Կա­­յա­ցաւ «Եւ­րո­տե­սիլ-2015» եր­գի մի­ջազ­գա­յին մրցոյ­թին Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող` «Genealogy» խում­բի եր­գի տե­սա­հո­լո­վա­կի ա­ռա­ջին ցու­ցադ­րու­մը եւ պարզ դար­ձաւ, որ խում­բին Հա­յաս­տա­նէն կը միա­նայ Ին­կա Ար­շա­կեան։

Խում­բին միւս ան­դամ­ներն են`

- Ֆ­րան­սա­հայ եր­գիչ Ե­սա­յի Ալ­թու­նեան (Եւ­րո­պա)

- Ա­մե­րի­կա­հայ երգ­չու­հի Թա­մար Գաբ­րիէ­լեան (Ա­մե­րի­կա)

- Ե­թով­պիա­յէն Վա­հէ Թիլ­պեան (Ափ­րի­կէ)

- Ս­թե­ֆա­նի Թո­փա­լեան (Ա­սիա)

- Օ­փե­րա­յին երգ­չու­հի Մե­րի-­Ճին Օ’­Դո­հեր­թի Պաս­մա­ճեան (Աւստ­րա­լիա)

«Don’t deny» եր­գի ե­րաժշ­տու­թեան հե­ղի­նա­կը Ար­մէն Մար­տի­րո­սեանն է, խօս­քե­րու հե­ղի­նակն է Ին­նա Մկրտ­չեան, իսկ տե­սա­հո­լո­վա­կի ռե­ժի­սորն (բե­մադ­րիչն) է Ա­րէն Բա­յա­տեան:

«Եւ­րո­տե­սիլ-2015» եր­գի մի­ջազ­գա­յին մրցոյ­թը այս տա­րի տե­ղի կ’ու­նե­նայ Վիեն­նա­յի մէջ Մա­յիս 19ին, 21ին եւ 23ին՝ «­Կա­ռու­ցե­լով կա­մուրջ­ներ» նշա­նա­բա­նի ներ­քոյ: