Աշուն, եկար բազմազան ու նախշուն,
Նուազ արեւ, ամպեր եւ մռայլ, եւ մութ, 
Միթէ դու էլ ինձ նման
Լցուել ես, լալ չես կարող,
Թխպել ես, գալ չես կարող…

Աշուն, եկել ես ու լուռ,
Ներկում ես գետինը դեղին, կարմրագոյն,
Այդքան գունեղ ներկու ես ու զարդարում,
Խնդրում եմ, թող քիչ էլ մնամ ես այրող,
Այնպէս չեմ ուզում , որ ձիւնես գլխիս..
Այլ միայն թեթեւ տերեւներ
թափուեն՝գունեղ, բազմաթեւ:
……
Սիրոյ աշուն, սիրոյ խաղ,
Երբեք այսքան չկար դաղ,
Մի՛ գար անձրեւ, մի՛ լացիր,
Բաւ է, ինչքան լացացրիր…
…….
Ինչո՜ւ քամին ուշացած,
Պար է բռնել չարացած,
Տերեւները չորացած,
Ծառից պոկուած, ընկան ցած…
Մի՛գար անձրեւ, մի՛ լացիր,
Բաւ է ինչքան լացացրիր…

Ինչպէս կþուզես, պար արի,
Ու մեր կտրին վար արի,
Մաքրիր անձրեւով վարար,
Նախշուն հագած ձոր անտառ:

Աշնանային մտորումներով՝
Անահիտ Բաբայեան