա­սոն քա­ղաք-շրջկենտ­րո­նը: ­Հա­յաբ­նակ գիւ­ղե­րը` Կուս­գետ, Հազ­զօ, Հա­սո­փիկ, Ի­րի­ցանք, Փիր­շենք, Կո­րով, Կո­մեկ, Խար­վեռ, Նա­դո­բան, Դե­րէ, Բա­դըր­մուտ, Քո­րամ, Ը­կուզ­նակ Ս­խա­լո­ւած չենք լի­նի, ե­թէ ա­սենք, որ Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ Սա­սու­նում ա­մե­նա­շատ թո­ւով հա­յեր մնա­ցել են հէնց այս շրջա­նում: Յատ­կա­պէս Խաբլ­ջո­զի լեռ­նա­յին ա­նա­ռիկ գիւ­ղե­րում` Մա­րա­թու­կի փէ­շին են կենտ­րո­նա­ցած ե­ղել փրկո­ւած հա­յե­րի փոք­րիկ հա­մայնք­նե­րը:

Սա հենց Սա­սու­նի ա­րա­բա­ցած հա­յե­րի ա­մե­նա­մեծ շրջանն է, նշո­ւած բո­լոր գիւ­ղե­րում բնակ­չու­թիւնն ամ­բող­ջո­վին ա­րա­բա­խօս է: Սա­կայն սա­սուն­ցի­նե­րի այս խում­բը, թե­րեւս, ա­մե­նա­շատն է պա­հել հայ­կա­կա­նու­թիւ­նը (հին հա­ւա­տա­լիք­ներն ու ա­ւան­դոյթ­նե­րը, եր­գե­րը, պա­րե­րը, խո­հա­նո­ցը, իսկ մի շարք գիւ­ղե­րում մին­չեւ 1980ա­կան­նե­րը պահ­պա­նել էին նաեւ լե­զուն), ինչ­պէս նաեւ ա­նում էին հնա­րա­ւոր ա­մէն բան՝ օ­տար­նե­րի հետ ա­մուս­նա­կան կա­պե­րը բա­ցա­ռե­լու հա­մար:

Այս շրջա­նում են նաեւ պահ­պա­նո­ւել ա­մե­նա­շատ քրիս­տո­նեայ ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց զգա­լի մա­սը Կ. Պոլիս ար­տա­գաղ­թեց 1970-80ա­կան թթ., երբ բռնի իս­լա­մաց­ման եւ տա­րա­տե­սակ ճնշում­նե­րի նոր ա­լիք բարձ­րա­ցաւ Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նի բո­լոր այն գա­ւառ­նե­րում, որ­տեղ դեռ հա­յեր կա­յին: Այս­տե­ղի իսլա­մացո­ւած­նե­րի զգա­լի հա­տո­ւա­ծը (չենք սխա­լո­ւի, ե­թէ ա­սենք մօտ 70-80%) կրօ­նա­փոխ է ե­ղել հէնց այդ ժա­մա­նակ եւ ոչ թէ Ցե­ղաս­պա­նու­թեան շրջա­նում, իսկ քրիս­տո­նէու­թիւ­նը պա­հող­նե­րը ար­տա­գաղ­թե­ցին Պոլիս: Եւ ի հար­կէ հէնց այս շրջա­նից տե­ղի հա­յե­րի մէջ հա­յե­րէնն իր տե­ղը աս­տի­ճա­նա­բար զի­ջեց ա­րա­բե­րէ­նին:

Հարկ է նշել նաեւ, որ այս­տեղ հա­յե­րը ձա­խա­կող­մեան կամ քրտա­մէտ չեն, ա­ւե­լին` Սա­սու­նի այս շրջա­նը բա­ռի բուն ի­մաս­տով «հա­կաքր­տա­կա­նե է (ա­րա­բա­ցած հա­յե­րի խնդրին ու քրտա­կան շարժ­ման մէջ նրանց դե­րին ա­ւե­լի ման­րա­մասն կ­‘անդ­րա­դառ­նանք ա­ւե­լի ուշ):

Աբլ­ջո­զի շրջա­նում թե­րեւս ա­մե­նա­հա­յա­շա­տը ե­ղել է Փիր­շեն­քը. այս­տեղ հա­յե­րի տնե­րը տա­սից ա­ւե­լի էին, ի հար­կէ այս թի­ւը տա­տան­ւում էր տար­բեր ժա­մա­նակ­նե­րում: Ներ­կա­յում գիւ­ղում մնա­ցել է ե­րեք տուն հայ. մէ­կը՝ քրիս­տո­նեայ, եր­կու­սը՝ մահ­մե­տա­կան: Ի­րի­ցանք գիւ­ղում ծպտո­ւած հա­յե­րի տնե­րը թէեւ ա­ւե­լի քիչ էին, քան Փիր­շեն­քում, սա­կայն պա­կաս բազ­մա­մարդ չէին:

Վեր­ջին­ներս դե­ռեւս ե­րե­սուն տա­րի ա­ռաջ կրօ­նա­կան ճնշում­նե­րի հե­տե­ւան­քով տե­ղա­փո­խո­ւե­ցին Պոլիս:

Ե­րեք քրիս­տո­նեայ ըն­տա­նիք դե­ռեւս ապ­րում է Կո­մեկ գիւ­ղում: ­Հա­սո­փիկ, Նա­դո­բան, Խար­վեռ եւ Կո­րով գիւ­ղե­րում մնա­ցել են վեր­ջին մի քա­նի կրօ­նա­փոխ հայ ըն­տա­նիք­նե­րը:

Կուս­գետ գիւ­ղի քրիս­տո­նեայ հա­յե­րը Ս­թամ­պուլ տե­ղա­փո­խո­ւե­ցին 1960-70 թթ. (ի դէպ 10 կուս­գետ­ցի­նե­րի գնդա­կա­հա­րու­թեան պատ­մու­թիւ­նը ո­րո­շա­կիօ­րէն ար­տա­ցո­լում է հա­յե­րի վի­ճա­կը Սա­սու­նում 1927-38 թթ. քրտա­կան ընդվ­զում­նե­րի ըն­թաց­քում. գնդա­կա­հա­րու­թիւն­նե­րը թուրք զի­նո­ւոր­ներն ի­րա­կա­նաց­րե­ցին 1937ին, թէեւ այս հա­յե­րը ոչ մի կապ չու­նէին քրտե­րի ապս­տամ­բու­թեան հետ եւ գնդա­կա­հա­րու­թեան վայր էին բե­րո­ւել խա­բէու­թեամբ): ­Բա­ւա­կա­նին շատ հայ որ­բեր են պա­հո­ւել Բա­դըր­մուտ գիւ­ղի քիւրտ ա­ղա­յի տա­նը, ո­րոնց մի մա­սը փախ­չե­լով փրկո­ւեց գե­րու­թիւ­նից, սա­կայն շատ հայ աղ­ջիկ­ներ եւ կա­նայք Բա­դըր­մու­տում ձու­լո­ւե­ցին պար­տադ­րո­ւած խառն ա­մուս­նու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով: Բա­դըր­մու­տի որ­բե­րից ո­մանք, մի­մեանց հետ ա­մուս­նա­նա­լով, կա­րո­ղա­ցան խու­սա­փել ձու­լու­մից, սա­կայն այդ­պէս էլ չվե­րա­դար­ձան քրիս­տո­նէու­թեան: Այդ­պի­սի մի քա­նի ըն­տա­նիք ներ­կա­յում ապ­րում է Մ­շոյ դաշ­տի գիւ­ղե­րից մէ­կում: Դե­րէ գիւ­ղի միակ հայ­կա­կան ըն­տա­նի­քը ներ­կա­յում բնակ­ւում է Սիլ­վա­նում, մե­ծա­հա­սակ­ներն իս­լա­մա­ցո­ւել են դե­ռեւս Ցե­ղաս­պա­նու­թեան տա­րի­նե­րին՝ որ­բա­նա­լուց յե­տոյ:

Հազ­զօ գիւ­ղից հա­յերն ար­տա­գաղ­թել էին Սի­րիա­յի Գա­միշ­լիի շրջան դե­ռեւս 1930ա­կան­նե­րին:

Ըն­կուզ­նա­կում եւ Քո­րա­մում մինչ օրս էլ ապ­րում են կրօ­նա­փոխ ըն­տա­նիք­ներ, Սա­սու­նի վար­չա­կան կենտ­րո­նին շատ մօտ գտնո­ւե­լու պատ­ճա­ռով նրանք ա­ւե­լի ա­նա­զատ են հայ­կա­կան ինք­նու­թեամբ ապ­րե­լու հար­ցում եւ ա­ւե­լի հե­ռու են Սա­սու­նի միւս հա­յե­րից, ով­քեր հիմ­նա­կա­նում բարձ­րա­դիր լեռ­նա­յին գիւ­ղե­րում են ապ­րում: Քո­րա­մում եւ Ըն­կուզ­նա­կում բազ­մա­թիւ հա­յու­հի­նե­րի փախցրել են ա­րաբ­ներն ու քրտե­րը:

4. Փ­սանք (ներ­կա­յում Պաթ­ման նա­հան­գի Սա­սոն շրջան): Հա­յաբ­նակ գիւ­ղե­րը` Հ­ռութ, Մըջ­գեղ, Փ­շուտ, Բըք­սէ, Խն­ձո­րենք, Մըկ­տենք, Ռա­բաթ, Զի­լան:

Հ­ռութ եւ Փ­շուտ գիւ­ղե­րը Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ մինչեւ 1980ա­կան­նե­րի վեր­ջը ե­ղել են ա­մե­նա­խիտ հայ քրիս­տոնեայ բնակ­չու­թիւնն ու­նե­ցող գիւ­ղերն ամ­բողջ Սա­սու­նում: Ս­րանց մեծ մա­սը տի­րա­պե­տել է հա­յե­րէ­նի, սա­կայն ե­րի­տա­սարդ սե­րունդն ա­ւե­լի շատ ա­րա­բա­խօս է: Այ­սօր այդ գիւ­ղե­րում քրիս­տոնեա­ներ ընդ­հան­րա­պէս չեն բնակ­ւում, կան ըն­դա­մէ­նը մի քա­նի կրօ­նա­փոխ հայ ըն­տա­նիք­ներ, սա­կայն նրանց քա­նակն էլ տա­րէց ­տա­րի նո­ւա­զում է:

Մըկ­տենք եւ Բըք­սէ գիւ­ղե­րի հա­յերն ի­րա­կա­նում նոյն գեր­դաս­տա­նի ան­դամ­ներն են, մկտենք­ցի­նե­րի վեր­ջին եր­կու ըն­տա­նիք­ներն էին Սա­սու­նում Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ: Սա­կայն Գէորգ Չա­ւու­շի ծննդա­վայր Մկ­տեն­քում հաս­տա­տո­ւած Կեն­դօ ա­շի­րէ­թի քրտե­րը բռնի գաղ­թեց­րե­ցին այս վեր­ջին եր­կու հայ ըն­տա­նիք­նե­րին դէ­պի Բըք­սէ գիւղ, որ­տեղ էլ նրանք ապ­րում են մինչ օրս, սա­կայն մէկ դար անց ար­դէն լի­նե­լով ոչ թէ եր­կու, այլ ե­րե­սուն ըն­տա­նիք: Բըք­սէի հա­յե­րը մահ­մե­տա­կան են, հա­յե­րէն չգի­տեն եւ քրտա­խօս են: Բըք­սէ գիւղն այդ շրջա­նի քիչ գիւ­ղե­րից է, ո­րի բնակ­չու­թիւ­նը հրա­ժա­րո­ւեց կռո­ւել քրտե­րի դէմ, ին­չի պատ­ճա­ռով թուրք զի­նո­ւոր­նե­րը 1990ա­կան­նե­րին ե­րեք ան­գամ այ­րել են Բըք­սէն: ­Ռա­բաթ եւ Զի­լան գիւ­ղե­րից վեր­ջին հա­յե­րը գաղ­թել են 1930-40ա­կան, իսկ Մըջ­գե­ղից ու Խն­ձո­րեն­քից` 1970ա­կան թո­ւա­կան­նե­րին:

5. Մօտ­կան (ներ­կա­յում Պիթ­լիս նա­հան­գի Մուտ­կի շրջան): Հա­յաբ­նակ գիւ­ղե­րը` Նիչ, Ար­փի, Շե­նիստ, Աղբն­ջեր, Քեր­հօՆեր­կա­յում Շե­նիստ գիւ­ղում ապ­րում է ի­նը իս­լա­մա­ցո­ւած հայ ըն­տա­նիք, ո­րոնք բա­ւա­կա­նին բազ­ման­դամ են, ա­մուս­նա­նում են միայն ի­րենց պէս կրօ­նա­փոխ հա­յե­րի հետ: Մի քա­նի կրօ­նա­փոխ հայ ըն­տա­նիք դե­ռեւս ապ­րում է Աղբն­ջեր գիւ­ղում: ­Նի­չը ե՛ւ Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից ա­ռաջ, ե՛ւ յե­տոյ ե­ղել է Մօտ­կան գա­ւա­ռի ա­մե­նա­հա­յա­շատ գիւ­ղը: Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ այս­տեղ ապ­րող հայ ըն­տա­նիք­նե­րի թի­ւը յստակ չէ, քա­նի որ քրիս­տո­նեայ նչե­ցի­նե­րը, տար­բեր հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով, յա­ճախ ար­տա­գաղ­թել, բայց նո­րից ետ են վե­րա­դար­ձել գիւղ: Ն­չե­ցի­նե­րը նաեւ յա­ճախ տե­ղա­փո­խո­ւել են կող­քի գիւ­ղե­րը` ա­մե­նա­շա­տը Ար­փի գիւղ: Այ­սօր Նի­չի եւ Ար­փիի հա­յե­րի բազ­մա­թիւ գեր­դաս­տան­նե­րի կա­րե­լի է հան­դի­պել Պոլիս, ո­րոնք քա­ղաք հաս­նե­լուն պէս մկրտո­ւել են ու վե­րա­կանգ­նել հայ­կա­կան ա­նուն­նե­րը: Ներ­կայ պա­հին Նի­չում մնա­ցել է մէկ քրիս­տո­նեայ տուն եւ բազ­մա­թիւ կրօ­նա­փոխ­ներ, Ար­փիում բո­լո­րը կրօ­նա­փոխ են (14 տուն):

