Ա­սում են մէկ հո­գու ող­բեր­գու­թիւ­նը ող­բեր­գու­թիւն է, իսկ մի­լիոն­նե­րի՝ վի­ճա­կագ­րու­թիւն։ Ան­շի­րիմ մնա­ցած զո­հե­րի առ­ջեւ մենք պար­տա­ւո­րու­թիւն ու­նենք. փա­ռա­տել վի­ճա­կագ­րու­թիւ­նը եւ մէկ առ մէկ անց­նել զո­հե­րի հետ ի­րենց Գող­գո­թա­յի ճամ­բան։ Ե­ղեռ­նին իր 5 զա­ւակ­նե­րին կորց­րած Մա­րի­ցա Ե­ղո­յեա­նի յու­շա­տետ­րը Կիւմ­րի քա­ղա­քի «­Կու­մայ­րի» թեր­թին տրա­մադ­րել էր նրա որ­դի՝ Զի­դալ Ե­ղո­յեա­նը (ծն. 1934-ին), եւ այս յու­շե­րը լոյս տե­սան 1995-ի Ապ­րի­լեան թի­ւի մէջ, իսկ ինձ հա­սան դրանք Ե­ղո­յեա­նի փե­սա­յի՝ դստեր ա­մուս­նու, Յով­հան­նէս Դուր­գա­րեա­նի մի­ջո­ցով։ Հա­զա­րա­ւոր վկա­յու­թիւն­նե­րի մէջ ես զա­տե­ցի այս մէ­կը, որ­տեղ ցայ­տուն կեր­պով ար­տա­յայ­տո­ւած է ոչ միայն ող­բեր­գու­թեան խե­լա­կո­րու­սու­թիւ­նը, այլ այդ ող­բեր­գու­թեա­նը դի­մադ­րո­ղա­կա­նու­թեան զօ­րա­ւոր ու­ժը, ո­րի շնոր­հիւ մենք որ­պէս ազգ այ­սօր կանք։ Ա­հա­ւա­սիկ Մա­րի­ցա Ե­ղո­յեա­նի վշտա­պա­տու­մը։

Աս ի՞նչ ե­կաւ մեր գլխին

Մա­րի­ցան ծնո­ւել էր Ա­րեւմ­տեան Հա­յաս­տա­նի Սե­բաս­տիա վի­լա­յէ­թի հա­մա­նուն գա­ւա­ռի Գոշ­կի­րի գա­ւա­ռա­կի Քար­հատ (թուր­քե­րէն Թաշ­լըք) գիւ­ղում։ Բ­նակ­չու­թիւ­նը բաղ­կա­ցած էր միայն հա­յե­րից։ 200 տնտե­սու­թիւն։ Հայ­րը մա­հա­ցաւ, երբ Մա­րի­ցան դեռ փոքր էր։ 4 ե­րա­խա­ներ մնա­ցին տա­տի­կի եւ մօր յոյ­սին։ Տան ամ­բողջ ու­նե­ցո­ւած­քը մի քա­նի սնտուկ գրքեր էին։ Երբ Մա­րի­ցա­յի մեծ եղ­բայ­րը գնաց դպրոց, որ­պէս վարձ տրւում էին գրքեր։

14-15 տա­րե­կա­նում Մա­րի­ցան ա­մուս­նա­նում է Ա­սա­տու­րի հետ, որն ապ­րում էր իր եր­կու եղ­բայր­նե­րի հետ։ Տան տէ­րը Ա­սա­տու­րի ա­ւագ եղ­բայր Թո­րոս ա­ղան էր։ Տու­նը միշտ մար­դա­շատ էր, հիւ­րա­շատ. 20-30 մարդ էին նստում սո­վո­րա­բար սե­ղա­նի շուրջ։ Ով գիւղ էր մտնում, հիւ­րըն­կալ­ւում էր Թո­րոս ա­ղա­յի տա­նը։

1914-ից թուր­քե­րը սկսե­ցին հա­յե­րին նե­ղել։ Ա­մէն մի փոքր ա­ռիթ պատ­ճառ էին բռնում մին­չեւ որ կա­շառք չստա­նան։ Գիւ­ղում տե­ղա­կա­յե­ցին թուրք զի­նո­ւոր­նե­րին։ Պա­հան­ջում էին զէնք, սննդամթերք, ոս­կի եւ այլն։ 1915-ին ա­մուս­նուն՝ Աս­տաու­րին, տա­րան բա­նակ։ Ար­դէն լու­րեր էին պտտւում, որ հա­յե­րին քշում ու կո­տո­րում են։ Այդ ծանր օ­րե­րին նրանց տուն թուր­քեր են գա­լիս եւ ա­ռա­ջար­կում փրկու­թեան հա­մար ըն­դու­նել թրքու­թիւն։ Թո­րոս ա­ղան ա­սում է. «­Մին­չեւ հի­մա հայ եմ ե­ղած, ի՞նչ եմ ը­րած իմ ժո­ղովր­դին հա­մար, որ հի­մա էլ թուրք դառ­նամ։ Իմ զա­ւակ­նե­րիս ու հա­րա­զատ­նե­րիս հա­մար ա­մօթ է այդ։ Թող բո­լորն ալ մեռ­նին»։ Դա նրա վեր­ջին խօս­քերն էին, նա գնում է թուր­քե­րին ճա­նա­պար­հե­լու, իսկ քիչ անց Մա­րի­ցա­յի որ­դին՝ Գ­րի­գո­րը վա­զե­լով ներս է մտում ու յայտ­նում, որ մի թուրք հա­գել է մեծ ա­ղա­յի (­Թո­րո­սի) հա­գուս­տը, ո­րով­հե­տեւ նրան աղ­բիւ­րի վրայ մոր­թել են։ Ս­պանուել էր նաեւ Մա­րի­ցա­յի քրոջ ա­մու­սի­նը, իսկ քոյ­րը՝ աք­սո­րո­ւել։ Միւս քրոջն էլ այ­լեւս եր­բեք չտե­սան։ Շու­տով յայ­տա­րա­րե­ցին, որ ա­մե­նաու­շը մէկ շա­բա­թից պի­տի տե­ղա­հա­նո­ւեն մէկ ա­միս ժամ­կէ­տով, որ­պէս­զի հա­յե­րը ռուս­նե­րի հետ չմիա­նան։ Իւ­րա­քան­չիւր ըն­տա­նիք ի­րա­ւունք ու­նէր տա­նե­լու մէկ սայլ (ա­րա­բա)։ Մա­րի­ցան իր մօր, մեծ­մօր, 5 ե­րա­խա­նե­րով, նաեւ ա­մուս­նու եղ­բօր տղա­յի հետ կազ­մե­ցին մի ըն­տա­նիք։

-Իմ Անդ­րա­նի­կիս էլ տար ձեզ հետ,- ա­սաց Վար­դու­հի հա­րե­ւա­նու­հին։ Անդ­րա­նի­կից զատ Վար­դու­հին ու­նէր եւս եր­կու զա­ւակ­ներ, ո­րոնք զոհ գնա­ցին գաղ­թի ճա­նա­պար­հին։ Տա­րի­ներ անց Անդ­րա­նի­կը գտաւ մօ­րը եւ 1948-ին ներ­գաղ­թեց Հա­յաս­տան։ Այս­տեղ էլ սո­վե­տա­կան հա­մա­կար­գի զոհ դար­ձաւ. նրան դա­տա­պար­տե­ցին որ­պէս թր­քա­կան լրտես եւ նա ինք­նաս­պան ե­ղաւ բան­տում։

Վե­րա­դառ­նանք սա­կայն Մա­րի­ցա­յի տան­ջանք­նե­րին, ո­րոնք իր խոս­տո­վա­նու­թեամբ 6,5 տա­րի տե­ւա­ցին։ Այս­պի­սով ճամ­բայ ըն­կան… Ու­տե­լի­քը վեր­ջա­նում էր։ Քայ­լում էին գիւ­ղե­րից ու ջրե­րից հե­ռու վայ­րե­րով։ Զ­գում էին, որ նոյն տե­ղով են անց­նում կրկնա­կի ան­գամ։ Նոյ­նիսկ Տէր-էլ-­Զո­րով։ Մէկ ա­միս չան­ցած Մա­րի­ցա­յի մայ­րը հի­ւան­դա­նում ու մա­հա­նում է 40-45 տա­րե­կա­նում։ Ծա­րաւն ան­տա­նե­լի էր, թուր­քե­րը ե­րա­խա­նե­րի ծա­րա­ւը բոր­բո­քե­լու հա­մար ջուր էին ցոյց տա­լիս, բայց չէին թոյ­լատ­րում խմել, ոս­կի էին ու­զում թրջած փա­լա­սի կտո­րը շուր­թե­րին քսե­լու հա­մար։ Ոս­կի գտնե­լու պատ­րո­ւա­գով էլ սկսո­ւե­ցին բռնա­բա­րու­թիւն­նե­րը։ Սկս­բում մի քիչ ա­մա­չում էին, բայց յե­տոյ­…ա­մօթ չկար։

Ա­րաբ­կիր քա­ղա­քից հե­ռա­նա­լիս Մա­րի­ցան տե­սաւ, որ ծա­ռե­րի տակ մի քա­նի ծծկեր ե­րա­խայ էին դրո­ւած։ Հէնց այդ­տեղ Մա­րի­ցան ձեռ­քից ի­ջեց­րեց 1 տա­րե­կան Վար­դու­կին, կող­քին էլ չոր հա­ցի կտոր թո­ղեց։ Ե­րա­խա­նե­րի հար­ցին, թէ ո՞ւր է քոյ­րի­կը, մայ­րը պա­տաս­խա­նեց, որ մէ­կը խնդրեց՝ նա էլ տո­ւեց, վե­րա­դար­ձին յետ կը վերց­նեն։

-Ա­բա մեզ ալ չո՞ւ­զէր ադ մար­դը…

Մա­րի­ցան եր­բեք ինք­նի­րեն չկա­րո­ղա­ցաւ նե­րել Վար­դու­կի հա­մար, մտա­տան­ջո­ւե­լով, թէ ա­ւե­լի ճիշդ կը լի­նէր, որ Վար­դու­կը մեռ­նէր իր ձեռ­քե­րի մէջ։ Օ­րե­կան 1-2 մարդ էր մեռ­նում։ Երբ Մա­լա­թիա­յից ան­ցան Մա­րաշ, Մա­րի­ցա­յի տա­տիկն էլ ար­դէն նրանց հետ չէր։ Տիվ­րիկ քա­ղաքն անց­նե­լիս հրա­ժա­րո­ւեց շա­րու­նա­կել ճա­նա­պար­հը։ Կան­չեց ե­րա­խա­նե­րին, համ­բու­րեց, լա­ցեց.

-Աս­տո­ւած ձեզ հետ։ Մա­րի­ցա, ե­թէ գտնես Սմ­բա­տիս, նրան մայ­րու­թիւն կ­՚ա­նես։

Սա էր նրա վեր­ջին պատ­գա­մը։ Մա­րի­ցան մտա­ծում էր, որ ե­թէ եղ­բայր Սմ­բա­տը ողջ մնայ, ա­պա չի մա­րի հօր օ­ճա­խը, իսկ ին­քը դեռ ե­րի­տա­սարդ է եւ շատ ե­րա­խա­ներ կա­րող է ու­նե­նալ…

Երբ Մա­րաշ հա­սան, խում­բը ար­դէն շատ էր նո­ւա­զել։ Մե­ռած­նե­րին չէին հասցնում թա­ղել. թող­նում, հե­ռա­նում էին։

Ուր­ֆա­յից նոր, գա­զա­զած պա­հա­կա­խումբ է գա­լիս եւ պա­հան­ջում է ոս­կի։ Ո­չինչ չստա­նա­լով, բո­լո­րին կանգ­նեց­նում են շար­քի։ Մա­րի­ցան էլ է կանգ­նում ե­րա­խա­նե­րով։ Շար­քի առ­ջե­ւում կանգնած մօր ձեռ­քից խլում են 3-4 տա­րե­կան ե­րա­խա­յին եւ մօ­րից պա­հան­ջում ոս­կի. «Ոս­կի կու տաս, չե՛նք սպա­նի»։ Մէ­կը բռնում է ե­րա­խա­յի ոտ­քե­րից, միւ­սը սրի հա­րո­ւա­ծով կտրում է։ Վերց­նում են երկ­րորդ ե­րա­խա­յին եւ նե­տում են վեր՝ սու­րը պա­հե­լով տա­կին… Երբ հե­տե­ւեալ մօր ձեռ­քից խլե­ցին իր ե­րա­խա­յին, Մա­րի­ցան գո­ցեց աչ­քե­րը եւ ջու­րը նե­տեց Թա­գու­կին։ Մի քա­նի օր յե­տոյ է միայն ուշ­քի գա­լիս եւ նկա­տում, որ մեծ աղ­ջի­կը՝ Մա­նեա­կը չի թող­նում, որ եր­կու եղ­բայր­նե­րը մօ­տե­նան մօ­րը. «­Մի՛ գնաք ա­բա­յի մօտ, ձե­զի ջու­րը կը նե­տէ»։ Մ­նա­ցել էին ե­րեք զա­ւակ­նե­րը՝ Մա­նեա­կը, Գ­րի­գո­րը եւ Վար­դե­րե­սը։ Ին­չո՞վ էին սնւում։ Մա­րի­ցան նշում է փշար­մատ­նե­րը, կա­տո­ւի ու շան մի­սը։ Երբ ճամ­բին ա­րաբ­նե­րի էին հան­դի­պում, նրանք, օգ­տո­ւե­լով պա­հակ­նե­րի ա­նու­շադ­րու­թիւ­նից, ո­րե­ւէ ու­տե­լիք էին տա­լիս։ Տան­ջո­ւած ու­ժաս­պառ հա­յե­րին հե­տե­ւում էին չախ­կալ­նե­րը։ Մի օր էլ 8 տա­րե­կան Գ­րի­գո­րը ի­րեն շատ վատ զգաց ու մէկ ժամ չան­ցած մա­հա­ցաւ։ Վար­դե­րե­սը քա­րեր հա­ւա­քեց ու շա­րեց Գ­րի­գո­րի վրայ, որ­պէս­զի չախ­կալ­նե­րը չկրծեն։ Մի քա­նի օր յե­տոյ էլ Վար­դե­րե­սը Գ­րի­գո­րի պէս յան­կար­ծա­կի հի­ւան­դա­ցաւ ու մա­հա­ցաւ։ Մա­րի­ցան վշտից կ­՚ու­րա­ցաւ։ Միակ զա­ւա­կը, որ դեռ ողջ էր, ձեռ­քից բռնած տա­նում էր նրան։ Սա­կայն նա էլ էր ու­ժաս­պառ ե­ղել եւ շա­րու­նակ յի­շում էր քոյ­րիկ­նե­րին ու եղ­բայր­նե­րին։ Մու­սուլ գիւ­ղում Մա­րի­ցա­յին հա­մո­զում են աղջ­կան՝ Մա­նեա­կին ծա­ռայ տալ։ Խմ­բի մէջ այ­լեւս ոչ մի ե­րա­խայ չմնաց։ Քա­նի օր է անց­նում, Մա­րի­ցան չգի­տի, միայն զգում է, որ եր­կու ա­րաբ ի­րեն կռնա­տա­կե­րից բռնած գետ­նից բարձ­րաց­նում են, ու­տե­լիք տա­լիս ու նստեց­նում սայ­լի վրայ։ Կր­կին յայտն­ւում է գաղ­թա­կան­նե­րի խմբում։ Ն­րանց հիմ­նա­կան զբաղ­մուն­քը մու­րալն էր։ Խմ­բում մնա­ցել էին մի քա­նի ծեր եւ մի­ջին տա­րի­քի կա­նայք։ Վեր­ջա­պէս անգ­լիա­ցի­նե­րի են հան­դի­պում, ո­րոնք ու­տե­լիք են տա­լիս, բժիշկ­նե­րին յանձ­նում, հա­գուստ­ներ բա­ժա­նում, աշ­խա­տանք ա­ռա­ջար­կում։ Մա­րի­ցան սկսում է աշ­խա­տել լո­ւաց­քա­տա­նը, ե­կե­ղե­ցի այ­ցե­լում։ Ն­րանց տուեալ­նե­րը գրան­ցում են, լու­սան­կա­րում են ա­ռան­ձին եւ խմբով։

Ա­մուս­նուն՝ Ա­սա­տու­րին Մա­րի­ցան հան­դի­պում է Կ.­Պոլ­սում. Ա­սա­տու­րին յա­ջող­ւում է փախ­չել զին­ծա­ռա­յու­թիւ­նից եւ մա­հո­ւան ճա­նա­պար­հից.

-Ի՞նչ ե­ղան ե­րա­խա­ներս, Մա­րի­ցա։

Նա աշ­խա­տանք ու­նէր, բայց դար­ձել էր մտա­մո­լոր եւ յա­ճախ ան­շար­ժա­նում էր։

-Աս ի՞նչ ե­կաւ մեր գլխին, Մա­րի­ցա,-անընդ­հատ կրկնում էր նա։

Մա­րի­ցան գտաւ նաեւ իր եղ­բօր՝ Սմ­բա­տին, ո­րի Գող­գո­թա­յի ճամ­բան նոյն­պէս եր­կար տե­ւեց. 6 տա­րի նա ծա­ռա­յեց թուր­քե­րի մօտ մին­չեւ մօ­րեղ­բօր տղա­նե­րը չա­զա­տե­ցին նրան, վճա­րե­լով մեծ փրկա­գին։ Միա­սին Պոլ­սից անց­նում են Պէյ­րութ, այն­տե­ղից էլ Ֆ­րան­սիա։ Ա­սա­տուր Ե­ղո­յեա­նի գեր­դաս­տա­նից մնա­ցել էին միայն եղ­բօր աղ­ջի­կը՝ ԱՄՆ-ում, եւ քոյ­րը՝ Պոլ­սում։ Սա­կայն երբ ի­մա­նում են, որ եղ­բօր տղա­նե­րը գտնւում են Լե­նի­նա­կա­նում, Ե­ղո­յեան­նե­րը 1929-ին ներ­գաղ­թում են Սո­վե­տա­կան Հա­յա­սա­տան։ Ա­ւա՛ղ, որ­քան ցան­կա­լի կը լի­նէր ֆրան­սա­հայ ազ­գա­կա­նը սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցու հա­մար, այնք­նան էլ հիաս­թա­փեց­նող էր Ֆ­րան­սիան թո­ղած եւ սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցիու­թիւ­նը ըն­դու­նած բա­րե­կա­մը։

Մա­րի­ցան նշում է, որ նրանց հան­դի­պում­նե­րը զար­միկ­նե­րի հետ սահ­մա­նա­փա­կո­ւե­ցին մէկ-եր­կու ան­գա­մով։ Այն­պէս որ շատ ի­րա­ւա­ցի էր Ա­սա­տուր Ե­ղո­յեա­նը, երբ ա­սաց.«Կ­նիկ, ին­չո՞ւ ե­կանք Ֆ­րան­սա­յէն»։

Դա նրա վեր­ջին խօս­քերն էին. նա մա­հա­ցաւ 1953-ին, եւ Ա­սա­տու­րին յու­ղար­կա­ւո­րե­ցին հա­րե­ւան­ներն ու աշ­խա­տա­կից­նե­րը։ Իսկ ի՞նչ ե­ղաւ որ­դե­կո­րոյս Մա­րի­ցա­յի հետ, ո­րը մտա­ծում էր կորց­րած զա­ւակ­նե­րի փո­խա­րէն կրկին մայ­րա­նալ։ Ցա­ւօք, Աս­տո­ւած նրան այ­լեւս զա­ւակ չպար­գե­ւեց, բայց Սմ­բատ եղ­բայ­րը իր միջ­նակ ման­չին՝ Զի­դա­լին տո­ւեց քրո­ջը եւ Զի­դա­լը Մա­րի­ցա­յին որ­պէս հա­րա­զատ մայր ճա­նա­չեց, ինչ­պէս նաեւ թոռ­նե­րը՝ մեծ­մայր։

Յով­հան­նէս Դուր­գա­րեա­նը յի­շում է Մա­րի­ցա Ե­ղո­յեա­նին, այ­սինքն իր կնոջ՝ Իս­կու­հու մեծ­մօ­րը որ­պէս իր ի­մա­ցած ա­մե­նա­հան­ճա­րեղ անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րից մէ­կը, ո­րը թէեւ կրթու­թիւն չէր ստա­ցել, բայց կեան­քի այն­պի­սի հա­մալ­սա­րան­ներ էր ան­ցել, որ դար­ձել էր ի­մաս­տու­թեան տա­ճա­րի շրջա­նա­ւար­տ։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ - AGOS