ՀՀ արտաքին գործոց նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Եւրոպայի Խորհուրդի աջակցութեամբ Երեւանի մէջ տեղի ունեցած է կլոր սեղանի զրոյց՝ ԵԽ փորձագիտական խումբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագէտներու մասնակցութեամբ:

Բացման խօսքով հանդէս եկած է արտաքին գործոց նախարարութեան Միջազգային կազմակերպութիւններու վարչութեան պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդին կից աշխատանքային խումբի ղեկավար Վահրամ Կաժոյեանը: Կլոր սեղանի աշխատանքներուն մասնակցած են Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդին կից աշխատանքային խումբի անդամները: