Օ­րեր ա­ռաջ այժ­մու ­Թուր­քիա­յի քրդաբ­նակ ­Ճիզ­րէ (հայ­կա­կան՝ Գ­զի­րա) քա­ղա­քում սկան­դա­լա­յին մի­ջա­դէպ էր տե­ղի ու­նե­ցել: IMC հե­ռուս­տաըն­կե­րու­թեան հրա­պա­րա­կած տե­սա­նիւ­թում ա­կա­նա­տես ե­ղանք, թէ ինչ­պէ՞ս զայ­րա­ցած թուրք ոս­տի­կա­նը, քրդե­րին ան­պա­տո­ւե­լու հա­մար, նրանց հայ է ա­նո­ւա­նում: «­Հա­յե­րը ձե­զա­նով հպար­տա­նում են: ­Բո­լորդ հայ էք, հայ էք»,- ա­սում էր նա:

Ոս­տի­կա­նի յայ­տա­րա­րու­թիւ­նը շա­րու­նա­կում է մեծ ար­ձա­գանգ ու­նե­նալ: T24ի սիւ­նա­կա­գիր ­Նուր­ջան ­Բայ­սալն ու­շագ­րաւ յօ­դո­ւած է հրա­պա­րա­կել թուրք ոս­տի­կան­նե­րի սկան­դա­լա­յին յայ­տա­րա­րու­թիւն­նե­րից յե­տոյ, ո­րը ներ­կա­յաց­նում ենք ստո­րեւ.

«­Ճիզ­րէում պե­տու­թեան ոս­տի­կա­նու­թիւ­նը պաշ­տօ­նա­կան մե­քե­նա­նե­րից յայ­տա­րա­րում է բնակ­չու­թեա­նը, թէ «հա­յե­րը ձեզ­նով հպար­տա­նում են, բո­լորդ հայ էք, հայ…»:

Այդ խղճուկ ոս­տի­կան­նե­րը, ո­րոնք կար­ծում են՝ այդ­պի­սով վի­րա­ւո­րել են քրդե­րին, ակն­յայտ է՝ նրանց բա­ցար­ձա­կա­պէս չեն ճա­նա­չում: ­Մինչ­դեռ քրդե­րը վեր­ջին տա­սը տա­րում ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան եւ այդ ժա­մա­նակ կա­տա­րո­ւա­ծի վե­րա­բե­րեալ լուրջ հար­ցադ­րում­ներ են ա­րել, ըն­դու­նել, որ ­Ցե­ղաս­պա­նու­թիւն է տե­ղի ու­նե­ցել, ա­մա­չել այդ ­Ցե­ղաս­պա­նու­թեան մէջ մաս ու­նե­նա­լու հա­մար եւ հա­յե­րից հա­զա­րա­ւոր ան­գամ­ներ նե­րո­ղու­թիւն խնդրել: ­Մի կողմ թող­նենք ու­սեա­լին, քա­ղա­քաբ­նա­կին։ Այ­սօ­րո­ւայ դրու­թեամբ քրդա­կան ո՛ր գիւղն էլ մտնէք, կը պատ­մեն հա­յե­րի դէմ ի­րա­գոր­ծո­ւած գա­զա­նու­թեան եւ կա­տա­րո­ւա­ծի կա­պակ­ցու­թեամբ ի­րենց զգա­ցած տխրու­թեան մա­սին:

­Տա­տո­ւան գիւ­ղում, ուր տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տել եմ, այն­քան էին ա­մա­չում ի­րենց պա­պե­րի՝ հա­յե­րի դէմ ի­րա­գոր­ծած ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից, որ ա­մէն ան­գամ այդ մա­սին խօ­սե­լիս ա­սում էին.- «Ն­րանք այն­քան գե­ղե­ցիկ էին, որ բո­լո­րը նրան­ցով զմայլ­ւում էին… Ն­րանք այն­քան բա­րի էին, որ բո­լոր որ­բե­րին կե­րակ­րում էին: Ն­րանք այն­քան տա­ղան­դա­ւոր էին, որ ա­մե­նադ­ժո­ւար քարն ան­գամ շատ նուրբ տա­շում էին: Այս­տեղ ինչ գե­ղե­ցիկ բան կայ, մնա­ցել է հա­յե­րից»:

­Սա­կայն քրդե­րի մօտ կա­տա­րո­ւած այս վե­րա­փո­խու­մը, դժբախ­տա­բար, չենք կա­րող ա­սել, որ տե­ղի ու­նի նաեւ թուր­քե­րի շրջա­նում եւ ­Թուր­քիա­յի ա­րեւ­մուտ­քում: Ի­րենց ջենթլ­մեն հա­մա­րող­ներն ան­գամ չկա­րո­ղա­ցան այս հար­ցը խե­լամ­տօ­րէն քննար­կել: Հ­րան­դի յու­ղար­կա­ւո­րու­թեան ժա­մա­նակ ծնո­ւած յոյ­սը շատ ա­րագ մա­րեց. հա­յե­րը երկ­չոտ ա­ղաւ­նի­նե­րի պէս դեռ շա­րու­նա­կում են ապ­րել այս երկ­րում:

­Վե­րո­յի­շեալ յայ­տա­րա­րու­թիւնն ա­րած տգէտ­նե­րին եր­կու խօսք ու­նեմ:

­Մենք հայ ենք, յոյն, ա­լե­ւի, սի­րիա­ցի փախս­տա­կան, եզ­դի, քուրդ… ­Կարճ ա­սած՝ այն ա­մէ­նը, ին­չը դու ա­տում ես: Եւ մենք հպար­տա­նում ենք մեր ինք­նու­թեամբ: Ե­թէ դա­դա­րեց­նէք ճնշումն ու ձեր իշ­խա­նու­թիւ­նը պար­տադ­րե­լը, թուրք էլ կը լի­նենք: Այս ինք­նու­թիւն­նե­րից ոչ մէ­կը մեզ հա­մար խնդիր չէ, սա­կայն ձեզ նման ռա­սիստ-ֆա­շիստ­նե­րը խնդիր են ամ­բողջ աշ­խա­րի հա­մար:

­Հա­յե­րը մեր եղ­բայր­ներն էին, ձեզ նման թուր­քերն ու քրդե­րը ոչն­չաց­րին նրանց: Ե­րա­նի մի օր մեզ նե­րեն եւ, ինչ­պէս դուք էք ա­սում, մեզ­նով հպար­տա­նան… Վս­տահ ե­ղէք՝ կա­րօ­տով սպա­սում եմ այդ օ­րո­ւան, երբ հա­յե­րը մեզ դար­ձեալ որ­պէս եղ­բայր կ­՛ըն­դու­նեն:

Ա­յո՛, մենք հայ ենք:

Իսկ ա­րած դա­ժա­նու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով, վա­խից՝ ե­րե­սը մին­չեւ աչ­քե­րը ծած­կե­լով, հա­սա­րա­կու­թեան մէջ դուրս չե­կող­ներդ, ջրցան­նե­րից մարդ­կանց վրայ ջուր ցա­նող­ներդ, թաքս­տոց­նե­րից մարդ­կանց վրայ կրա­կող­ներդ, հա­ցը ձեռ­քին՝ 75ա­մեայ ծե­րու­նուն սպա­նող­ներդ, տնե­րի վրայ ռումբ նե­տող­ներդ, քնած մարդ­կանց սպա­նող­ներդ, փոք­րիկ­նե­րի դիակ­նե­րը պղծող­ներդ… դուք, դուք ով­քե՞ր էք»:

ՆՈՒՐՋԱՆ ԲԱՅՍԱԼ
Թարգ­մա­նեց՝ ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