Փարիզի «ԱՅԲ FM» հայկական ռատիոկայանի տնօրէն Վարդան Գաբրիէլեանը Ֆրանսուա Օլանտի Թուրքիա կատարած այցելութեան պատուիրակութեան մաս կազմեց: «Առաջին լրատուական»ը զրուցեց Վարդան Գաբրիէլեանին հետ, երբ այցելութիւնը դեռ կը շարունակուէր, եւ Ֆրանսուա Օլանտը նոր աւարտած էր Թուրքիոյ Կալաթասարայի համալսարան իր այցելութիւն եւ քիչ յետոյ պիտի հանդիպէր Հրանդ Տինքի այրի՝ Ռաքէլ Տինքի հետ:
Վարդան Գաբրիէլեանի  հետ զրոյցը կայացաւ Թուրքիոյ մէջ Հայոց Ցեղասպանութեան մասին Ֆրանսուա Օլանտի կատարած յայտարարութեան, Ֆրանսայի մէջ Ցեղասպանութիւնը ժխտող նոր օրինագծի ներկայացման ու ֆրանս-թուրքական յարաբերութիւններու հարցերուն շուրջ:

Թուրքիայում Հայոց ցեղասպանութեանը վերաբերող Ֆ. Օլանտի յայտարարութիւնը բաւականին մեծ արձագանգ ունեցաւ: Թէեւ  Ֆրանսիան աջակցութիւն է ցուցաբերում հայկական հարցերի դէպքում, բայց նրա այդ յայտարարութիւնն աննախադէպ էր, քանի որ Թուրքիայում էր արել: Ձեր կարծիքով՝  Ֆ. Օլանտն ինչո՞ւ Թուրքիայում նման յայտարարութիւն արեց:

Ֆրանսուա  Օլանտը Հայոց Ցեղասպանութեան  վերաբերող երկու յայտարարութիւն արեց՝ Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ: Եւ քիչ առաջ Կալաթասարայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ այն, ինչ Փարիզում է ասում՝  նոյնութեամբ կÿասի Թուրքիայում: Եւ պէտք է պատմութեան շուրջ փնտռտուքներ, հետազօտութիւններ կատարել՝ իմանալու համար, թէ ինչ է պատահել, եւ դա ընդունել ու ճանաչել: Կալաթասարայում նաեւ յայտարարեց, թե ճանաչելով պատմութեան էջերն ու դէպքերը՝ դուք կը բարձրանաք ոչ միայն ձեր, այլեւ մարդկութեան աչքին: Իսկ Կալաթասարայի համալսարանը ընդունուած է որպէս Թուրքիայի ազգայնապաշտ կեցուածք ունեցող կեդրոններից մէկը: Եւ այնտեղ նման արտայայտութիւն անելը շատ զօրավոր քայլ է:

Իսկ Թուրքիայում ինչպէ՞ս ընդունեցին Ֆ. Օլանտի այդ յայտարարութիւնները:

Բնականաբար, դիւանագիտական եւ փրոթոքոլային մօտեցումը թոյլ չի տալիս, որ հակազդեցութիւն արտայայտեն: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը եւ  պատուիրակութեան անդամները պարտաւոր էին յարգանքով ընդունել իրենց հիւրի խօսքը: Երբ թուրք լրագրողը Ցեղասպանութեան եւ  Ցեղասպանութիւնը ժխտող նոր օրինագիծ ներկայացնելու հետ կապուած հարց տուեց, արտաքին գործոց նախարար Ահմետ Տաւութօղլուն, ինչպէս նաեւ  բանակի ներկայացուցիչները շրջուեցին եւ  զարմացան՝ հաւանաբար իրենց հոգու խորքում բարկացած, թէ ինչու նման հարց տրուեց, որովհետեւ, իսկապէս, դա թուրքերի եւ  ֆրանսիացիների համար ցանկալի չէր, քանի որ այդ հանդիպման հիմնական նպատակը երկու երկրների յարաբերութիւնների բարելաւումն ապահովելն ու տնտեսական զարգացման նոր էջ բացելն էր:

Իսկ ձեր կարծիքով՝ Թուրքիայում ինչո՞ւ Ֆ. Օլանտը նման յայտարարութիւն արեց: Չէ՞ որ նա գնացել էր ֆրանս-թուրքական տնտեսական յարաբերութիւնները բարելաւելու նպատակով:

