-
Details
-
Category: Միջազգային - գաղութային լուրեր
-

Cngcoins.com կայքը առցանց (online) աճուրդի հանած է Կիլիկիոյ արքայ Լեւոն Առաջինի (1198-1219) գահակալութեան ժամանակաշրջանին պատկանող հայկական ծայրաստիճան հազուագիւտ ոսկեայ մետաղադրամ: Մետաղադրամին տրամագիծը 19,5 միլիմեթր է, ծանրութիւնը` 2,46 կրամ: Մետաղադրամին մէկ կողմը պատկերո ւած է Լեւոն Առաջինը` առիւծի գահին բազմած, ձախ ձեռքին ջրաշուշան, իսկ աջին` խաչ: Մետաղադրամին հակառակ կողմը, ետեւի երկու թաթերուն վրայ կանգնած առիւծ է` կաթողիկոսի խաչով: Աճուրդի դրուած մետաղադրամը ներկայացուած է Լոուրենս Ատըմսի «Արարատեան հաւաքածոյ»էն: Անոր սկզբնական գինը 50.000 տոլար է: Կիլիկեան մետաղադրամին նոր սեփականատէրը յայտնի պիտի դառնայ 2016 թուականի Յունուարի սկիզբը: