altՃու­լիա Մութ­լո­ւի տա­րազ­նե­րի տո­ղանց­քը սպա­սում էին 2011ից ի վեր։ Ն­րանք, ով­քեր դի­տել էին եւ նրանք, ով­քեր չէին դի­տել եւ ի­մա­ցել էին դի­տող­նե­րից։ Ապ­րիլ-2015ի մի­ջո­ցա­ռում­նե­րից ա­մե­նա­կա­րե­ւորն էր Ճու­լիա Մութ­լո­ւի հա­ւա­քա­ծոն, քան­զի դա մեր ինք­նու­թեան տո­ղանցքն էր,

մենք տե­սանք մեզ այն­պէս, ինչ­պի­սին մենք ե­ղել էինք սկսած 1590 թո­ւա­կա­նից… մեր հո­ղե­րում։ Սա­կայն հա­ւա­քա­ծոն ընդգր­կում էր ոչ միայն Օս­ման­ցի հա­յե­րի տա­րազ­նե­րը, այլ նաեւ պարս­կա­հա­յե­րի, վի­րա­հա­յե­րի, ար­ցախ­ցի­նե­րի, ե­րե­ւան­ցու։ Տա­րազ ա­սո­ւածն էլ ընդգր­կում էր ոտ­քից գլուխ ե­ղած հագ ու կա­պը։ Ա­հա թէ ինչ է գրում ին­քը Ճու­լիա Մութ­լուն այդ ա­ռի­թով. «Այս հա­ւա­քա­ծո­յի մէջ կա­րե­լի է տես­նել ա­մէն դա­սա­կար­գի պատ­կա­նող ժո­ղո­վուր­դի գոր­ծա­ծած տա­րազ­նե­րը։ Օ­րի­նակ, հո­ղա­գոր­ծի մը տա­րա­զէն մին­չեւ Օս­մա­նեան շրջա­նի վա­ճա­ռա­կա­նի։ Զար­դե­ղէն­ներ, գլխա­նոց­ներ, տրեխ­ներ, հա­գուստ­ներ, շալ­վար­ներ, պա­րե­գօ­տի­ներ մաս կը կազ­մեն հա­ւա­քա­ծո­յին։ Զար­դե­ղէն­նե­րը պատ­րաս­տո­ւած են Ժա­նին Փա­փա­զեա­նի կող­մէ։ Կեր­պաս­նե­րը ձե­ւե­լու գոր­ծը կա­տա­րե­ցինք միաս­նա­բար։ Տա­րազ­նե­րը ան­ձամբ ես կա­րե­ցի։ Ա­մէն մէ­կը, զոր կա­րե­ցի, նոր հատ մը եւս կա­րե­լու փա­փա­քը տո­ւաւ ին­ծի»։ Տո­ղանց­քը ու­ղերկցւում էր շատ կա­րե­ւոր տե­ղե­կու­թիւն­նե­րով, ո­րոնք էին մեր կո­րուստ­նե­րի տո­ւեալ­նե­րը. որ­քան էր բնակ­չու­թիւ­նը այս կամ այն նա­հան­գում, քա­նի ե­կե­ղե­ցի ու վանք կար, դպրոց… Օ­րի­նակ, Խար­բերդ նա­հան­գը բաղ­կա­ցած էր ե­րեք գա­ւառ­նե­րից. Խար­բերդ, Տէր­սիմ եւ Մա­լա­թիա։ Խար­բերդ քա­ղա­քի Հայ բնակ­չու­թիւ­նը 68.877 հո­գի էր։ Քա­ղա­քում կար 117 հայ­կա­կան ե­կե­ղե­ցի ու վանք եւ 129 դպրոց։ Տէր­սի­մում ապ­րում էին 16.707 հայ, հա­յե­րը ու­նէին 157 ե­կե­ղե­ցի ու վանք, նաեւ 47 դպրոց։ Մա­լա­թիա­յի հայ բնակ­չու­թիւ­նը կազ­մում էր 38.705 հո­գի եւ հա­յերն ու­նէին 33 ե­կե­ղե­ցի ու վանք եւ 29 դպրոց… Եւ այ­պէս 18 նա­հանգ­նե­րի մա­սին։

Քե­լէ քե­լէ, խել­քիդ մեռ­նեմ

Թի­ւե­րը խրւում էին գի­տակ­ցու­թեան մէջ եւ արթ­նաց­նում եր­բեք չխոր­հած շար­ժա­պատ­կեր­ներ, ո­րոնք վե­րա­բեր­ւում էին հա­յե­րի խա­ղաղ կեան­քի ըն­թաց­քին։ Նոյն բա­ցա­յայ­տու­մը ուղ­ղա­կի շնչա­հեղձ ա­րեց հայ հան­դի­սա­տե­սին 2009ին, երբ հրա­տա­րա­կիչ Օս­ման Քէօ­քե­ր ցու­ցադ­րեց Ե­րե­ւա­նում 500 փոս­տա­յին բա­ցիկ­ներ Օռ­լան­տօ Քառ­լօ Քա­լու­մե­նո­յի 4000ա­նոց հա­ւա­քա­ծո­յից։ Յի­շում եմ, Քէօ­քե­րը՝ հա­տե­լով սահ­մանն իր հա­զո­ւա­գիւտ բե­ռով, ա­սաց. «Ե­րե­ւում է, սահ­մա­նը ա­ռա­ջի­նը ես եմ բա­ցում»։ Ա­յո, նա ա­ռա­ջի­նը բա­ցեց մեր առ­ջեւ սահ­մա­նը, ո­րից այն կողմ մենք տե­սանք ինք­ներս մեզ դե­ռեւս չկրճա­տո­ւած վի­ճա­կում, իսկ հայ շի­նու­թիւն­նե­րը դե­ռեւ չա­ւե­րո­ւած կամ չվե­րա­նո­ւա­նո­ւած։ Կար­ծում եմ Մութ­լո­ւի հա­ւա­քա­ծոն պի­տի տո­ղան­ցի աշ­խար­հի բազ­մա­թիւ երկր­նե­րով, ինչ­պէս դա ա­նում է Քէօ­քե­րի ցու­ցա­հան­դէ­սը։ Դեռ ա­ւե­լին, տո­ղանց­քը հար­կա­ւոր է ցու­ցադ­րել հայ­կա­կան բո­լոր հե­ռուս­տա­լիք­նե­րով, քան­զի հայ­կա­կան տա­րազ­նե­րի տո­ղանց­քը փաս­տօ­րէն դա ոչ միայն կորս­տի ցու­ցադ­րու­թիւն է, այլ՝ միա­ժա­մա­նակ նաեւ վե­րա­կեն­դա­նաց­ման եւ ամ­րապնդ­ման գոր­ծո­ղու­թիւն հա­յի բա­նա­կա­նու­թեան մէջ։ Վեր­ջի վեր­ջոյ մնում է այն, ինչ մնում է մար­դու գի­տակ­ցու­թեան մէջ։ Ա­րե­ւե­լա­հա­յե­րի հա­մար վե­րա­ցա­կան, ան­ցեա­լում մնա­ցած Հա­յաս­տա­նը, ո­րի հան­դէպ ա­րեւմ­տա­հա­յը կա­րօ­տախտ է զգում ար­դէն 100 տա­րիէ ի վեր, տո­ղանց­քի շնոր­հիւ սկսում է շօ­շա­փե­լի եւ ա­ռար­կա­յա­կան փաստ դառ­նալ։ Մ­նում է, որ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նը, ո­րը բո­լոր հա­յե­րի մէջ անխ­տիր միայն դժգո­հու­թիւն է ա­ռա­ջաց­նում, ամ­րապն­դո­ւի գի­տակ­ցու­թեան մէջ որ­պէս վերջ­նա­կան Հա­յաս­տա­նի միակ հանգ­րո­ւան։

Ին­չո՞ւ էր Մութ­լո­ւի կա­րած տա­րազ­նե­րի ցու­ցադ­րու­թիւ­նը ըն­կալ­ւում որ­պէս Հա­յի ինք­նու­թեան տո­ղանցք։ Մի՞­թէ հնա­րա­ւոր չէ, օ­րի­նակ, պրո­ֆե­սիո­նել ման­քեն­նե­րի մի­ջո­ցով ներ­կա­յաց­նել մեր հա­գուս­տե­ղէ­նը։ Ան­շուշտ, հնա­րա­ւոր է, եւ Տէ­րեան մշա­կու­թա­յին կեդ­րո­նը, ո­րը վեր­ջում մաս­նակ­ցեց տո­ղանց­քին որ­պէս մի տե­սակ յա­ւե­լում, ա­պա­ցու­ցեց, որ երբ մաս­նա­գի­տու­թիւ­նից հե­ռու մար­դիկ են տո­ղան­ցում, ա­պա մենք տես­նում ենք մար­դուն իր ազ­գա­յին ինք­նու­թիւ­նով հան­դերձ, իսկ երբ ար­հես­տա­վարժ ման­քեն­ներն են քայ­լում, ա­պա մենք տես­նում ենք միայն կար ու ձե­ւը, ո­րը միայն աչք է շո­յում, չներ­թա­փան­ցե­լով ա­րեան շրջա­նա­ռու­թեան մէջ։ Ուս­տի ազ­գա­յին ինք­նա­ճա­նաչ­ման հա­մար անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում Ճու­լիա Մութ­լո­ւի տա­րազ­նե­րի տո­ղանց­քի, ինչ­պէս նաեւ «­Դա­լար» պա­րախմ­բի եւ Սա­հակ Պար­թեւ Կա­րեա­նի եր­գի հան­դէ­սը ի­րա­կա­նաց­նել ա­մէ­նուր, որ­տեղ մա­րած հա­յի շունչ կը գտնո­ւի։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ - ԱԿՕՍ