«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միութիւն» լրատուական կեդրոնի հարցերին պատասխանում է «Սամցխէ-Ջաւախքի և Քվեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդ»-ի համակարգող

Արտակ Գաբրիէլեանը.

 

Ի՞նչ մարտահրաւէրների առաջ է կանգնած Ջաւախահայութիւնը: Ըստ ձեզ՝ որո՞նք են շտապ լուծման կարիք ունեցող հիմնական խնդիրները:

Այսօր Ջաւախահայութիւնը դիմագրաւում է բազմաթիւ մարտահրաւէրների: Հիմանական մարտահրաւէրներից, որ ծառացած է ժողովրդի առաջ, դա ազգային ինքնութեան պահպանման խնդիրն է: Այսինքն, Ջաւախահայութիւնը այսօր ինքն իրեն վտանգուած է զգում՝ որպէս հայ մարդ ապրելով իր պատմական հողի վրայ: Մարտահրաւէրները եւ հիմնախնդիրները տարատեսակ են եւ բազմաբնոյթ, օրինակ ես կþառանձնացնէի լեզուի, հետ կապուած հիմնախնդիրը, որը առաջնային եւ շտապ լուծում է պահանջում, որը որ կþամրացնի նաեւ հայութեան դիրքերը տարածաշրջանում: Ինքնութեան պահպանման խնդրի, միակ լուծումը Եւրոպական համապատասխան օրէնսդրութեան ընդունումն է:
Երկրորդ ամենակարեւոր խնդիրը, որ վերջերս է ի յայտ եկել, դա թուրք-ատրպէյճանական նախագծերն են, որոնք անցնում են հիմնականում Ջաւախքով՝ Կարս-Ախալքալաք-Թիֆլիսի-Պաքու երկաթգիծն է, ՀԷԿ-երի շինարարութիւնն է: Վերջիններս կարծում եմ, ժամանակի ընթացքում բնապահպանական  աղէտ կը հանդիսանան տարածաշրջանի համար: Տնտեսական տեսանկիւնից մտավախութիւն կայ Ջաւախահայութեան մօտ, որ այս երկաթգծի արդէն ընթացքի մէջ դրուելուց յետոյ կարող է ընդհանրապէս Վրաստանում, մասնաւորապէս Ջաւախքում  եւ տնտեսական մեկուսացում լինի, որովհետեւ Թուրքիան կը փորձի գիւղատնտեսական առումով գրաւել ամբողջ Ջաւախքը եւ Ջաւախքցին, որ այսօր իր միակ ապրուստը հայթայթում է մի կտոր հող մշակելով կամ անասուն պահելով, ժամանակի ընթացքում եւ արդէն ականատես ենք եղել, թէ ինչպէս են մեծ քանակութեամբ թուրքական ապրանքներ ներմուծում վրացական շուկայ եւ տեղի արտադրած գիւղ-մթերքը կը մնայ գիւղացու պահեստներում: Այդ առումով Ջաւախահայութիւնը լուրջ մտահոգութիւն ունի: Նաեւ ոչ պակաս կարեւոր են այստեղ կրթական, առողջապահական, սոցիալ- տնտեսական, քաղաքական, հիմնախնդիրները:

Մի քանի օր առաջ երկրի վարչապետը յայտարարել է. «Միակ շրջանը Ջաւախքն է, որտեղ Բաքրաձէն Մարգվելաշվիլիից շատ ձայներ կը հա- ւաքի»: Ինչքանո՞վ է իրական այս տեսութիւնը, և ի՞նչ տրամաբանութիւն ունի:

Ես չգիտեմ, թէ Իվանիշվիլիի յայտարարութեան տողատակերում ի՞նչ կայ, բայց նաեւ պէտք է ես ասեմ, որ նախ լինելով մէկ տարուայ իշխանութիւն՝ պարոն Իվանիշվիլին ինքը պէտք է վատ զգայ, որ իսկապէս Ջաւախահայութիւնը «կարող է եւ» քուէարկի նաեւ Բաքրաձէի օգտին, որովհետեւ տասը տարի այդ դառը պտուղները այս իշխանութիւնը «Միացեալ ազգային շարժումնը» ի նկատի ունեմ, Ջաւախքին քաղել է, եւ չեմ կարծում, որ իրականութիւն դառնան Իվանիշվիլիի ասած խօսքերը, որ Ջաւախահայութիւնը Բաքրաձէի կողմն է, չէ՛, ո՛չ նման բան չկայ:
Եթէ այս անգամ ընտրութիւնները, նախորդների նման ընտրակեղծիքներով պէտք է անցնեն, բնականաբար, որ ուժը, որ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը շատ հնարաւորութիւններ ունեցաւ, ընտրակեղծիքների միջոցով բարձր տոկոսներ կը հաւաքի այդ թեկնածուն: Բայց եթէ լինելու են թափանցիկ, արդար, մաքուր ընտրութիւններ, կարծում եմ, ինչպէս Վրաստանի միւս շրջաններում, այստեղ էլ Մարգվելաշվիլին, այսինքն Վրացական Երազանքի  թեկնածուն բաւականին առաջատար դիրքեր է գրաւելու: Պարոն Իվանիշվիլիի ասածը ինձ համար մի քիչ անյայտ բան է, հանելուկային է, որովհետեւ ես չգիտեմ ինքն ինչ է նկատի ունեցել, որովհետեւ այս սոց-հարցումները Ջաւախքում գրեթէ չեն էլ անցկացվել, իսկ եթէ անցկացուել են շատ քիչ վայրերում, որովհետեւ պաշտօնական բան ես ընդհանրապէս չեմ տեսել, որ ինչ-որ մի կազմակերպութիւն սոց-հարցում անցնի եւ այդ սոց-հարցման հիման վրայ Իվանիշվիլին էլ յայտարարի նման բան: