Մշակութային ինչիպիսի՞ ձեռնարկներ ծրագրուած են:

ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձի միջոցառումների անցկացման նպատակով ստեղծուել է յատուկ պետական յանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխաւորութեամբ: Յանձնաժողովի նախագահի տեղակալը եւ միջոցառումների գըլխաւոր համակարգողը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնակատար Վիգէն Սարգսեանն է:


ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումները բազմազան են եւ ընդգրկուն` նպատակ ունենալով տօնակատորութիւններում ներգրաւել մեր հայրենակիցներին ոչ միայն Հայաստանում, այլեւ սփիւռքում:  Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներն արդէն իսկ մեկնարկել են:
Տօնակատարութիւններն իրականացւում են «Հայաստանը դու ես» կարգախօսի ներքոյ, որը նաեւ փոքրիկ բառախաղ է պարունակում: Այն կարելի է կարդալ որպէս «Հայաստանը դու ես»՝ շեշտելով դու բառը, ինչպէս նաեւ «Հայաստանը դու ես»՝ ընդգծելով դու եւ ես բառերը: Տարբերանշանը «2011»ն է, որի 11 թիւերը խորհրդանշական են եւ նմանեցուած են «ՀՀ»ի տառերին:
Նախապէս նկարահանուել էր երեք տեսահոլովակ եւ հոլովակներ, որոնք եթեր հեռարձակելուն պէս մեծ արձագանք գտան եւ սիրուեցին հասարակութեան կողմից: (Հոլովակները տեղադրուած են մեր YouTube-ի էջում` http://www.youtube.com/user/20RAIndependence):  Մայրաքաղաքին եւ մարզերին տօնական տեսք հաղորդելու նպատակով փողոցներում տեղադրուել են ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած պաստառներ:
ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Պատմութեան թանգարանում բացուել է «Խորհըրդային Հայաստան» եւ «Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը» մշտական ցուցադրութիւնները: Նոյն օրը Պատմութեան թանգարանում բացուել է նաեւ «Հայաստանի Հանրապետութեան նամականիշները» եւ «Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական բանկի յուշադրամները» ժամանակաւոր  ցուցահանդէսները:
Յատուկ 20-րդ տարեդարձի առթիւ թողարկուել է երկու նամականիշ, որոնցից մէկի վրայ պատկերուած է Հայաստանի Հանրապետութեան պետական զինանշանը եւ եռագոյնը, իսկ միւսը  ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական զինանըշանը եւ պետական դրօշը: Իւրաքանչիւր նամականիշ տպագրուել է 40 000 օրինակով` 330 եւ 380 անուանական արժէքներով: Առաջին նամականիշը  մարել է Հանրապետութեան նախագահը:
Կեդրոնական բանկը թողարկել է 20-ամեակին նուիրուած յուշադրամ, որը եւս ներկայացուել է ժամանակաւոր   ցուցադրութեանը:
20-րդ տարեդարձի տօնակատարութիւնների շրջանակում Սեպտեմբերի 14-ին բացուելու է Փոքր Մհեր կրթահամալիրի ռազմամարզական կեդրոնը, իսկ Սեպտեմբերի 20-ին՝ Մատենադարանի նոր մասնաշէնքը, որի ցուցասրահներում կը ներկայացուեն մշակութային գանձեր հանդիսացող մագաղաթները: Սեպտեմբերի 16-ին բացուելու է «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանի նոր տերմինալը: Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում տեղի կÿունենայ Հայաստան-Սփիւռք համաժողովը, որին մասնակցելու են սփիւռքի հայկական կառոյցների ներկայացուցիչները:
20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ են իրականա- ցնում նաեւ տարբեր կազմակեր-պութիւններ եւ փառատօններ, որոնք իրենց նախաձեռնութեամբ կազմակերպում են ցուցահանդէսներ, ֆիլմերի ցուցադրութիւններ եւայլն:

Ամէն ինչ պիտի կեդրոնանայ  Սեպտեմբեր 21ի թուականի՞ն, կամ  մինչեւ տարեվերջ պիտի շարունակուին ծրագիրները:

Անկախութեան տօնին՝ Սեպտեմբերի 21-ի առաւօտեան, կառավարութեան անդամները պիտի այեցելեն Եռաբլուր յարգանքի տուրք մատուցելու զոհուած ազատամարտիկներին: Այնուհետեւ Հանրապետութեան հրապարակում տեղի կÿունենայ զօրահանդէս, որի աւարտից յետոյ Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ Սուրբ Եկեղեցում ՀՀ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կը մատուցի Հանրապետական մաղթանք, որն ուղղուած է պետականութեան մեծարմանը: Երեկոյեան Հանրապետութեան հրապարակում տեղի կÿունենայ «Հերոսական բալլադ» տօնական համերգ-ներկայացումը, որի ընթացքում կը հընչեն հայ կոմպոզիտորների (յօրինողնե-րու) դասական ստեղագործութիւնները:
Կենդանի հնչողութեամբ ստեղծագործութիւնները կը կատարեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբը (գեղ. ղեկավար Էդուարդ Թոփչեան) Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար Յովհաննէս Չեքիճեան), Հայաստանի Հանրապետութեան նախագահի պատուոյ պահակախումբի փողային նուագախումբը (գեղ. ղեկավար Արմէն Պօղոսեան), իսկ Հայաստանի պետական «Բարեկամութիւն» անսամպլը (գեղ. ղեկավար Նորայր Մեհրաբեան) եւ Թաթուլ Ալթունեանի անուան Հայաստանի երգի-պարի պետական անսամպլը (գեղ. ղեկավար Ժիրայր Ալթունեան) կը կատարեն պարային համարները:
Համերգը կÿուղեկցուի եռաչափ  գրաֆիկայով: Հրապարակը եզերող   շէնքերը կը վերածուեն էկրանների եւ դասական երաժշտութեան հնչիւնների ներքոյ կը ցուցադրուեն դրուագներ անկախ պետականութեան 20 տարիների պատմութիւնից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կը ներկայացուեն եռաչափ (3D) գրաֆիկայով:
ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներն անցկացուելու են հանրապետութեան բոլոր մարզերում եւ ընթանալու ողջ աշուն` Սեպտեմբերի 21-ի տօնական հանդիսութիւններից յետոյ շարունակուելով  պետական կառոյցների, տարբեր կազմակերպութիւնների, արտերկրում Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ Սփիւռքի համայնքների կողմից կազմակերպուող միջոցառումներով:
Սեպտեմբերի 21-ից յետոյ ակնկալւում են Մարիինեան թատրոնի սիմֆոնիկ նուագախումբի հիւրախաղերը եւ «Գալուստ Կիւլպենկեան» ֆիլհարմոնիկ նուագախումբի համերգը Երեւանում: Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած համերգներով հանդէս կու գան հանրահռչակ երաժիշտներ Տիգրան Համասեանը եւ Սերկէյ Խաչատրեանը:
Սեպտեմբերի 21-ին կը նշուի նաեւ Երեւանի օրը եւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում կը կազմակերպուի երաժշտական հարթակներ:

20-ամեակի ոգեկոչումը բացի տօնական նշում ըլլալէ, կարգ մը կարեւոր պատգամներ ունի փոխանցելիք հայութեան, նոյն պահուն նաեւ արտաքին գետնի վրայ: Ի՞նչ ծրագրուած է այս իմաստով:

ՀՀ բոլոր դիւանագիտական ներ- կայացուցչութիւնները կը կազմակերպեն ընդունելութիւններ, համերգային ծրագրեր եւ ցուցահանդէսներ: 20-ամեայ յոբելեանի կապակցութեամբ միջոցառումներ կÿանցկացուեն արտերկրում: Մասնաւորապէս, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում կը կայանայ Շառլ Ազնաւուրի համերգը նուիրուած ՀՀ Անկախութեան 20-րդ տարեդարձին: Պելգիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում համերգներով հանդէս կու գայ Հայաստանի երիտասարդական նուագախումբը: Կը կազմակերպուեն երիտասարդ լուսանկարիչների, ժամանակակից գեղանկարիչների անհատական ցուցահանդէսներ: 
 