Մօտ­կան գա­ւա­ռի եւ յատ­կա­պէս այս եր­կու գիւ­ղե­րի հա­յե­րի գլխա­ւոր ա­ռանձ­նա­յատ­կու­թիւ­նը կա­րե­լի է հա­մա­րել այն, որ թէ՛ քրիս­տո­նեայ եւ թէ՛ կրօ­նա­փոխ` վեր­ջին­ներս Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ ութ-ի­նը տաս­նա­մեակ շա­րու­նա­կել են օգ­տա­գոր­ծել հա­յե­րէ­նը: Թէեւ Մօտ­կա­նի գիւ­ղե­րի հա­յու­թեան մեծ մա­սը, բա­ցի հա­յե­րէ­նից, տի­րա­պե­տել է նաեւ ա­րա­բե­րէ­նի, քրտե­րէ­նի (քուր­ման­ջի) եւ զա­զա­յե­րէ­նի, սա­կայն նրանց շրջա­նում ե­ղել են նաեւ հա­յեր, ով­քեր, բա­ցի հա­յե­րէ­նից, այլ լե­զու չգի­տէին: Ա­ւե­լին` նրանց հա­րե­ւան ա­րաբ­ներն ու քրտե­րը նոյն­պէս հա­յե­րէն էին խօ­սում նրանց հետ:

Քեր­հօ գիւ­ղի հա­յերն աք­սո­րո­ւել են 1937ին: Թուր­քիա­յի ա­րեւ­մուտ­քում անց­կաց­րած աք­սո­րի տա­րի­նե­րից յե­տոյ միայն եր­կու ըն­տա­նիք կա­րո­ղա­ցաւ վե­րա­դառ­նալ գիւղ, ըն­տա­նիք­նե­րից մէ­կը իս­լա­մա­ցաւ եւ մնաց հայ­րե­նի գիւ­ղում, իսկ միւս­նե­րը Քեր­հո­յում ապ­րուստ չհայ­թայ­թե­լու պատ­ճա­ռով բռնե­ցին նախ՝ Ս­ղեր­դի, իսկ այ­նու­հե­տեւ՝ Պոլիս ճա­նա­պար­հը: Վեր­ջին­ներս եր­կար տա­րի­ներ ծպտեալ կեր­պով պահ­պա­նե­ցին քրիս­տո­նէու­թիւ­նը, իսկ Պոլիս հաս­նե­լուց յե­տոյ մկրտո­ւե­ցին:

Նիւ­թի պատ­րաստ­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար յա­տուկ շնոր­հա­կա­լու­թիւն Սե­ւան Շե­նո­լին, Մեհ­մետ Ջեմ­շիին, Աստ­ղիկ Բալ­ջըին, Դա­ւիթ Ա­րու­շին, Բես­սէ Քա­բա­քին, Ս. Շարք­լըին, Վէյ­սի Զեն­գի­լին, Հ. Ակ­դա­շին, Ի­սա­հակ, Թուն­ջայ, Աւ­նի եւ Մե­լի­սա Զուն­գիոր­նե­րին, Ն. Յուն­թու­րին, Կա­րօտ եւ Ռու­բէն Աւ­ջը­նե­րին, Նու­րի Թա­շին, Օր­հան Քա­բէին, Իր­ֆան Գե­զինՄե­լի­քէ Ակ­քու­շին, Սիլ­վա Զ.-ին, Նա­զան Ջ.-ին, Այ­հան Դե­րին­ջէին, Ար­սէն Դե­մի­րին:

Սո­ֆիա Յա­կո­բեան - «Ա­կուն­ք»