Օլանտն աւելին արեց՝ ոչ միայն Ցեղասպանութեանը վերաբերող երկու անգամ յայտարարութիւն արեց, այլեւ հանդիպում է նշանակել Հրանդ Տինքի այրու՝ Ռաքել Տինքի հետ: Իսկ Ցեղասպանութեան հարցը անընդհատ բարձրացրած մարդու այրու հետ հանդիպելը նշանակում է, որ հակառակ Թուրքիայի հետ առեւտրատնտեսական պայմանագրերը կնքելուն, որով Ֆրանսիան շատ շահագրգիռ է, Օլանտն իր դիրքորոշումը եւ  կարծիքը չի փոխել այդ հարցի շուրջ: Եւ խորհրդանշական այս հանդիպման միջոցով թէ հայերին, եւ թէ թուրքերին ցոյց տուեց, որ Ֆրանսիայի նախագահը հայկական հարցի շուրջ պինդ կեցուածք ունի: Իսկ երբ այդ հարցը հնչեց մամլոյ  ասուլիսի ժամանակ, Ա. Գիւլն ասաց, որ ի- րենք արդէն դէմ առ դէմ եւ  ընդլայնուած հանդիպումների ժամանակ քննարկել են դա: Դա նշանակում է, որ Օլանտը ձեռնունայն չէր եկել եւ  այդ հարցը պէտք է բարձրացներ: Այսինքն՝ սա Օլանտի բնական կեցւածքն է հայկական հարցի վերաբերեալ:

Ֆ. Օլանտը կը կատարի՞ իր խոստումը եւ կը նախաձեռնի՞ Ցեղասպանութիւնը ժխտող նոր օրինագծի ներկայացումը:

Դեռ չի ներկայացուել, սակայն նախագահական պալատը հայ համայնքի ղեկավարութեան հետ մշտական գործակցութեան մէջ է: Ի դէպ, առաջին անգամն է, որ նոր օրինագիծ պատրաստելու համար նախագահութեան եւ  հայ համայնքի միջեւ  նման համագործակցութիւն է տեղի ունենում: Եւ  նկատի ունենալով օրինագծի խնդրայարոյց լինելը՝  անհրաժեշտ է իրաւական ճիշդ ձեւակերպումներ գտնել: Չմոռանանք, որ մի անգամ Սահմանադրական խորհուրդը մերժեց այդ օրինագծի վաւերացումը՝ այն դէպքում, երբ այն ընդունուել էր թէ՛ խորհրդարանում, թէ՛ Սենատում: Հիմա բարձրակարգ մասնագէտների մաս- նակցութեամբ նոր օրինագիծ է պատրաստւում: Եւ այդ պատճառով է, որ Օլանտը մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց, թէ ինքը կիրառելու է իր իրաւունքը եւ  իրաւունքի լեզուով է խօսելու: Եւ  ասեց, որ Եւրամիութեան 2008թ. «Շրջագիծ» անունն ունեցող որոշումը ԵՄ 28 երկրներին պարտադրում է այդ օրէնքը տեղափոխել պետական մակարդակ: Այսինքն՝  իւրաքանչիւր պետութիւն պարտաւոր է այդ օրէնքը կիրառել: Իսկ այդ օրէնքն ասում է, թէ որեւէ ցեղասպանութեան նկատմամբ ժխտողական արտայայ- տութիւնը պէտք է պատժելի լինի: Օլանտը պարզապէս ասաց, որ այդ օրէնքը պէտք է առաջ քաշենք:

Ձեր կարծիքով՝ այս անգամ այդ օրինագիծը կÿընդունուի՞, թէ՞ կÿարժանանայ  նախորդի ճակատագրին:

Եթէ հեշտ լինէր, այդ օրինագիծն արդեն ներկայացւած կը լինէր խորհրդարան: Չի ներկայացուել, քանի որ կան իրաւաբանական խնդիրներ: Ինչու այն կրկին Սահմանադրական խորհրդի ճանկերի մէջ դնել, եթէ ապահովուած չէ տեքստի օրէնսդրական  եւ  իրաւաբանական անխոցելիութիւնը:

Բայց չե՞ք կարծում, որ ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների ու նաեւ  Ֆրանսիայի կողմից հայերի խնդիրների բարձրացումն աւելի շուտ նախընտրական շրջանում հայկական համայնքների համակրանքը շահելու եւ  ոչ թե խնդրի լուծումն ապահովելոււ նպատակ ունի:

Կայ  այդ վարկածը, բայց Օլանտի պարագայում այդպէս չէ: Տեղական ընտրութիւնների ժամանակ որտեղից որ պէտք է նա ընտրուէր, հայեր չեն եղել: Այսինքն՝ նա հայերի աջակցութիւնը ստանալու խնդիր չի ունեցել: Նա՝ որպէս Սոցիալիստական կուսակցութեան առաջին քարտուղար, 1998թ. ի վեր աշխատել է Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծի շուրջ: Իսկ Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծն անձամբ է ներկայացրել խոր- հըրդարան: Առաջին անգամ այն չքուէարկուեց, որովհետեւ  խորհրդարանի նախագահը օրուայ  կէսին, երբ արդէն քուէարկութեան պահն էր, դադարեցրեց քննարկումները: Նա թուրքական լոբբիի ազդեցութեան տակ փախուստ արեց: Օլանտը 2006-ին այդ օրինագիծը երկրորդ անգամ բերեց խորհրդարան, եւ  այս անգամ այն քուէարկուեց: Բայց այն 5 տարի չքուէարկուած մնաց Սենատում: Օլանտի ճիգերով խորհրդարանն ընդունեց, բայց Սենատը, որը Սար- քոզիի ձեռքում էր, օրինագիծը 5 տարի փակուղում թողեց:

Միամիտ կը լինի մտածել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիքոլա Սարքոզին չէր կարող ազդել Սահմանադրական խորհրդի վրայ եւ  վաւերացնել տալ այդ օրէնքը: Կամ՝ չի բացառւում, որ Սահմանադրական խորհուրդը նրա ազդեցութեան արդիւնքում չի վաւերացրել օրինագիծը: Միգուցէ Ֆ. Օլանտն էլ այդ կերպ վարուի:

Ես չեմ կարող առաջնորդուել գուցէ-ներով: Եթե մարդիկ ճանաչում են Օլանտին, գիտեն, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նրա դիրքորոշումն ի սկզբանէ եղել է ոչ թե շահադիտական, այլ քաղաքական, մարդկային, եւ ի վերջոյ՝ նա Հայ դատի եւ  հայ ժողովրդի պաշտպան անձնաւորութիւն է: Իսկ այն, որ պետական շահերը կարող են այնպէս թելադրել, որ օրէնքը չքուէարկուի կամ օրակարգ չմտնի, ամէն ինչ հնարաւոր է քաղաքականութեան մէջ: Այդ պատ- ճառով հայ գաղութը եւ  Հայաստանն իրենց աշխատանքն այնպէս պէտք է տանեն, որ Օլանտը Թուրքիայի հետ իր ակնկալած բազմամիլիառ  ներդրումների արդիւնքում չմոռանայ  հայկական հարցը:  Բայց փաստ է, չէ՞, որ Ցեղասպանութեան հարցին երկու անգամ անդրադառնալով, Ռ. Տինքի հետ հանդիպելով՝ նա Թուրքիայի հողում պատգամ էր փոխանցում: Եւ սա ապացուցում է, որ նա իր խոստումներն իրա- կանացնելու ցանկութիւն ունի:

Վերջին իրադարձութիւնների ու յատկապէս իր քաղաքացիական տիկնոջ հետ կապուած դէպքերի արդիւնքում Ֆ. Օլանտի վարկանիշն ընկել է: Արդեօք այդ հանգամանքը չի՞ վնասի, որ հայկական հարցի հետ կապուած նրա նախաձեռնութիւնները աջակցութիւն ստանան Ֆրանսիայի հասարակութեան  կողմից:

Միշտ կարելի է մտածել, որ քաղաքական գործիչը պէտք է վարկանիշ ապահովելու մասին մտածի: Բայց դա կարելի է ասել այն մարդու մասին, որ կեանքում երբեք չի զբաղուել հայկական հարցով ու յանկարծ հիմա հիշել է, որ գոյութիւն ունեն հայեր: Մենք խօսում ենք այն մարդու մասին, ով իր գործունէութեամբ միշտ եղել է հայերի կողքին: Կարելի է միշտ էլ կասկածել, դա իւրաքանչիւրի իրաւունքն է, բայց նրա պարա- գայում դրա հիմքերը թոյլ են:

Իսկ այս այցի շրջանակներում Ֆրանսիայի եւ  Թուրքիայի միջեւ ի՞նչ պայմանաւորուածութիւններ ձեռք բերուեցին:

Յայտարարուեց, որ երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները 15 միլիառ  տոլարից պէտք է հասցնել 20 միլիառ եւրոյի: Սա առեւտրատնտեսական յարաբերութիւնների մեծ պայմանաւորուածութիւն է: Պէտք է նշել, որ 2009-2012թթ. Թուրքիայի տնտեսութեան մէջ Ֆրանսիայի բաժինը 6-ից իջել էր 3 տոկոսի, եւ  Օլանտը ցանկանում է ապահովել նախկին մակարդակը: Կայ  նաեւ թուրք-ֆրանսիական համագործակցութիւն երրորդ կողմի երկրների հետ՝ որ միասնաբար ներդրումներ կատարեն այլ շուկաներում: Խօսքը հաւանաբար Միջին Արեւելքի երկրների մասին է: