­ԶԱՆԱ ԱՔՍՈՒ

Ան­ցեա­լում հա­յե­րով հոծ բնա­կե­ցո­ւած քա­ղաք­նե­րից մէ­կում` Ս­ղեր­դում այժմ, մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թիւ­նից բա­ցի, ո­չինչ աչք չի զար­նում: Թուր­քա­կան միու­թիւն­նե­րը կամ էլ ո­րոշ քրտա­կան զի­նեալ­ներ հա­յե­րին սպան­նե­ցին կամ էլ բռնի իս­լա­մաց­րե­ցին: Ո­րոշ աղ­բիւր­նե­րում Ս­ղեր­դը յի­շա­տակ­ւում է որ­պէս «­Սեերդ (ե­րեք վայր)»: Շեմ­սէտ­տին Սա­միի բա­ռա­րա­նում նշո­ւած է նաեւ «­Տիղ­րա­կերտ» ձե­ւը: Որ­քան էլ որ ա­սեն, թէ Սա­մի ար­մա­տից է, կար­ծիք կայ, որ հա­յե­րէն Տիղ­րա­կեր­տը ժո­ղովր­դա­խօ­սակ­ցա­կան լեզ­ւում դար­ձել է Սիգ­րա­կերտ, Սի­գիրդ եւ վեր­ջա­պէս Սիիրդ: ԺԸ. դա­րում քա­ղա­քում 5600 հայ­կա­կան տուն կար, սա­կայն ԺԹ. դա­րում այս թի­ւը հա­սել է 2500ի: 1800-1830 թթ. քա­ղա­քի 17 հա­զար բնակ­չու­թիւ­նից 6000ը հա­յեր էին: Մին­չեւ Ա. Հա­մաշ­խար­հա­յին Պա­տե­րազ­մը, 13 հա­զա­րի հաս­նող բնակ­չու­թիւ­նից 6 հա­զա­րը հա­յեր էին, մնա­ցա­ծը` թուր­քեր, ա­րաբ­ներ, քրտեր ու ա­սո­րի­ներ:

Ե­կե­ղե­ցի­ներն ա­ւեր­ւում, իսկ գր­քե­րը վառ­ւում են քա­րան­ձաւ­նե­րում…

Հա­մա­ձայն ԺԹ. դա­րի ա­ռա­ջին կէ­սին Սիիրդ այ­ցե­լած եւ­րո­պա­ցի ճա­նա­պար­հորդ­նե­րի եւ մի­սիո­նար­նե­րի յու­շագ­րու­թիւն­նե­րի` Սիիր­դի կենտ­րո­նի բնակ­չու­թեան մէկ եր­րոր­դը կազ­մում էին մու­սուլ­ման­նե­րը, եր­կու եր­րոր­դը` ոչ մու­սուլ­ման­նե­րը (հայ, նես­տո­րա­կան եւ հրեայ), եւ ապ­րում էին միա­սին, ա­ռանց ո­րե­ւէ խնդրի: Ա. Հա­մաշ­խար­հա­յին Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, երբ 1915 թ. Յու­լի­սին ռու­սե­րը գրա­ւե­ցին Պիթ­լի­սը, Սիիր­դի վա­լին ռու­սե­րի զաւ­թո­ղա­կան ծրագ­րե­րը կա­սեց­նե­լու նպա­տա­կով Սիիր­դում եւ շրջա­կայ­քում բնա­կո­ւող ոչ-մու­սուլ­ման­նե­րի դէմ գոր­ծո­ղու­թիւն­ներ է սկսում, ո­րի ար­դիւն­քում թա­լան­ւում եւ ա­ւեր­ւում են յատ­կա­պէս կենտ­րո­նա­կան Հո­լա­նիէ, Հան­դե­ցիս գիւ­ղերն ու Տէյ­րի ե­կե­ղե­ցի­նե­րը եւ վան­քե­րը: Ան­գամ ա­սում են, թէ Տէյր վայ­րի Սուրբ Յա­կոբ (Mor Yakup) վան­քի 30 հա­զար գրքե­րը վա­ռել են: Յա­ճախ ա­սում են, թէ զի­նո­ւոր­նե­րը հե­տապն­դել են կո­տո­րա­ծից փրկո­ւած Սուրբ Յա­կոբ վան­քի ար­քե­պիս­կո­պոս Ատ­տէյ Շե­րին եւ սպան­նել ներ­կա­յիս Է­րու­հի Թան­զըհ (­Քա­ւա­քեո­զու) գիւ­ղի քա­րան­ձա­ւում, որ­տեղ թաք­նո­ւել էր: Գ­րող-բա­նաս­տեղծ, գիտ­նա­կան Ատ­տէյ Շե­րը յայտ­նի է նրա­նով, որ 1905 թ. Եւ­րո­պա­յից բե­րած օգ­նու­թիւ­նը ա­ռանց խտրու­թեան հա­ւա­սար բա­ժա­նել է Սիիր­դի աղ­քատ մու­սուլ­ման­նե­րին եւ քրիս­տո­նեա­նե­րին: Բազ­մա­թիւ հայ եւ նես­տո­րա­կան ըն­տա­նիք­ներ կա՛մ աք­սո­րո­ւել, կա՛մ սպան­նո­ւել, կա՛մ բռնի իս­լա­մա­ցո­ւել են:

