Ասա Ջեննինգս ամերիկացի հերոս է, որը փրկել է 250.000 մարդանց կեանք, Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։
Չնայած իր ակնածանք ներշնչող, կեանքեր փրկող գործերին՝ նրա պատմութեանը պատշաճ ճանաչում չի եղել, ոչ միայն ընդհանրապէս աշխարհում, այլ նաեւ
Ա.Մ.Ն.ում եւ Հայաստանում:
Ռաուլ Վալլենբերգի անուան միջազգային հիմնադրամի խորհուրդը որոշել է յարգանքի տուրք մատուցանել նրա ժառանգութեանը՝ մի շարք միջոցառումների միջոցով, որոնք կը ներկայացուեն հասարակութեանը մօտակայ ժամանակահատուածում։
Ջեննինգսը մի փոքր քաղաքի անկար նախարար էր՝ ծնունդով Նիւ Եորքից։ 20րդ դարի սկզբում նա աշխատել է Թուրքիայի Իզմիր հարուստ քաղաքում, որպէս YMCAի աշխատակից։
1922 թ. Սեպտեմբերին թրքական ազգայնական բանակը մտաւ քաղաք՝ բոլոր քրիստոնեայ բնակիչներին, հիմնականում հայերին եւ յոյներին կոտորելու նպատակով։
Սեպտեմբերի 13ին մի հսկայական հրդեհ բռնկուեց քաղաքի ծովի երկայնքով՝ ծուղակը գցելով բազմաթիւ փախստականներին։ Հարիւր հազարաւոր մարդիկ դատապարտուած էին մահուան։ Նրանցից շատերը տառապում էին ժանտախտից, սովից ու ծարաւից, թրքական պաշարման ժամանակ։
Տեղեակ լինելով այս վիճակից՝ Ջեննինգսը ծովեզրին գտնուող մի դատարկ տան մէջ հիմնադրեց առաջին բուժկէտը յղի կանանց համար։ Այնուհետեւ նա իրականացրեց մի համարձակ ու ինքնատիպ փրկարարական ծրար՝ Ա.Մ.Ն.ի ռազմածովային ուժերի նաւատորմի նաւերի օգնութեամբ։
Ջեննինգսի էվակուացիայի միջոցով Իզմիրէն տարհանուեցին եւ տեղափոխուեցին յունական կղզիներ, Թեսաղոնիկէ ու Փիրէա 250.000 փախըստականներ։ Այս բլից (կայծակնային) գործողութիւնը տեւեց ընդամէնը 7 օր՝ հանդիպելով Թուրքիայի կողմից նրան արտաքսելու սպառնալիքներին։ Նրա քաջութիւնը եւ խելքը փրկեցին քառորդ միլիոն անմեղ մարդկային կեանքեր սարսափելի մահուանից։
Ասա Ջեննինգսը ակնածալի ամերիկեան փրկարար է, ով արեց ամէն ինչ, որպէսզի փրկի բազմաթիւ հայերի եւ յոյների կեանքը։ Նրա գործունէութիւնը պէտք է ճանաչուի, որպէսզի աշխարհն իմանայ, որ նրա պէս մարդիկ անտարբեր չեն ծանր վիճակում գտնուող այլ մարդկային էակների ճակատագրին։
Նրա համերաշխութեան ոգին պէտք է յոյսի փարոս լինի եւ պէտք է մեզ սովորեցնի, որ մէկ մարդը կարող է փոփոխութիւն անել։
Ասա Ջեննինգսի սխրանքները յիշատակելու մասին IRWFի որոշումը, Հ.Կ. ների հետազօտական աշխատանքների արդիւնքն է, որոնք ուղղուած են գտնելու քաջ կանանց եւ տղամարդկանց, ովքեր ձեռք են մեկնել հայերին՝ իրենց տառապանքների ժամանակ։
«ՀՈՐԻԶՈՆ»
Թարգմանեց
ՄԵՐԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