­Թուր­քիա­յում յայտ­նի հրա­տա­րա­կիչ, ի­րա­ւա­պաշտ­պան ­Ռա­կըփ ­Զա­րա­քո­լուն թուր­քա­կան «Օզ­կիւր ­Կիւն­տեմ» լրա­տո­ւա­կայ­քում լոյս տե­սած «­Յի­շա­տա­կի ա­ռա­ջին մի­ջո­ցա­ռու­մը» վեր­տա­ռու­թեամբ յօ­դո­ւա­ծում գրում է ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թիւ­նը ժխտող նոր «գիտ­նա­կան­նե­րի» մա­սին, ներ­կա­յաց­նում ­Թուր­քիա­յում ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նը յի­շե­լու փոր­ձե­րի եւ այլ­նի մա­սին:

­Հե­ղի­նակն իր յօ­դո­ւա­ծը սկսում է ­Թուր­քիա­յում նոր սերն­դի ու­սում­նա­սի­րող­նե­րի քննա­դա­տու­թեամբ.

«­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թիւ­նը ժխտող նոր պատ­մա­բան­ներն ու ու­սում­նա­սի­րող­նե­րը միա­հա­մուռ ռու­սա­կան աղ­բիւր­նե­րի կողմն են ուղ­ղո­ւել: Այդ­պի­սով, ցան­կա­նում են ցոյց տալ, թէ ինչ­պէս են հա­յե­րը «դա­ւա­ճա­նել»:

Ա­ւե­լի՛ն. նրանք փոր­ձում են ցոյց տալ, որ ռու­սա­կան բա­նա­կի ա­ջակ­ցու­թեամբ հա­յերն են մահ­մե­տա­կան­նե­րի կո­տո­րած­ներ ի­րա­կա­նաց­րել:

­Լա՛ւ, իսկ ին­չի՞ կա­րող է յան­գեց­նել այդ ա­մէ­նը`

­Հա­յերն ար­ժա­նի էին, որ են­թար­կո­ւեն ցե­ղաս­պա­նու­թեան: ­Մի կող­մից ժխտե­լով ու հեր­քե­լով հան­դերձ, խոս­տո­վա­նում են եւ ըն­դու­նում, որ ցե­ղաս­պա­նու­թիւն ե­ղել է:

­Քա­ղա­քա­ցի­նե­րի կո­րուստ­նե­րը, հի­ւան­դու­թիւն­նե­րը, սովն այդ ի­րա­դար­ձու­թիւն­նե­րին կա­պե­լով` նո­ւա­զեց­նում են կո­րուստ­նե­րի թի­ւը: Ո­րոշ «գիտ­նա­կան­ներ» նշում են, որ այդ­քան մարդ չի մա­հա­ցել, քա­նի որ շատ հա­յեր են «վե­րա­դար­ձել»: Ն­րանք չեն մա­հա­ցել, ուղ­ղա­կի կրօնն են փո­խել:

­Նա­յէք, ո­րոշ­նե­րին ողջ ենք թո­ղել:

­Սա ա­սե­լիս ան­գամ չեն էլ նկա­տում, որ 1948 թո­ւա­կա­նին ըն­դունուած ՄԱԿ-ի ­Ցե­ղաս­պա­նու­թիւն­նե­րի մա­սին ուխտն են ըն­դու­նում, իր յօ­դո­ւա­ծում գրում է ­Զա­րա­քո­լուն, ա­պա խօ­սում ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նը յի­շե­լու մա­սին:

«Ա­յո, ­Հիթ­լե­րի` ­Լե­հաս­տա­նի վրայ յար­ձա­կո­ւե­լիս իր բարձ­րաս­տի­ճան զի­նո­ւո­րա­կան­նե­րին հանգս­տաց­նե­լու հա­մար օգ­տա­գոր­ծո­ւած խօս­քե­րը խիստ կա­րե­ւոր են. «­Ճեն­կիզ խա­նի ա­րած­ներն ո՞վ է յի­շում: ­Հա­յե­րի հետ պա­տա­հա­ծը ո՞վ է յի­շում»: ­Հիթ­լե­րի այս խօս­քե­րը չմո­ռա­նա­լը կա­րե­ւոր է: Աշ­խար­հը մո­ռա­ցել էր, սա­կայն ­Հիթ­լե­րը յի­շում էր: 1923 թո­ւա­կա­նին ­Միւ­նի­խում զո­հո­ւած ըն­կե­րը` Շ­նո­պերՌիխ­թե­րը Էրզ­րու­մում ­Գեր­մա­նիա­յի հիւ­պա­տո­սի օգ­նա­կանն էր, նա ան­գամ զե­կոյց­ներ է գրել այդ օ­րե­րի վե­րա­բե­րեալ:

­Զա­րա­քո­լուն գրում է, որ հա­յե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում չմո­ռա­ցան ի­րենց վէր­քե­րը, քա­նի որ ­Թուր­քիան ընտ­րեց ի սպառ ժխտե­լու քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը: ­Քա­նի ­Թուր­քիան շա­րու­նա­կում է ժխտու­մը, հա­յե­րի գե­րեզ­ման­նե­րը բաց են մնա­լու:

­Յօ­դո­ւա­ծում ­Զա­րա­քո­լուն անդ­րա­դառ­նում է նաեւ ­Թուր­քիա­յի տա­րած­քում ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան յի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րին` նշե­լով, որ ա­ռա­ջին ան­գամ հա­յե­րի կո­տո­րած­նե­րին զոհ գնա­ցած­նե­րի յի­շա­տա­կը հայ հա­մայն­քը հրա­պա­րա­կայ­նօ­րէն յար­գել է ­Պոլ­սում 1919 թո­ւա­կա­նին, սա­կայն հե­տա­գայ տաս­նա­մեակ­նե­րին` ­Թուր­քիա­յի հան­րա­պե­տա­կան շրջա­նում, վա­խի մթնո­լոր­տում հա­յե­րը խու­սա­փել են ապ­րի­լի 24-ին Ե­ղեռ­նի զո­հե­րի յի­շա­տա­կը յար­գե­լուց, ան­գամ` ե­կե­ղե­ցի­նե­րում:

­Հե­ղի­նա­կը, բնու­թագ­րե­լով հայ հա­մայն­քի վա­խը` նշում է, որ միակ մահ­մե­տա­կան եր­կի­րը, որ­տեղ յի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­ներ չէին անց­կաց­ւում, ­Թուր­քիան էր: Ան­գամ Ի­րա­նում յի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­ներ էին անց­կաց­ւում:

­Զա­րա­քո­լուն նշում է, որ ան­հա­տա­կան մա­կար­դա­կով Ապ­րի­լի 24-ն­ ա­ռա­ջին ան­գամ յի­շա­տա­կո­ւել է 1916 թո­ւա­կա­նին ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նը վե­րապ­րած ­Սար­գիս ­Չե­քե­սեա­նի կող­մից:

­Տաս­նա­մեակ­ներ անց` միայն 2008 թո­ւա­կա­նին ­Պոլ­սոյ ­Պիլ­կի հա­մալ­սա­րա­նում ­Թուր­քիա­յի ­Մար­դու ի­րա­ւունք­նե­րի միու­թեան կող­մից քննար­կում է կազ­մա­կեր­պել: 2009-ին նոյն կազ­մա­կեր­պու­թիւ­նը փակ մի­ջո­ցա­ռում է կազ­մա­կեր­պել:

2010-ին էլ ­Հայ­տար­փա­շա կա­յա­րա­նում մի­ջո­ցա­ռում է կազ­մա­կեր­պո­ւել: ­Հէնց այդ վայ­րից են 1915 թո­ւա­կա­նի Ապ­րի­լի 24-ին աք­սո­րո­ւել հայ մտա­ւո­րա­կան­նե­րը, այդ թւում` մեծն ­Կո­մի­տա­սը:

2012 թո­ւա­կա­նից ­Սուլ­թա­նահ­մեթ, ­Հայ­տար­փա­շա, ­Կա­լա­թա­սա­րայ եւ ­Թաք­սիմ թա­ղա­մա­սե­րում մի­ջո­ցա­ռում­ներն ա­ւան­դոյ­թի են վե­րա­ծո­ւել: Այս տա­րի յա­ւե­լեալ մի ա­րա­րո­ղու­թիւն էլ 2011 թո­ւա­կա­նի Ապ­րի­լի 24-ին սպան­նո­ւած հայ զի­նո­ւոր ­Սե­ւա­կի շի­րի­մի մօտ տե­ղի ու­նե­ցաւ:

Եւ ա­ռա­ջին ան­գամ այս տա­րի 1915-ի դա­ժա­նու­թիւն­նե­րը յի­շա­տա­կո­ւե­ցին նաեւ ­Տէր­սի­մում:

Այ­նու­հե­տեւ հե­ղի­նա­կը նշում է, որ ­Ցե­ղաս­պա­նու­թեան 100-րդ ­տա­րե­լի­ցին եւս ­Թուր­քիա­յում յի­շա­տա­կի մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խա­տե­սո­ւած:

­Վեր­ջում ­Զա­րա­քո­լուն գրում է. «Օս­մա­նեան կայս­րու­թեան հիմ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը ­Հայ­կա­կան ­Լեռ­նաշ­խար­հում եւ շրջա­կայ­քում հա­մա­կար­գո­ւած ձե­ւով «հա­յազր­կումն էր»: Ապ­տիւլ­հա­միտ սուլ­թա­նի սկսած այս քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը ­Թա­լէաթ փա­շան իր ա­ւար­տին հասց­րեց»:   

 

«Եռագոյն»