Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւեր- ժացնող Յուշարձանի բացման առիթով, շնորհաւորում ենք Մասաչուսեթսի, Պոսթընի եւ աշխարհում ապրող համայն հայութեանն:
Բացման արարողութեանն ներկայ էին Ամերիկայի Մի- ացեալ Նահանգների Արեւելեան թեմի հոգեւոր առաջնորդները, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանը, Սփիւռքի նախարարուհի Հրանուշ Յակոբեանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դիվալ Փաթրիքը, Պոսթընի քաղաքապետ Թոմ Մնինոն, կոնգրեսական Էդվարդ Մերքին:
Այնտեղ էին նաեւ Հայկական Ժառանգութեան հիմնադրամի նախագահ Ջիմ Գալուստեանը, հայազգի քաղաքական գործիչ՝ Փիթեր Քութուջեանը եւ այլ քաղաքական ու ազգային գործիչներ:
Չնայած յորդառատ անձրեւի՝ բիւր հայորդիներ, ոգեւորւած եւ հպարտօրէն ներկայ գտնուեցին այդ բացառիկ եզակի արարողութեանը:
Պոսթընահայութիւնը մեծ ոգեւորութեամբ՝ գիտակցում եւ գնահատում է այս շինութեան պատմական արժէքը եւ նրա մէջ տեսնում է ամուր գրաւականը, ցեղասպանութեան դատապարտման ու նոր ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:
Այս յուշարձանը Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման, ճանաչման, պահանջատիրութեան, եւ արդար դատի անընկճելի կամքը իմաստաւորող, ապագայ սերունդներին ոգի եւ յոյս ներշնչող հոգեկան այն կոթողն է:
Հետ- Եղեռնեան աշխարհացրիւ սերունդը, պիտի չհանդուրժի ցեղասպանութեան՝ այս անպատմելի ողբերգութեան ժխտումը:
Նրանք հաւատում են՝ իրենց պապերի հաւատքին, ուշ թէ շուտ, իմացական ջանքերով, նրանք պիտի հասնեն իրենց արդար նպատակին:
Շնորհակալ ենք այն հայորդիներից, որոնց թանկագին ու կոթողական աշխատանքի շնորհիւ այս յուշարձանը վերջապէս իրականութիւն դարձաւ:
Մենք՝ դեռ ճանապարհ ունենք գնալու, հոգետանջ աշխատանք ունենք տանելու, Հայաստանի եւ Սփիւռքի հետ միասին՝ նոյն հաւաքով ու նոյն նուիրումով:
Աւիկ Դերենց (Դերմենջեան)
Պոսթըն