Սարերում մի քարատակ,
Դաշտերում մի հեռւութիւն,
Սէրերով տաք ու յստակ,
Ո՞ւր ես իմ պատանութիւն։
Տարուած խաղով փողոցի,
Թռչում էր տուն ու բակից,
Վառուած մի լաւ դրացի
Աղջկայ խենթ խաղերից…
Քսմսւում էր հազիւ հազ…
Ժպտում… կիտում յոնքերը…
Չար աղջիկը շիկամազ.
Որ խնդում էր ու փախչում,
Թե ւերը բաց ու ծածան…
«Դէ, ինձ բռնիր…» էր կանչում,
Անուշադիր ու դաժան…
Նա վազում էր յետե ւից,
էլ քար ու թումբ մոռացած,
Հասնում… նոյն բանը նորից
Կրկնւում էր… ամօթխած…
Սիրում էր բան ու գրիչ,
Պոետ էր նա հմայուած,
Շուրթին ժպիտ շատ ու քիչ,
Աչքերում էլ՝ բոց ու կայծ։
Անտառում մի լայն բացատ,
Ձորում մի խոր ծմակուտ,
Սրտիս մօտ ու հարազատ
Պարման յուշերս են կապոյտ…
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