Հեռուստամարաթոն 2011-ի աւարտին  արձանագրուեցաւ 12.286.478 ԱՄՆ տոլարի նուիրատուութիւն եւ նուիրատուութեան խոստում: Այս տարի ալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2011-էն հաւաքուած գումարը պիտի ուղղուի Հայաստանի եւ Արցախի ջրամատակարարման ենթակառուցուածքներու կառուցման կամ նորոգման, ինչպէս նաեւ պիտի շարունակէ զարգացման ծրագրեր իրականացնել գիւղական համայնքներու մէջ:


Ստորեւ կը ներկայացնենք Հեռուստամարաթոն 2011- ի հանգանակութիւններու ամփոփումը՝ ըստ երկրի: 

 Հայաստան   2.461.638 ամերիկեան  տոլար
 ԼՂՀ                1.013.170
 Ֆրանսա      3.671.250 (ներառեալ 500.000 եւրօ, որ նուիրուեցաւ Օ-տը-Սեն նահանգի գլխաւոր նախագահ Փաթրիկ Տեւեճեանի կողմէ եւ 970.000 եւրոյի նպատակային գումարը, որ պիտի յատկացուի ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գիւղի դպրոցի կառուցման համար):
 Գերմանիա    114.000
 Հոլանտա         62.000
 Զուիցերիա      34.000
 ԱՄՆ Արեւելեան ափ       500.000
 ԱՄՆ Արեւմտեան ափ  2.610.420
 Արժանթին     500.000
 Պրազիլ           100.000
 Աւստրալիա     60.000
 Գանատա (Թորոնթօ)   600.000
 Գանատա (Մոնրէալ)   120.000
 Մեծն Բրիտանիա          210.000
 Կիպրոս, Յունաստան   100.000
 Լիբանան      90.000
 Իրան             40.000
 Ընդամէնը՝           12.286.478 ամերիկեան տոլար