Երիտասարդութեան ներդրումը հոս ակնյայտ է: Արդէն 20 տարեկանը բոլորած նոր սերունդ մը կայ Հայաստանի մէջ որ ազատ ապրած է: Դուք ալ անոնցմէ մէկն էք: Ինչպիսի՞ զգացումներով կը դիմաւորէք ՀՀ անկախութեան 20-ամեակը:

 Անկախութեան 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում անց-     կացւում են  մի շարք մրցոյթներ՝ ուսանողների եւ դպրոցականների շրջանակում: Նրանք շարադրութիւնների, լուսանկարների կամ տեսահոլովակների միջոցով պէտք է ներկայացնեն Անկախութեան մասին ունեցած իրենց պատկերացումները եւ գնահատեն անցած 20 տարիները:
Իսկապէս յուզիչ է ընթերցել դպրոցականների ներկայացրած շարադրութիւնները: Թոյլ տուէք մէջբերել նրանց շարադրութիւններից մի քանի հատուածներ:
«... Իմ երկրի ամէն մի թերացումը համարում եմ նաեւ իմ թերացումը, իսկ ամէն մի լաւն ու դրականը կերտելու համար ինձ պարտաւորուած եմ զգում: Այո՛, մենք տէրն ենք մեր անկախութեան եւ ազգովին պիտի պահպանենք այն` ամէն մէկս մեր գիտելիքների ու կարողութիւնների չափով մասնակցենք նրա հզօրացմանը... Մարկոսեան Անուշ -Երեւան, N 45 հիմնական դպրոց, 11-րդ դասարան»
«... Մեր անկախութեան ապագան նախ եւ առաջ մեր ձեռքին է: Անկախութեան առաջին պայմանը մեր անկախ մտածելու կարողութիւնն է, ազատ եւ ինքնիշխան ապրելու մեր կամքը: Մեր անկախութեան ճակատագիրը մեր          ձեռքում է գտնւում...Լալայան Վահէ - Երեւան, Լէոյի անվ. N 65 աւագ դպրոց, 10-րդ դասարան»
«... Երկիրը մերն է, ու մենք պիտի կարողանանք սերունդներին աւանդել անկախ, ազատ ու բարգաւաճ մի պետութիւն, որտեղ հայը կÿապրի բարեկեցիկ, ազգային մշակոյթն ու գիտութիւնը քաղաքակիրթ ժողովուրդներին վայել մակարդակի բարձրացրած: Անկախութեան քարը մենք ենք դնում: Յուսանք, որ կÿուղղենք մէջքներս, գեղեցիկ ու լուսաւոր ապագայ կը կառուցենք ու ոտք կը մեկնենք քաղաքակիրթ բոլոր ժողովուրդների հետ... Միրզաբեկեան Գրետա - Երեւան, N 71 հիմնական   դպրոց, 11-րդ դասարան»

Դպրոցականների այս տողերը յոյս են ներշնչում, որ անկախ Հայաստանի ապագան վստահելի ձեռքերում է : Լինելով իսկապէս պատմական իրադարաձութիւնների ամէնօրեայ ականատեսը՝ երբեմն դժուար է տալ այդ դէպքերի իրական ու արժանի գնահատականը: Սակայն քսանամեակը հրաշալի առիթ է՝ վերաիմաստաւորելու անկախ պետականութեան արժէքն ու գնահատանքը:
Ինձ համար մեծ պատիւ է լինել ՀՀ անկախ քաղաքացի եւ իմ ամենօրեայ աշխատանքի միջոցով կերտել ՀՀ  21-րդ դարի պատմութիւնը: