Ըստ 5րդ ­դա­րի հայ պատ­միչ ­Մով­սէս ­Խո­րե­նա­ցու «­Հա­յոց ­Պատ­մու­թեան»՝ ­Հա­յաս­տա­նը հիմ­նադ­րո­ւել էր մ.թ.ա. 2492 թո­ւա­կա­նին: Այս տա­րե­թի­ւը լե­գենդ է թւում, բայց ­Խո­րե­նա­ցին պնդում է, որ ­Բա­բե­լոն է այ­ցե­լել ու ծա­նօ­թա­ցել հին գրա­ռում­նե­րին: ­Յայտ­նի չէ, թէ ­Խո­րե­նա­ցին են­թադ­րել է, թէ իս­կա­պէս տե­ղեակ էր այդ տա­րե­թո­ւի մա­սին, սա­կայն նոր գե­նո­մա­յին հե­տա­զօ­տու­թիւն­նե­րը ցոյց են տո­ւել, որ այդ ամ­սա­թի­ւը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թեա­նը», գրում է New York Times-ը: Գե­նե­տիկ­նե­րը ու­սում­նա­սի­րել են ­Հա­յաս­տա­նում եւ ­Լի­բա­նա­նում բնա­կո­ւող 173 հա­յի գե­նե­րը ու հա­մե­մա­տել աշ­խար­հի այլ երկրնե­րում բնա­կո­ւող 78 մար­դու գե­նե­րի հետ: ­Գիտ­նա­կան­նե­րը պար­զել են, որ հա­յե­րը հնա­գոյն ժո­ղո­վուրդ­նե­րի խառ­նուրդ են, ում նախ­նի­նե­րը այժմ ապ­րում են ­Սար­դի­նիա­յում, ­Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում եւ մի քա­նի այլ շրջան­նե­րում:

Այդ միա­խառ­նում­նե­րը տե­ղի են ու­նե­ցել մ.թ.ա. 3000-2000 թո­ւա­կան­նե­րին, ին­չը հա­մընկ­նե­րում է ­Մով­սէս ­Խո­րե­նա­ցու նշած տա­րե­թո­ւին: Բ­րոն­զէ դա­րի ա­ւար­տին, երբ միա­խառ­նո­ւե­լու գոր­ծըն­թացն էր ըն­թա­նում, ա­ռեւտ­րի, պա­տե­րազ­մի եւ բնակ­չու­թեան հե­տե­ւան­քով սկսո­ւեց ժո­ղո­վուրդ­նե­րի շար­ժը: Մ.թ­.ա. 1200 թո­ւա­կա­նից յե­տոյ Բ­րոն­զէ դա­րի ա­րե­ւե­լեան մի­ջերկ­րա­ծո­վեան քա­ղա­քակր­թու­թիւն­նե­րը յան­կար­ծա­կի փլու­զո­ւե­ցին. ի­րա­դար­ձու­թիւն, ո­րը թւում է, թէ յան­գեց­րել է հա­յե­րի՝ այլ ժո­ղո­վուրդ­նե­րից մե­կու­սաց­մա­նը:

­Գիտ­նա­կան­նե­րը նշել են, որ այդ թո­ւա­կա­նից յե­տոյ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ նկա­տե­լի միա­խառ­նում­ներ տե­ղի չի ու­նե­ցել:
­Հե­տա­զօ­տող­նե­րը նաեւ գե­նա­յին տար­բե­րու­թիւն են գտել ա­րեւմ­տա­հա­յե­րի ու ա­րե­ւե­լա­հա­յե­րի մի­ջեւ, ին­չը սկսել է զար­գա­նալ մօտ 500 տա­րի ա­ռաջ: ­Տա­րե­թի­ւը հա­մընկ­նում է Օս­մա­նեան ­Թուր­քիա­յի ու ­Սե­ֆեան Ի­րա­նի մի­ջեւ պա­տե­րազմ­նե­րի ու ­Հա­յաս­տա­նի՝ ­Թուր­քիա­յի ու ­Պարս­կաս­տա­նի մի­ջեւ բա­ժան­ման հետ:
­Հե­տա­զօ­տու­թիւնն անց­կաց­րել է ­Քեմբ­րի­ջում գտնո­ւող ­Սեն­գե­րի ինս­տի­տու­տի ծա­գում­նա­բան­նե­րի թի­մը՝ ­Մարկ ­Հե­բե­րի եւ Ք­րիս ­Թայ­լեր-Ս­մի­թի գլխա­ւո­րու­թեամբ: Ն­րանց նպա­տակն է եր­կար ժա­մա­նակ մե­կու­սա­ցած ժո­ղո­վուրդ­նե­րի, օ­րի­նակ հա­յե­րի, մի­ջո­ցով վե­րա­կանգ­նել մարդ­կու­թեան պատ­մու­թիւ­նը:
­Հա­յե­րի ԴՆԹն 29 տո­կո­սով հա­մընկ­նում է Է­ցիի՝ 1991 թո­ւա­կա­նին Ալ­պեան սառ­ցա­դաշ­տե­րում յայտ­նա­բե­րո­ւած 5300ա­մեայ հնա­գոյն մար­դու ԴՆ­Թի հետ:

­Մեր­ձա­ւոր Ա­րե­ւել­քի գե­նե­տիկ ա­ռու­մով մե­կու­սա­ցո­ւած այլ ժո­ղո­վուրդ­ներ՝ կիպ­րոս­ցի­նե­րը, սե­ֆար­դի հրեա­նե­րը, ­Լի­բա­նա­նի քրիս­տո­նեա­նե­րը, նոյն­պէս զգա­լի ընդ­հան­րու­թիւն­ներ ու­նեն Է­ցիի հետ, մինչ­դեռ թուր­քե­րի, սի­րիա­ցի­նե­րի ու պա­ղես­տին­ցի­նե­րի հետ՝ ա­ւե­լի քիչ: ­Դա ցոյց է տա­լիս, որ հա­յե­րը եւ այլ մե­կու­սա­ցո­ւած ժո­ղո­վուրդ­ներ ­Մեր­ձա­ւոր Ա­րե­ւել­քի ներ­կա­յիս բնա­կիչ­նե­րից մօտ են նէօ­լի­թեան հո­ղա­գործ­նե­րին, ով­քեր 8000 տա­րի ա­ռաջ Եւ­րո­պա են բե­րել գիւ­ղատըն­տե­սու­թիւ­նը: