«Սփիւռքների Եւրոպա» ծրագիր եւ լուսանկարչական մրցոյթ կ'անցկացուեն Հ.Բ.Ը.Մ. Եւրոպայի մասնակցութեամբ:
Այս լուսանկարչական մրցոյթը հիանալի հնարաւորութիւն է՝ ցոյց տալու հայկական սփիւռքի համայնքների ժառանգութիւնն ու առօրեան:
Ծրագրի կայքում (http://europeofdiasporas.eu/) կարող էք գտնել քարտէզը, որը հիանալի հնարաւորութիւն է ընձեռում նշելու եւ ի մի բերելու տարբեր երկրներում սփիւռքի համայնքների մշակութային ժառանգութիւնն ու երեւելի անձանց: Մրցոյթին ներկայացուած լուսանկարները եւս տեղ կը գտնեն այդ քարտէզի վրայ: Այս մրցոյթը լաւ եղանակ է նպաստելու Եւրոպայում հայերի եւ միւս սփիւռքների ճանաչման եւ նրանց մտաւոր ու մշակութային հարստութեան մասին իրազեկման համար:
Վստահաբար կը լինեն շատեր, որոնք հետաքրքրուած կը լինեն մասնակցելու այս մրցոյթին, որոնցից ոմանց լուսանկարները կը ցուցադրուեն Եւրոպական խորհրդարանում: Մրցոյթի մասին յաւելեալ տեղեկատուութիւն կարող էք գտնել (http://europeofdiasporas.eu։ կայքում:
«Սփիւռքների Եւրոպան» համաեւրոպական նախաձեռնութիւն է եւ նպատակ ունի ստեղծելու ցանց Եւրոպայում բնակուող սփիւռքների միջեւ: Այն համատեղ կազմակերպւում է Հ.Բ.Ը.Մ. Եւրոպայի, Պիրէն Ամենցայի եւ Հրեայ Ուսանողների Եւրոպական Միութեան կողմից:
Հ.Բ.Ը.Մ. Եւրոպա