Հաւաքագրուեցաւ
22.661.372 ԱՄՆ տոլար
Երէկ երեկոյեան, գիշերուայ ժամը 8էն Ամերիկայի, Հայաստանի եւ Արցախի մէջ կազմակերպուեցաւ «Դէպի Արցախ» կարգախօսով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնը։
Մարաթոնը տեւեց աւելի քան 12 ժամ: ԵՌԱԳՈՅՆ կը հաղորդէ թէ կարելի եղաւ հանգանակել 22.661.372 ամերիկեան տոլարի ընդհանուր գումարը:
Ստորեւ կը ներկայացնենք հեռուստամարաթոն 2013-ի նախնական տուեալները ըստ երկրներու.-
Ռուսաստան՝ 12 350 000 ԱՄՆ տոլար
ԱՄՆ Արեւմտեան շրջան (Լոս Անճելըս)՝ 2 000 000 ԱՄՆ տոլար
Ֆրանսա, Գերմանիա, Հոլանտա, Զուիցերիա, Յունաստան, Պելճիքա (Համաեւրոպական հեռախօսամարաթոն)՝ 1 981 626 ԱՄՆ տոլար
Հայաստան՝ 1 600 000 ԱՄՆ տոլար
Զուիցերիա՝ 1 200 000 ԱՄՆ տոլար
Արցախ՝ 1 000 000 ԱՄՆ տոլար
ԱՄՆ Արեւելեան (Նիւ եորք)՝ 1 000 000 ԱՄՆ տոլար
Արժանթին՝ 700 000 ԱՄՆ տոլար
Թորոնթօ (Գանատա) 225 000 ԱՄՆ տոլար
Պրազիլ՝ 170 000 ԱՄՆ տոլար
Մոնրէալ (Գանատա)՝ 120 000 ԱՄՆ տոլար
Լիբանան՝ 94 000 ԱՄՆ տոլար
Մեծ Բրիտանիա՝ 100 000 ԱՄՆ տոլար
Իրան՝ 60 000 ԱՄՆ տոլար
Աւստրիա՝ 10 000 ԱՄՆ տոլար