ՀՅԴ-ն գաղափարական եւ իրական ներուժ ունեցող միակ քաղաքական ուժն է հայ իրականութեան մէջ, որը ոչ միայն կարեւոր դեր է ունեցել Արցախեան շարժման եւ ազատագրման կազմակերպման ու պայքարի մէջ, այլեւ այսուհետ նոյնպէս կարող է կարեւոր դեր խաղալ Արցախի զարգացման գործում:

Հայ իրականութեան մէջ ՀՅԴ-ն աշխարհի միակ քաղաքական կառոյցն է, որը ներկայաց- ւած է աշխարհի երեք տասնեակից աւելի երկըրներում, եւ ներգրաւուած է տարբեր երկրների թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, թէ՛ մշակութային ասպարէզներում:
Անհրաժեշտ է, որ երկու հայկական հանրապետութիւնների թէ՛ իշխանութիւնները, թէ՛ հասարակութիւնը հաշուի նստի դրա հետ եւ ճիշդ մօտեցումներ ցուցաբերի այդ հզօր ռեսուրսի օգտագործման եւ ուղղորդման հարցում:
Հ.Յ.Դ. Հայ Դատի աշխարհասփիւռ կառոյցները աշխարհի հզօրագոյն երկրներում ազդեցիկ լոբբիստական կազմակերպութիւններ են համարւում, եւ ունեն տարբեր լծակներ, որոնց միջոցով ներկայացնում են հայ ժողովրդի համար կարեւորագոյն հիմնախնդիրները՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումից մինչեւ ԼՂՀ միջազգային ճանաչում:
Աշխարհի Հ.Յ.Դ. Հայ Դատի գրասենեակները եւ Հ.Յ.Դ. ակումբները իւրօրինակ դեսպանա- տուներ են հանդիսանում՝ շատ յաճախ գերազանցելով ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների իրականացրած աշխատանքները:
Բացի վերը նշուած քաղաքական լծակներից, Հ.Յ.Դ. աշխարհասփիւռ կառոյցները՝ որպէս ներհամայնքային ազդեցիկ ուժ, մեծ ազդեցութիւն ունեն տուեալ երկրում գործարարութեամբ ըզ- բաղուող թէ՛ հայ եւ թէ՛ օտարազգի գործարարների վրայ:
Հ.Յ.Դ.ն կարող է իւրօրինակ կամուրջ հանդիսանալ ինչպէս հայազգի, այնպէս էլ օտարազգի պոտենցիալ ներդնողների եւ Արցախի միջեւ: Հ.Յ.Դ.ն արդէն իսկ ստանձնել է Արցախի տնտե- սութեան մէջ ներդրումների խրախուսելու պատրաստակամութիւնը:
Ներդրումների կառավարման եւ արդիւնքների երաշխաւորման ասպարէզում ՀՀ-ի ձախողած ընթացքը պէտք է դաս լինի, որպէսզի Արցախում իրական, այլ ոչ թէ իմիտացիոն մթնոլորտ ձեւա- ւորուի ներդրումների համար՝ թէ՛ իրաւական, թէ՛ տնտեսական դաշտում:
Դժբախտաբար, ՀՀ-ում տարբեր գործարարների ներդրումները սպասուած արդիւնքներ չեն ապահովել, որի հիմնական պատճառը ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացուած անհեռատես եւ օրուայ շահոյթով առաջնորդուելու քաղաքականութիւնն է:
Արցախն ունի մեծ տնտեսական ներուժ եւ կարող է գրաւիչ լինել օտարերկրեայ ներդնողների համար, մասնաւորապէս՝ գիւղատնտեսութեան մի քանի բնագաւառներում կարող է ոչ միայն ինքնաբաւ լինել, այլեւ դառնալ արտահանող երկիր, սակայն թէ՛ արտաքին, թէ՛ ներքին որոշակի գործօններ խոչընդոտում են դրան:
Եթէ արտաքին խոչընդոտների վրայ չենք կարող ազդեցութիւն ունենալ որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ապա պէտք է ներքին խոչընդոտները լիովին վերացուեն, որը կարող է հատուցել արտաքին գործօնների վտանգը:
Պատերազմի դաշտում ձեռք բերուած յաղթանակը պէտք է համալրի նաեւ տնտեսական աս- պարէզում ձեռք բերուելիք յաղթանակներով, որը կարող է հանդիսանալ ոչ միայն Արցախի բնակչութեան ապագայի նկատմամբ յոյսի եւ ներշընչանքի աղբիւր, այլեւ, ինչպէս պատերազմի օրերին, համախմբել ողջ հայ ժողովրդին հայրենիքի բարգաւաճման գաղափարի շուրջ:
Նկատելի է Հ.Յ.Դ. աշխարհասփիւռ կառոյց- ների աջակցութեամբ Հ.Յ.Դ. Արցախի կառոյցի եւ ԼՂՀ կառավարութեան փոխ գործակցութեան արդիւնքում օտարերկրեայ ներդրումների խրախուսումը Արցախի տնտեսութեան մէջ: Սակայն, դեռ վերը նշուած ներուժը լիովին օգտագործուած չէ եւ դեռ մեծ աշխատանքների կարիք կայ, ինչի ուղղութեամբ այսօր Հ.Յ.Դ. կառոյցները մեծ աշխատանքներ են տանում:

«Ապառաժ»