Համաձայն Time to Analyze հայկական անկախ վերլուծական կեդրոնին կատարած ուսումնասիրութիւններուն արդիւնքներուն, աշխարհի վրայ հայերու թիւը 10 միլիոնէն աւելի է:
Հաշուարկները կատարուած են աշխարհի տարբեր երկիրներու մէջ գործող հայկական կառոյցներու, ինչպէս նաեւ գաղթականական ծառայութիւններուն տրամադրած տուեալներու հիման վրայ:
Ըստ այդմ՝ պարզուած է, որ ընդհանուր առմամբ աշխարհի վրայ կ‘ապրի 10.297.770 հայ, որոնցմէ 8.140.500ը կ‘ապրի Հայաստանի ու Արցախի սահմաններէն դուրս:
Ամենամեծ հայկական համայնքները կը գտնուին Ա.Մ.Ն., Ռուսաստան, Ֆրանսա, Իրան, Սուրիա, Լիբանան եւ Արժանթին:
Մասնաւորապէս՝ հայկական բնակչութիւն ունեցող երկիրներու ցուցակը այսպէս է (թիւերը՝ հազար մարդ).
Աբխազիա–48.000
Ալպանիա– 470
ԱՄՆ–1.540.000
Արաբական Միացեալ Էմիրութիւններ– 3000
Արժանթին – 128.000
Աւստրիա– 3000
Աւստրալիա–85.000
Պելառուսիա–35.000
Պելճիքա–11.000
Պոլիւիա– 50
Պրազիլ– 47.000
Պուլկարիա –8000
Գերմանիա–47.000
Դանիա– 2500
Եգիպտոս–4500
Թուրքմենիա-30.000
Թուրքիա–70.000
Իսրայէլ– 6000
Իրաք–10.000
Իրան–240.000
Սպանիա–8000
Իտալիա–4000
Լատվիա–3000
Լեհաստան–45.000
Լիբանան–130.000
Լիտվա– 2100
Գանատա–57.000
Քաթար–1800
Կիպրոս – 4000
Կոլումբիա–500
Հունկարիա–35.000
Հնդկաստան–600
Յունաստան-25.000
Ղազախստան– 25.000
Մալթա–350
Մեքսիկա–500
Մեծն Բրիտանիա- 11.000
Նորվեկիա – 2500
Նիտռլանտներ-7000
Զուիցերիա–7000
Շուէտ-9000
Չինաստան–200
Չեխիա–15.000
Չիլի–700
Ռուսաստան-1.980.000
Ռումինիա -2000
Սուրիա– 120.000
(մինչեւ Սուրիոյ քաղաքացիական պատերազմը)
Վենզուելա-3000
Վրաստան–249.000 (որից Ջավախքում` 110.000)
Տաճկաստան–6000
Ուզբէքիստան–70.000
Ուքրանիա – 100.000
Ուրուկուէյ–20.000
Քուէյթ–12.000
Ֆրանսա–700.000
Աշխարհի ամենահայաշատ քաղաքները,
ըստ նոյն հետազօտութիւններուն,
հետեւեալներն են.
Լոս Անճելոս (Ա.Մ.Ն. Գալիֆորնիա) – 980.000
Մոսկուա (Ռուսաստանի Դաշնութիւն) – 400.000
Կրասնոտարի եւ Ստաւրոպոլի երկրամասեր
(Ռուսաստանի Դաշնութիւն) – 900.000
Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնութիւն) – 200.000
Պէյրութ (Լիբանան) – 100.000
Փարիզ (Ֆրանսա) – 95.000
Մարսէլ (Ֆրանսա) – 94.000
Կլէնտէլ - (Ա.Մ.Ն.Գալիֆորնիա) – 85.000
Պուէնոս Այրէս (Արժանթին) – 81.000
Պոսթըն (Ա.Մ.Ն. Մասաչուսէթս) – 75.000
Թեհրան (Իրան) – 70.000
Լիոն (Ֆրանսա) – 68.000
Հալէպ (Սուրիա) – 50.000
(մինչեւ քաղաքացիական պատերազմը)