2013թ. Դեկտեմբերի 17-ին Մարդու Իրաւունքների Եւրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դէմ ոճրագործութեան իրականացման հերքումը:
Փաստօրէն անմեղսունակ է ճանաչուել մի յանցագործ, որը հերքում է մարդկութեան դէմ կատարուած ոճրագործութիւնը, դա անուանելով «միջազգային սուտ», իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցուածքը միտում ունի դառնալ նախադէպ եւ առիթ ստեղծել նոր ոճրագործութիւնների ընդդէմ բոլորիս՝ համայն մարդկութեան:
Արցախը դիմակայել է Թուրքիայի կողմից սկսուած եւ Ադրբեջանի միջոցով շարունակուող ցեղասպանութեանը: Ադրբեջանը դեռ եւս 1920-ական թուականներին պետականօրէն ծրագրուած ցեղասպանութիւն է իրականացրել ոչ միայն Արցախում, յատկապէս Կուր գետի արեւելեան հատուածում, այլ նաեւ Նախիջեւանում: Վկան ամայացուած բնակավայրերն ու ոչնչացուած հարիւրաւոր հայկական խաչքարերն են:
Մեր խորին համոզմամբ Ադրբեջանին այս սանձարձակութիւնների մղողը ժամանակին Թուրքիայի կատարած ցեղասպանութեան չդատապարտելն է, հատուցում չպահանջելը եւ վերջին հաշիւով միջազգային հանրութեան կող- մից այդ անմարդկային եւ վայրագ քաղաքականութեան շարունակութեան փաստացի հովանաւորումը: Մեր ժողովրդի յամառ եւ վճռական պայքարի շնորհիւ մեր հայրերի, ընկերների, զաւակների արեան գնով մենք կանխեցինք ցեղասպանութեան նոր ալիքը եւ կերտեցինք մեր Ազատ ու Անկախ երկիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը:
Մեր համոզմամբ Եւրոպական դատարանի այս որոշումը նախ եւ առաջ յարցականի տակ է առնում Զուիցերիայի արդարամիտ օրէնսդրութիւնը, որը քրէօրէն պատժելի արարք է համարում մարդկութեան դէմ ոճիրները, ներառեալ Հայող Ցեղասպանութեան ժխտումը:
Մարդու Իրաւունքների Եւրոպա- կան դատարանի վճռի անփոփոխ մնալը մեծ հարուած է հայ ժողովրդի իրաւունքների վերական-գնման գործին, այդ թւում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային ճիգերին:
Բարձր ատեանների հակամարդ-կային որոշումները ծնում են նոր ոճրագործութիւններ: Դրա վկայութիւնն է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերը, որոնց հետեւանքով նո- րից թափուեց անմեղ արիւն:
Մենք անզիջում կը լինենք մեր ազգային շահերի պաշտպանութեան գործում:
Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական կոմիտէ