Ներ­կա­յում Սիիր­դում եւ շրջա­կայ­քում մօտ 30 ե­կե­ղե­ցու եւ վան­քի ա­ւե­րակ­ներ կան: Սիիր­դում Սուրբ Յա­կոբ ե­կե­ղե­ցին, ըստ էու­թեան, Ի. դա­րի սկզբին ա­ւե­րուել էր: Իսկ քա­ղա­քի ե­րեք ե­կե­ղե­ցի­նե­րը մին­չեւ Ա. Հա­մաշ­խար­հա­յին Պա­տե­րազ­մը գոր­ծում էին: Ողջ վի­լա­յէ­թում 30 ե­կե­ղե­ցի կար: ԺԹ.-Ի. դա­րե­րի ըն­թաց­քում աղ­ջիկ­նե­րի եւ տղա­նե­րի հա­մար եր­կու ա­ռան­ձին հայ­կա­կան դպրոց կար: Մին­չեւ հի­մա քա­ղա­քը շրջա­պա­տող ա­ւե­րակ­նե­րի վե­րա­ծո­ւած հայ­կա­կան ամ­րոց­նե­րի մնա­ցորդ­ներ կան: Իսկ շրջա­պա­տող ժայ­ռե­րի վրայ հա­յե­րէն ար­ձա­նագ­րու­թիւն­ներ կան:

Ծա­ռա­յու­թեան հա­մար 100 ար­հես­տա­ւոր են կեն­դա­նի թո­ղել

1895 թ. կո­տո­րա­ծի ժա­մա­նակ թուր­քա­կան պե­տու­թիւնն հրի է մատ­նել այս­տեղ գտնո­ւող ե­կե­ղե­ցին եւ հայ­կա­կան դպրո­ցը: Հայ բնակ­չու­թեան մեծ մասն էլ բռնի իս­լա­մա­ցո­ւել է: Ս­պան­նել են հո­գե­ւո­րա­կան­նե­րին: Թէեւ 1915 թ. հայ­կա­կան միա­ւո­րում­ներն ու ռու­սա­կան ու­ժե­րը Սիիր­դը վերց­րել են թուր­քե­րից եւ քրտա­կան զի­նո­ւած միա­ւո­րում­նե­րից, բայց երբ ռու­սե­րը յետ են քա­շո­ւել, թուր­քերն ու ո­րոշ քրտա­կան զի­նեալ­ներ քա­ղա­քը մաք­րել են հա­յե­րից: Թուր­քա­կան պե­տու­թիւնն ու քրտա­կան զի­նեալ­նե­րը այս­տե­ղի հայ բնակ­չու­թեա­նը ոչն­չաց­րել են` կեն­դա­նի թո­ղե­լով լոկ 100 ար­հես­տա­ւոր, որ­պէս­զի վեր­ջին­ներս ի­րենց ծա­ռա­յեն:

Հա­յե­րի աղ­բիւրն ու ու­տե­լիք­նե­րը

Թա­ղա­մա­սը, որ այ­սօր յայտ­նի է որ­պէս Ի­նէօ­նիւ­յի թա­ղա­մաս, նախ­կի­նում հա­յե­րով է բնա­կե­ցո­ւած ե­ղել: Յայտ­նի է, որ այն վայ­րում, որ­տեղ գտնւում է Սիիր­դի ոս­տի­կա­նա­կան բա­ժան­մուն­քը, ե­ղել է հայ­կա­կան ե­կե­ղե­ցին եւ հա­յե­րի կա­ռու­ցած մի աղ­բիւր: Բա­ցի այդ` ա­րաբ­նե­րի մօտ` որ­պէս «քի­թել», քրտե­րի մօտ` որ­պէս «քու­թի­լիք» յայտ­նի իչ­լի քէօֆ­թա ու­տես­տը շրջա­նին բնո­րոշ այն ու­տե­լիք­նե­րից է, ո­րը հա­յերն են թո­ղել Սիիր­դի բնակ­չու­թեա­նը:

Ս­ղերդ (­Սիիրդ) սան­ճա­քի (գա­ւառ) հա­րաւ-ա­րե­ւե­լեան լեռ­նա­յին հա­տո­ւա­ծում գտնո­ւող Եր­վա­րի Քա­զա­յի (յայտ­նի է իր մեղ­րով) ղե­կա­վար կենտ­րո­նը Խո­խաթ/­Խաս­յէ/­Խա­սիլ ա­ւանն է, որ­տեղ բնա­կո­ւել է 180 հայ (20 տուն, մէկ դպրոց, 22 ա­շա­կերտ): Քա­զա­յի 15 գիւ­ղում ապ­րել է 2538 հայ (282 տուն): Այս հա­մայնքն ու­նե­ցել է 7 ե­կե­ղե­ցի եւ 2 դպրոց, որ­տեղ սո­վո­րե­լիս է ե­ղել 72 ա­շա­կերտ.-

Վե­լաս – 270 հայ (30 տուն), 1 ե­կե­ղե­ցի

Մա­լիք (­Մե­լիք) – 225 հայ (25 տուն), Սուրբ Գէորգ ե­կե­ղե­ցի

Բա­լի­ջան/­Փա­նի­չան/­Բե­նի­ջոն – 162 հայ (18 տուն)

Սա­նօ/­Սա­նու/­Սա­նի – 27 հայ (3 տուն)

Էլ­քէֆ – 72 հայ (տուն), 1 ե­կե­ղե­ցի

Դեշ­տիկ – 70 հայ (8 տուն), 1 ե­կե­ղե­ցի

օ­զիմ (Ու­զում) – 1080 հայ (120 տուն), Սուրբ Ս­տե­փա­նոս ե­կե­ղե­ցի, 1 դպրոց (50 ա­շա­կերտ)

ա­քուգ/­Յա­գուգ/Ուր­քուք – 182 հայ (20 տուն), 1 ե­կե­ղե­ցի

Շե­քա­մեր – 75 հայ (8 տուն),

Սիմ – 51 հայ (6 տուն)

Սեր­հալ – 27 հայ (3 տուն),

Ռա­բա­նո­քան (­Ռա­բա­նոգ) – 45 հայ (5 տուն), 1 ե­կե­ղե­ցի

Ա­դել - 72 հայ (8 տուն),

Հա­շեդ - Ա­դուս - 72 հայ,

Է­րուհ (Ա­րօ/­Բո­հան) Քա­զան (գա­ւա­ռը) այն վայ­րե­րից է, ո­րը հոծ բնա­կե­ցո­ւած է ե­ղել հա­յե­րով: 1915 թ. Ա­նա­տո­լիա­յում բազ­մա­թիւ հա­յեր ողջ մնա­լու հա­մար ստի­պո­ւած էին իս­լա­մու­թիւնն ըն­դու­նել: Այս հո­ղե­րում նախ­կի­նում եւս վտան­գի պայ­ման­նե­րում կրօ­նա­փո­խու­թիւն ե­ղել է, սա­կայն այդ սեւ տա­րի­նե­րին շատ ա­ւե­լի մարդ ըն­դու­նեց իս­լա­մու­թիւնն: Է­րու­հում «մի­սիլ­մե­նի­նե­րը» 1915 թ. մա­հո­ւան վա­խով իս­լա­մա­ցան: Ըստ պատ­րիար­քա­րա­նի տո­ւեալ­նե­րի, 1915 թ. Քա­զա­յում բնա­կո­ւող հա­յե­րի թի­ւը նո­ւա­զել էր` հաս­նե­լով 3393ի: Դե­հում հա­յերն ու­նէին Սուրբ Յա­րու­թիւն եւ Սուրբ Աս­տուա­ծա­ծին ե­կե­ղե­ցի­նե­րը, դպրոց, որ­տեղ սո­վո­րում էր 95 ա­շա­կերտ: Մինչ 1915 թ. հա­յե­րի թի­ւը ներ­կա­յաց­նում էր հե­տե­ւեալ պատ­կե­րը`

Գիր­դա­րէ – 16 հայ (2 տուն),

Ի­քա­քա – 29 հայ (3 տուն),

Լիր­դէ (­Լո­դէ) – 45 հայ (5 տուն),

Գո­վե­շեր – 47 հայ (5 տուն),

Ֆին­դիք – 225 հայ (25 տուն)։

Է­րուհ­ցի մի հայ. «Անդն­դից ցած նե­տե­ցին»

«Լ­ռու­թեան ձայ­նը. խօ­սում են թուր­քիա­ցի հա­յե­րը» գրքում Է­րու­հի բռնի իս­լա­մաց­ման մա­սին է­րուհ­ցի մի մարդ (ա­նու­նը չի նշւում. X տղա­մարդ, 1961 թ., Է­րուհ-­Սիիրդ) պատ­մում է.- «­Մեզ բռնի իս­լա­մաց­րե­ցին: 7 գիւ­ղից վռնդո­ւել ենք: Իւ­րա­քան­չիւ­րում ստեղ­ծել էինք մեր կարգն ու կա­նո­նը: Մէ­կը ե­կաւ ու ա­սաց` դուրս ե­կէք այս­տե­ղից, մենք էլ փա­խել ենք: 7 ան­գամ ստեղ­ծել էինք մեր կարգն ու կա­նո­նը, 8րդ­ ան­գամ գնել էինք մեր տու­նը: Մեր տու­նը գնել էինք մէկ ու­րի­շից, դաշ­տը` մէկ ու­րի­շից: Քր­տերն ա­սում էին.- «Այս ան­հա­ւատ­նե­րին չոր քա­րի վրայ դրէք, մի կտոր բուրդ տո­ւէք, է­լի կ­՛ապ­րեն», սա­կայն մենք չկա­րո­ղա­ցանք ապ­րել: Մենք ջուլ­հակ էինք, մեզ ձեռք չտո­ւե­ցին, որ­պէս­զի գլխարկ, շալ գոր­ծենք ի­րենց հա­մար, սա­կայն բռնի իս­լա­մաց­րե­ցին: Մեր անձ­նագ­րում «­Տէօն­մէ» են գրել: Յե­տոյ ա­սել են. «­Կան­չէք այդ կեա­ւուր­նե­րին, տէօն­մէի փո­խա­րէն մու­սուլ­ման ենք գրե­լու»: Եւ՛ տէօն­մէ, եւ՛ իս­լամ գրե­լիս մեզ չեն հարց­րել:

Հայրս ա­սում էր.- «­Քեզ կեա­ւուր են ա­սե­լու, միւս­նե­րին էլ են ա­սում, սա­կայն ձայն չեն կա­րո­ղա­նում հա­նել: Քեզ չեն սպան­նի, ծեծ կեր, սա­կայն ծպտուն չհա­նես, ա­րի տուն»: Սա հօրս տո­ւած խրատն է: Այդ­պէս, ծեծ ու­տե­լով էլ մե­ծա­ցայ: 7-8 տա­րե­կան էի, մեծ մար­դիկ, ա­կանջ­նե­րիցս քա­շե­լով, գետ­նին էին քցում ա­սե­լով` կեա­ւուր է, ոս­կոր­նե­րը չեն ջար­դո­ւի: Մենք այն­տեղ մի ան­դունդ (­Թեհ­թա­մե­թեր­խա­նէ) ու­նէինք: Այն­տե­ղից մեր մարդ­կանց նե­տում էին, ոս­կոր­նե­րը ի­րար վրայ էին դա­սո­ւել: Ինձ տա­նում էին այդ ան­դուն­դի մօտ եւ սպառ­նում` «պա­պիդ ոս­կոր­ներն այն­տեղ են, քեզ էլ ենք այն­տեղ նե­տե­լու…»:

Այս հա­տո­ւա­ծին կո­չում են «միս­լի­մի­նէ», քա­նի որ հե­տա­գա­յում են իս­լամն ըն­դու­նել: Այս գա­ւա­ռում բազ­մա­թիւ ե­կե­ղե­ցի­ներ ու ծի­սա­կան վայ­րեր կան: Սիիրդ-Է­րուհ ճա­նա­պար­հին ակն­յայ­տօ­րէն աչ­քի են զար­նում նաեւ գե­րեզ­ման­ներն ու դամ­բա­րան­նե­րը: Այս տա­րի Է­րուհ-­Սիիրդ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թեան ժա­մա­նակ գե­րեզ­ման­ներն ա­ւե­րո­ւել են: Հո­ղա­բարձ քար­շակ­նե­րով ճա­նա­պար­հը փո­րե­լիս մօտ 100 գե­րեզ­ման է յայտ­նա­բե­րո­ւել:

Գե­րեզ­ման­նե­րի ոս­կոր­նե­րը սփռո­ւել են շրջա­պա­տով մէկ: Երբ գիւ­ղա­ցի­նե­րը ոս­կոր­նե­րը հա­ւա­քել ու ի­րենց տեղն են դրել, պար­զո­ւել է, որ ի­րա­ւա­սու­ներն այս գե­րեզ­մա­նի վե­րա­բե­րեալ ո­րե­ւէ աշ­խա­տանք չեն կա­տա­րել:

Այն վայ­րե­րը, որ­տեղ փո­րել են, ոս­կոր­նե­րը դրսից ե­րե­ւում են: Այ­սինքն կի­սա­բաց վի­ճա­կում են: Շր­ջա­կայ­քում ապ­րող բո­լո­րը գի­տեն, որ գե­րեզ­մա­նո­ցը հա­յե­րին է պատ­կա­նում: Գե­րեզ­մա­նո­ցից վե­րեւ գտնւում է Տեր­շըմշ ե­կե­ղե­ցին: Տա­րի­ներ ա­ռաջ այն­տեղ հա­յեր էին բնակ­ւում: Այժմ ոչ մի հայ չի ապ­րում այդ գիւ­ղում:

Սիիր­դի տա­րեց­նե­րը, ով­քեր տե­ղեակ են Սիիր­դի հա­յե­րի մա­սին, կամ էլ եր­կար տա­րի­ներ լրագ­րու­թեամբ զբա­ղո­ւած ան­ձինք, այս մա­սին խու­սա­փում են խօ­սել:

Դե­ռեւս գաղտ­նիք է, թէ ի՞նչ է ե­ղել Սիիր­դի հա­յե­րի հետ, որ­տե՞ղ են աք­սո­րո­ւել, ով­քե՞ր են նրանց կո­տո­րել, Նե­ւե­լա ա­ւա­նում քա­նի՞ հա­յի դի է յայտ­նա­բե­րո­ւել:

«­Սիիրդ­նոթ» կայ­քէջ Թարգ­մա­նեց
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ - «Ա­կունք»