Սիրելի՛ հայրենակիցներ,
2014թ. Մայիսի 6-10ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենալու «Եւրատեսիլ-2014» երգի մրցոյթը, որին Հայաստանից մասնակցելու է Արամ Սարգսեանը (Արամ Mp3)՝ իր «Not alone» գեղեցիկ երգով:
Անկյայտ է, որ Հայաստանը ներկայացնող Արամ Սարգսեանի՝ մեր տաղանդաւոր հայորդու, յաղթանակի համար շատ բան է կախուած մեզանից եւ մասնաւորապէս մեր եւրոպաբնակ հայերից: Հետեւաբար բոլորս պէտք է քաջալերենք եւ աջակցենք նրան, հաւատանք նրա տաղանդին ու ի վերջոյ նաեւ՝ յաղթանակին:
Այս կապակցութեամբ դիմում ենք յատկապէս Եւրոպայում ապրող մեր հայրենակիցներին եւ խնդրում համախմբուել, հետեւել կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցոյթներին եւ քուէարկել մեր երգչի օգտին: Եթէ բոլորս փորձենք մասնակցել այս շարժմանը եւ մի փոքր ժամանակ գտնէք մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա համոզուած ենք, որ յաղթանակը մերն է լինելու:
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ
ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Առաջին կիսաեզրափակիչին որ տեղի պիտի ունենայ Մայիս 6-ին, մասնակցող երկիրներն են (ըստ ներկայացման կարգին)
1. Հայաստան, 2. Լատվիա, 3. Էստոնիա, 4. Շվեդիա, 5. Իսլանդիա, 6. Ալպանիա, 7. Ռուսաստան, 8. Ադրբեջան, 9. Ուկրաինա, 10. Բելգիա, 11. Մոլդովա, 12. Սան Մարինօ, 13. Պորտուգալիա, 14. Նիդեռլանդներ, 15. Մոնտենեգրօ, 16. Հունգարիա, նաեւ մասնակցութիւն չունեցող քուէարկող երկիրներն են 1. Դանիա, 2. Ֆրանսա, 3. Սպանիա։