­altՄաս Ա.)

Որ­քա՞ն հայ փրկո­ւեց ­Սա­սու­նում, նրանք ինչ­պէ՞ս շա­րու­նա­կե­ցին ի­րենց կեան­քը, ի՞նչ դժո­ւա­րու­թիւն­նե­րի մի­ջով ան­ցան եւ որ­տե՞ղ են հի­մա նրանց ժա­ռանգ­նե­րը

Այս ու­սում­նա­սի­րու­թիւ­նը, ո­րի մէջ նե­րա­ռո­ւած են ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից մինչ օրս ­Սա­սու­նի քրիս­տո­նեայ եւ իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րի թո­ւա­քա­նա­կի, բնա­կու­թեան վայ­րե­րի, նոր գաղ­թի ուղ­ղու­թիւն­նե­րի, լե­զո­ւի, կրօ­նի ու ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թեան մա­սին տե­ղե­կու­թիւն­ներ, նպա­տակ ու­նի օգ­նե­լու ոչ միայն թե­ման ու­սում­նա­սի­րող տար­բեր մաս­նա­գէտ­նե­րի, այ­լեւ մէկ դար շա­րու­նակ ի­րենց նախ­նի­նե­րի գիւ­ղե­րը եւ կո­րած ազ­գա­կան­նե­րին փնտռող­նե­րին:

Ինչ­պէ՞ս փրկո­ւե­ցին հա­յե­րը ­Սա­սու­նում

Ան­շուշտ, ­Սա­սու­նի լեռ­նա­յին ա­նա­ռիկ դիր­քը մեծ նշա­նա­կու­թիւն է ու­նե­ցել այս­տեղ հա­յե­րի փրկու­թեան հար­ցում: ­Սա­կայն, ի պա­տիւ սա­սուն­ցի­նե­րի, պէտք է նշենք, որ նրանց կազ­մա­կեր­պած ինք­նա­պաշտ­պա­նու­թիւ­նը ահ­ռե­լի մեծ դեր խա­ղաց, ու թէեւ ­Սա­սու­նի 1915 թ. ինք­նա­պաշտ­պա­նու­թիւ­նը ի վեր­ջոյ ճնշո­ւեց, սա­կայն այն ա­պար­դիւն չան­ցաւ: ­Նոյ­նը կա­րե­լի է ա­սել մու­սա­լեռ­ցի, վա­նե­ցի, շա­պին-գա­րա­հի­սար­ցի հա­յե­րի մա­սին, ո­րոնք փրկո­ւել էին հիմ­նա­կա­նում զի­նեալ դի­մադ­րու­թեան շնոր­հիւ:

­Հայ որ­բե­րին փրկել են նաեւ ո­րոշ քրտա­կան եւ ա­րա­բա­կան ա­շի­րէթ­ներ:

«Փր­կել» հաս­կա­ցու­թիւնն, ան­շուշտ, յա­րա­բե­րա­կան է, քա­նի որ փրկող­ներն հիմ­նա­կա­նում հե­տապն­դում էին ի­րենց շա­հե­րը. որբ աղ­ջիկ­նե­րին տա­նում էին որ­պէս ա­ղա­խին­ներ կամ ա­պա­գայ հարս­նա­ցու­ներ, իսկ տղա­նե­րին՝ որ­պէս ձրի աշ­խա­տուժ, այլ կերպ ա­սած՝ ստրուկ­ներ: Ան­շուշտ հայ որ­բե­րին իս­կա­պէս պաշտ­պա­նող ըն­տա­նիք­ներ նոյն­պէս ե­ղել են, ո­րոնք նրանց մե­ծաց­րին որ­պէս հա­յե­րի:

Այս­պի­սով՝ 1920ա­կան­նե­րի երկ­րորդ կէ­սին, երբ այս որ­բե­րը մե­ծա­ցան եւ ի­րենց սե­փա­կան տնտե­սու­թիւնն ու ըն­տա­նիք­նե­րը հիմ­նե­ցին, փոր­ձե­ցին ա­ռանձ­նա­նալ ա­շի­րէթ­նե­րից, յայտ­նուե­ցին մահ­մե­տա­կան հա­րե­ւան­նե­րի հետ հո­ղա­յին վէ­ճե­րի ու կռիւ­նե­րի մէջ, ուս­տի յա­ճախ ստի­պո­ւած էին տե­ղա­փո­խո­ւել գիւ­ղից գիւղ՝ փոր­ձե­լով ի­րենց հա­մար գտնել հա­մե­մա­տա­բար հան­գիստ մի­ջա­վայր: ­Կա­րե­ւոր է նշել, որ ան­գամ ­Թուր­քիա­յի ­Հան­րա­պե­տու­թեան հռչա­կու­մից յե­տոյ, երբ փաս­տա­ցի վե­րա­ցո­ւեց «ա­ղա­յա­կան հա­մա­կար­գը», միեւ­նոյնն է, ­Սա­սու­նում փրկո­ւած հա­յե­րը միշտ ըն­կա­լո­ւել են որ­պէս ինչ-որ մի ա­ղա­յի սե­փա­կա­նու­թիւն:

Իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րի մա­սին ի­րենց ու­սում­նա­սի­րու­թիւ­նում այս խնդրին յա­տուկ անդ­րա­դար­ձել են նաեւ Լ. ­Ռահ­թերն ու Մ. Ս­վազ­լեա­նը. նրանք նշում են, որ, բա­ցի հա­յե­րի զի­նո­ւած դի­մադ­րու­թիւ­նից, մեծ դեր է խա­ղա­ցել այն, որ ­Սա­սու­նում ֆէո­տա­լա­կան (ա­ւա­տա­տի­րա­կան) հա­մա­կար­գը չա­փից դուրս հզօր էր, ու թէեւ ա­ղա­նե­րի ձեռ­քում հա­յե­րը յա­ճախ ստրկա­ցո­ւած էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չա­փով ա­պա­հո­վում էր նրանց ֆի­զի­քա­կան գո­յու­թիւ­նը:

­Նոյն աշ­խա­տու­թեան մէջ հե­ղի­նակ­նե­րը ի­րա­ւա­ցիօ­րէն նշում են ներ-հա­մայն­քա­յին ա­մուս­նու­թիւն­նե­րը՝ որ­պէս եւս մէկ փրկու­թեան մի­ջո­ցի:

Եւ իս­կա­պէս, ­Թուր­քիա­յում ո­րե­ւէ սա­սուն­ցի հայ ըն­տա­նի­քի տոհ­մա­ծառն ու­սում­նա­սի­րե­լիս անհ­նար է չշփո­թո­ւել: ­Պատ­ճառն այն է, որ ինչ­պէս ի­րենք են ա­սում, «­Մի­մեանց մէջ ենք աղ­ջիկ ա­ռել-տո­ւել», ին­չի ար­դիւն­քում ազ­գակ­ցա­կան կա­պերն ար­դէն նմա­նո­ւել են խճճո­ւած թե­լի կծի­կի:

Այս­պի­սով` ­Սա­սու­նի գիւ­ղե­րում մնա­ցած հա­յե­րը ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ նոյն­պէս շա­րու­նա­կել են ա­մուս­նա­նալ միայն հա­յե­րի հետ: Ի հար­կէ, բա­ցա­ռու­թեամբ այն դէպ­քե­րի, երբ հայ աղ­ջիկ­նե­րին փախց­նում էին մահ­մե­տա­կան­նե­րը:

Իսկ իս­լա­մա­ցո­ւած հա­յե­րի մէջ նոյ­նիսկ հան­դի­պում ենք ազ­գա­կան­նե­րի մի­ջեւ ա­մուս­նու­թեան դէպ­քե­րի:

­Թէեւ նրանք գի­տակ­ցում են, որ ըստ հայ­կա­կան ա­ւան­դոյ­թի նման ա­մուս­նու­թիւն­նե­րը դա­տա­պար­տե­լի են, սա­կայն յա­ճախ նա­խընտ­րել են նման ա­մուս­նու­թիւ­նը, քան քրտե­րին կամ ա­րաբ­նե­րին աղ­ջիկ տա­լը: ­Բա­ցի այդ՝ սա­սուն­ցի­նե­րի մօտ չա­փա­զանց ա­մուր են ըն­տա­նե­կան կա­պե­րը, եւ մինչ օրս նրանց մեծ մա­սը չի խախ­տում ներ-հա­մայ­նա­կան ա­մուս­նու­թիւն­նե­րի ա­ւան­դոյթ­նե­րը:

­Միայն վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում՝ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից հա­րիւր տա­րի անց, ­Թուր­քիա­յում սա­սուն­ցի­նե­րի մէջ սկսո­ւել են գրան­ցո­ւել խառն ա­մուս­նու­թիւն­նե­րի հա­տու­կենտ դէպ­քեր:

­Սա­սուն­ցի­նե­րի ըն­տա­նիք­նե­րը բա­ւա­կա­նին բազ­ման­դամ են. «մէկ տուն» կամ «մէկ գեր­դաս­տան» հաս­կա­ցու­թեան տակ կա­րե­լի է նկա­տի ու­նե­նալ նո­ւա­զա­գոյ­նը 200-300 հո­գի: Իսկ ո­րոշ տոհ­մե­րի ան­դամ­նե­րի թիւն հաս­նում է 800-1000 հո­գու: ­Դա բնա­կան է, քա­նի որ ­Սա­սու­նում հա­յե­րը ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ ի­րենց ժա­ռանգ­նե­րին խրա­խու­սում էին հնա­րա­ւո­րինս շատ ե­րե­խա­ներ ու­նե­նա­լու: Այդ ա­ռի­թով ա­սում էին.- «Այս աշ­խար­հում բո­լո­րո­վին մե­նակ մնա­ցինք, պի­տի բազ­մա­նանք»: ­Մին­չեւ ան­ցեալ դա­րի վեր­ջե­րը սա­սուն­ցի հա­յե­րի ըն­տա­նիք­նե­րում կա­րե­լի էր հա­շո­ւել մի­ջի­նը 8-9 ե­րե­խայ, կան ան­գամ մին­չեւ 20 ե­րե­խայ ու­նե­ցող մայ­րեր: ­Վեր­ջին 15 տա­րում պատ­կե­րը փոքր-ինչ այլ է. պատ­ճա­ռը հիմ­նա­կա­նում դէ­պի քա­ղաք մեծ ար­տա­գաղթն է:

­Սա­սու­նը ժա­մա­նա­կա­կից ­Թուր­քիա­յի քար­տէ­սի վրայ

Ա­ռա­ջին դժո­ւա­րու­թիւ­նը, ո­րի հետ ու­սում­նա­սի­րող­նե­րը բախ­ւում են, քար­տէ­սի վրայ ­Սա­սու­նի ամ­բող­ջա­կան տա­րած­քը գտնելն է: Ինչ­պէս յայտ­նի է, պատ­մա­կան ­Սա­սու­նի տա­րածքն այ­սօր տրո­հո­ւած է. ­Թուր­քիա­յի ­Պաթ­ման նա­հան­գի մարզ հան­դի­սա­ցող «­Սա­սոն»ը պատ­մա­կան ­Սա­սու­նի միայն մի փոք­րիկ մասն է կազ­մում, իսկ միւս շրջան­նե­րը տար­բեր տա­րի­նե­րին միա­ցո­ւել են ­Տիար­պե­քի­րիՏիգ­րա­նա­կերտ), ­Մու­շի, ­Պիթ­լի­սի ու Ս­ղեր­դի նա­հանգ­նե­րին: ­Բա­ցի ­Մօտ­կա­նից, ո­րը ­Սա­սու­նից ան­ջա­տո­ւեց դե­ռ եւս 1877ին, մնա­ցած բո­լոր տրո­հո­ւած շրջան­նե­րը վար­չա­կա­նօ­րէն բա­ժա­նո­ւել ու ա­նո­ւա­նա­փո­խո­ւել են ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ:

Այս բա­ժա­նում­ներն ան­շուշտ ազ­դել են նաեւ փրկո­ւած սա­սուն­ցի­նե­րի հե­տա­գայ կեան­քի պայ­ման­նե­րի վրայ: Ըստ այդմ՝ կա­րե­լի է Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նում բնա­կո­ւող սա­սուն­ցի­նե­րին բա­ժա­նել մի քա­նի խմբե­րի, ո­րոնք եր­բեմն տար­բեր­ւում են ի­րա­րից թէ՛ ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թեան, թէ՛ մի շարք այլ ա­ռում­նե­րով: Այս աշ­խա­տու­թեան մէջ փոր­ձել ենք ա­ռանձ­նաց­նել պատ­մա­կան ­Սա­սու­նի այն շրջան­նե­րը, որ­տեղ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ պահ­պա­նո­ւել են հա­յաբ­նակ գիւ­ղեր, նշո­ւած են այս շրջան­նե­րի նոր թուր­քա­կան ա­նուն­ներն ու այն նա­հանգ­նե­րը, ո­րոնց կազ­մի մէջ են մտցո­ւել այդ շրջան­նե­րը:

­Խօս­ւում է նաեւ սա­սուն­ցի հա­յե­րին յա­տուկ կրօ­նա­կան, լե­զո­ւա­կան եւ այլ ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րի մա­սին՝ ըստ շրջան­նե­րի եւ գիւ­ղե­րի:

­Սա­սու­նի հա­յաբ­նակ գիւ­ղե­րը՝ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ

­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ տաս­նա­մեակ­ներ շա­րու­նակ ­Սա­սու­նի լեռ­նե­րում մէ­կու­սի կեանք վա­րող հա­յե­րի խմբե­րի մա­սին ա­ռա­ջին ան­գամ պաշ­տօ­նա­պէս խօ­սել է Կ. ­Պոլ­սի ­Հա­յոց ­Պատ­րիարք Շ­նորհք ­Գա­լուս­տեա­նը՝ իր յայտ­նի ե­րու­սա­ղէ­մեան ե­լոյ­թում: ­Նա տե­ղե­կաց­նում է, որ իր ձեռ­քում կայ ցու­ցա­կը ­Սա­սու­նի այն 35 գիւ­ղե­րի, որ­տեղ դեռ ապ­րում էին հա­յեր:

Ինչ­պէս յայտ­նի է, Շ­նորհք ­Պատ­րիարքն այն ե­զա­կի նո­ւի­րեալ­նե­րից էր, ով ար­հա­մար­հե­լով բա­զում վտանգ­ներ ու պե­տու­թեան կող­մից հե­տապն­դում­նե­րը՝ ձեռ­նա­մուխ ե­ղաւ Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի տար­բեր գա­ւառ­նե­րում մնա­ցած եւ իս­լա­մա­ցո­ւած հայ մա­նուկ­նե­րին դար­ձի բե­րե­լու գոր­ծին՝ Կ. ­Պոլ­սում նրանց հա­յե­ցի կրթու­թիւն տա­լով եւ վերջ­նա­կան ձու­լու­մից փրկե­լով (Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի տա­րած­քում ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ եր­բե­ւէ չեն գոր­ծել հայ­կա­կան դպրոց­ներ): ­Պատ­րիար­քին իր մի քա­նի հա­ւա­տա­րիմ աշ­խա­տա­կից­նե­րի հետ յա­ջողուեց մօտ 8000 հայ մա­նուկ­նե­րի մկրտել եւ հայկական դպրոց­ներ ու­ղար­կել:

­Պատ­րիար­քի գոր­ծա­կից­նե­րը, ով­քեր ա­միս­ներ շա­րու­նակ դե­գե­րում էին Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի տար­բեր գա­ւառ­նե­րում, հա­սան նաեւ լեռ­նա­յին ­Սա­սուն: Այս­տեղ նրանք ո­րոշ դժո­ւա­րու­թիւն­նե­րի հան­դի­պե­ցին ոչ միայն գա­ւա­ռի ա­նա­ռիկ դիր­քի կամ այն պատ­ճա­ռով, որ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ ծպտեալ հա­յե­րը հաս­տա­տո­ւել էին ­Սա­սու­նի ա­մե­նա­բարձ­րա­դիր ու ան­մատ­չե­լի գիւ­ղե­րում: Ըստ մի շարք վկա­յու­թիւն­նե­րի՝ հան­դի­պում էին հա­կազ­դե­ցու­թեան հենց հայ գիւ­ղա­ցի­նե­րի կող­մից, քա­նի որ ո­մանք կտրա­կա­նա­պէս դէմ էին ի­րենց զա­ւակ­նե­րին Կ. ­Պո­լիս ու­ղար­կե­լու եւ գիւ­ղը լքե­լու գա­ղա­փա­րին: Ու թէեւ ­Պատ­րիար­քի մարդ­կանց գոր­ծու­նէու­թիւ­նը ­Սա­սու­նի հա­յաբ­նակ գիւ­ղե­րում այդ­քան մեծ ար­դիւնք չու­նե­ցաւ, որ­քան միւս գա­ւառ­նե­րում, սա­կայն նրանց ու­սում­նա­սի­րու­թիւն­նե­րի շնոր­հիւ ­Պատ­րիար­քի ձեռ­քում յայտ­նո­ւեց հէնց այդ հա­յաբ­նակ գիւ­ղե­րի ա­ռա­ջին ու միակ ցու­ցա­կը:

Այս ցու­ցա­կից բա­ցա­կա­յում էր միայն պատ­մա­կան ­Սա­սու­նի ­Մօտ­կա­նի շրջա­նը՝ դե­ռ եւս հա­յաբ­նակ մնա­ցած ըն­դա­մէ­նը 5 գիւ­ղե­րով, քա­նի որ այն դեռ մինչ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նը պաշ­տօ­նա­պէս կցուել էր ­Պիթ­լի­սի նա­հան­գին: ­Բա­ցի այդ՝ այս ցու­ցա­կի մէջ չէին մտել նաեւ ­Ռա­բաթ, ­Զի­լան, ­Տե­րէ եւ ­Հազ­զօ գիւ­ղե­րը, ո­րոնք հա­յա­թա­փո­ւել էին 1930ա­կան­նե­րին: Այդ մի քա­նի գիւ­ղե­րի ա­նուն­ներն էլ ա­ւե­լաց­նե­լով՝ կա­րող ենք հա­շո­ւել շուրջ 44 գիւղ, որ­տեղ ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ շա­րու­նա­կել են ապ­րել սա­սուն­ցի հա­յեր:

­Ներ­կա­յում այդ գիւ­ղե­րի թի­ւը նո­ւա­զել է մին­չեւ 15-20 (թո­ւե­րը տա­տան­ւում են, քա­նի որ ո­րոշ գիւ­ղե­րում հա­յե­րը լի­նում են միայն ամ­րա­նը, իսկ ձմե­ռում են ­Պո­լի­սում):

Եւս մէկ նկա­տա­ռում. խօսքն այն գիւ­ղե­րի մա­սին է, որ­տեղ դեռ կա­րե­լի է գտնել ի­րենց ծագ­ման մա­սին չմո­ռա­ցած հա­յե­րի, մինչ­դեռ ամ­բող­ջո­վին ձու­լո­ւած հա­յե­րի թոռ­ներ ապ­րում են ­Սա­սու­նի գրե­թէ ա­մէն գիւ­ղում:

Իս­լա­մա­ցո­ւած եւ քրիս­տո­նեայ սա­սուն­ցի­նե­րի թո­ւա­քա­նա­կը եւ ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն­նե­րը

Իս­լա­մա­ցո­ւած կամ ծպտեալ հա­յե­րի մա­սին խօ­սե­լիս մարդ­կանց, թե­րեւս, ա­մե­նա­շա­տը հե­տաքրք­րում է նրանց թո­ւա­քա­նա­կը: Ե­թէ ա­ւե­լի ի­րա­տես լի­նենք եւ յա­ճախ քննար­կո­ւող այդ մի քա­նի մի­լիո­նից հա­նենք նրանց, ում կա­պը հա­յու­թեան հետ սահ­մա­նա­փակ­ւում է զուտ կեն­սա­բա­նա­կան ի­մաս­տով եւ ոչ ա­ւե­լին, եւ ե­թէ փոր­ձենք փնտռել փրկուած հա­յե­րի այն ժա­ռանգ­նե­րին, ով­քեր դեռ մէկ դար անց գի­տակ­ցում ու պահ­պա­նում են ի­րենց ազ­գա­յին ինք­նու­թիւ­նը, ա­պա շատ ա­ւե­լի հա­մեստ թո­ւեր կը ստա­նանք:

Ինչ վե­րա­բե­րում է հայ տա­տիկ­ներ ու­նե­ցող­նե­րին, ա­պա պարզ է մէկ բան. այդ­քան շատ մարդ­կանց՝ «տա­տիկս հայ էր» խոս­տո­վա­նու­թիւն­նե­րի տակ թաք­նո­ւած է հիմ­նա­կա­նում եր­կու բան. ­Կա՛մ պա­պի­կը շար­քա­յին ցե­ղաս­պան­նե­րից էր, ո­րոնց հայ կա­նայք ա­ւա­րի տես­քով էին հաս­նում, կա՛մ պա­պիկն էլ է հայ, բայց տո­ւեալ անձն իր հայ լի­նե­լը ամ­բող­ջու­թեամբ հաս­տա­տե­լու խի­զա­խու­թիւն, գի­տակ­ցու­թիւն կամ ցան­կու­թիւն չու­նի:

Կր­կին վե­րա­դառ­նա­լով Շ­նորհք ­Գա­լուս­տեա­նի ե­րու­սա­ղէ­մեան ե­լոյ­թին՝ դրա­նից մէջ­բե­րենք Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նի գա­ւա­ռա­հա­յու­թեան հիմ­նա­կան չորս խմբե­րի մա­սին նրա բնո­րո­շու­մը.-

1) ­Հա­յեր, ո­րոնք գի­տակ­ցա­բար եւ կա­մա­ւոր կեր­պով իս­լա­մա­ցել են, խզո­ւել են հա­յու­թիւ­նից եւ ապ­րում են թուր­քե­րի մէջ:

2) ­Հա­յեր, ո­րոնք ե­րեք սե­րունդ ա­ռաջ իս­լա­մա­ցել են եւ քրտա­կան ա­շի­րէ­թա­կան ձե­ւե­րով ապ­րում են մե­կու­սի եւ չեն խառն­ւում: ­Գի­տեն, թէ հայ են եւ ե­րա­զում են վե­րա­դառ­նալ ի­րենց կրօ­նին, ե­թէ պայ­ման­նե­րը նե­րեն:

3) ­Կա­մայ թէ ա­կա­մայ իս­լա­մա­ցած հա­յեր, ո­րոնք ի­րենց հայ­կա­կան զգա­ցու­մը պա­հել են եւ Կ. ­Պո­լիս հաս­նե­լուն պէս դա­տա­րա­նի մի­ջո­ցով ի­րենց անձ­նագ­րի մէջ նշո­ւած «իս­լամ» բա­ռը փո­խա­րի­նում են «Էր­մե­նի»ով:

4) ­Բուն գա­ւա­ռա­հա­յեր, ո­րոնք ի պա­տիւ ի­րենց, հե­ճուկս բո­լոր զգա­լի եւ անզ­գա­լի դժո­ւա­րու­թիւն­նե­րի՝ հայ են մնա­ցել եւ այ­սօր ­Պո­լի­սի հա­յու­թեան մե­ծա­գոյն մա­սը նրան­ցից է բաղ­կա­նում :

­Սա­սու­նում մնա­ցած հա­յե­րին կա­րե­լի է դա­սել ­Պատ­րիար­քի ա­ռանձ­նաց­րած այս չորս խմբե­րից վեր­ջին ե­րե­քին միան­գա­մից:

­Բա­ցի այս խմբե­րից՝ կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել սա­սուն­ցի հա­յե­րի եւս մէկ խումբ, որն իս­լա­մաց(ու)ել է ա­ւե­լի ուշ՝ 1970-80 թթ. ճնշում­նե­րի ժա­մա­նակ: Այս մար­դիկ դե­ռ եւս տի­րա­պե­տում են հա­յե­րէ­նին եւ չեն թաքց­նում ի­րենց հայ­կա­կան ծա­գու­մը, սա­կայն քրիս­տո­նէու­թեա­նը վե­րա­դառ­նա­լու միտք չու­նեն:

Ինչ վե­րա­բեր­ւում է ­Թուր­քիա­յի սա­սուն­ցի­նե­րի թո­ւա­քա­նա­կին, նշենք, որ Կ. ­Պոլ­սի հայ հա­մայն­քի միայն 1/3ը, այ­սինքն՝ 20.000ը հէնց սա­սուն­ցի­ներ են: Ն­րանց շա­տե­րը Կ. ­Պո­լիս են գաղ­թել 1970-80ա­կան թթ.: ­Հա­մայն­քում նրանց ա­սում են «նոր ե­կած­ներ», քա­նի որ գա­ւա­ռա­հա­յե­րի շրջա­նում ա­մե­նա­վեր­ջի­նը հէնց սա­սուն­ցի­ներն են դուրս ե­կել Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նից եւ հաս­տա­տո­ւել Կ. ­Պոլ­սում:

Կ. ­Պոլ­սում հաս­տա­տո­ւած եւ հայ հա­մայն­քի մաս կազ­մող քրիս­տո­նեայ սա­սուն­ցի­նե­րի թի­ւը յստակ է, քա­նի որ նրանք երկ­րի օ­րէն­քի հա­մա­ձայն ի­րենց փաս­թաթղ­թե­րում էլ են գրան­ցում ի­րենց քրիս­տո­նեայ լի­նե­լը: Իս­լա­մա­ցուած սա­սուն­ցի­նե­րի թի­ւը պար­զե­լը շատ ա­ւե­լի բարդ է. մեր ձեռ­քի տակ ե­ղած տե­ղե­կու­թիւն­նե­րով կա­րող ենք յան­գել մօ­տա­ւոր տո­ւեալ­նե­րի:

­Պաթ­մա­նի եւ ­Պիթ­լի­սի նա­հանգ­նե­րում իս­լա­մա­ցո­ւած սա­սուն­ցի­նե­րի թիւն անց­նում է 15.000ը (չհա­շո­ւած Կ. ­Պո­լիս ար­տա­գաղ­թած ազ­գա­կան­նե­րը):

­Մօտ 6000-7000 իս­լա­մա­ցո­ւած հա­յեր կան պատ­մա­կան ­Սա­սու­նի ա­րեւմ­տեան հա­տո­ւա­ծում՝ ­Խուլ­բի շրջա­նում, ո­րը ներ­կա­յում ­Տիար­պե­քի­րի կազ­մում է:

Ըստ տար­բեր տո­ւեալ­նե­րի՝ միայն ­Մու­շում բնակ­ւում է ­Սա­սու­նի լեռ­նա­յին գիւ­ղե­րից այս­տեղ տե­ղա­փո­խո­ւած 15-20.000 իս­լա­մա­ցո­ւած հայ:

Իս­լա­մա­ցո­ւած սա­սուն­ցի­ներ կան նաեւ Ս­ղեր­դի նա­հան­գի ­Քուր­թու­լան շրջա­նում (պատ­մա­կան ­Սա­սու­նի ­Խար­զա­նի շրջան), ո­րոնց թի­ւը, սա­կայն ան­յայտ է: Ս­րանք հա­մե­մա­տա­բար փոք­րա­թիւ լի­նե­լու եւ տար­բեր ա­շի­րէթ­նե­րի մի­ջեւ ցրո­ւա­ծու­թեան պատ­ճա­ռով հա­մայնք դառ­նա­լու հնա­րա­ւո­րու­թիւն չեն ու­նե­ցել եւ ձու­լո­ւել են:

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ - «Ա­կունք»