ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը յայտարարում է Ռաֆայէլ Լեմկինի անուան 2014թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը:
Այն հնարաւորութիւն է ընձեռելու օտարերկրեայ ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտութեան ոլորտում, մէկ ամսով այցելել Հայաստան՝ տեղի գիտական հաստատութիւններում եւ գրադարաններում ուսումնասիրութիւններ իրականացնելու համար:
Յաղթող յաւակնորդների ուսումնասիրութիւնների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարաւորութիւն կը ստանան ծանօթանալ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեանը, ուսումնասիրութիւններ կատարել Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում եւ գրադարանում, ինչպէս նաեւ ստանալ մասնագիտական խորհրդատուութիւն, ծանօթանալ Հայաստանի Հանրապետութեան բուհերի, արխիւների, գրադարանների նիւթերի հետ:
Տարեկան նախատեսւում է մէկ ասպիրանտի այցելութիւն: Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդութեան եւ կեցութեան ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկէտը՝ 2013թ. Դեկտեմբերի 15:
Յաղթող յաւակնորդի անուան հրապարակումը՝ 2013թ. Դեկտեմբերի 25
Դրամաշնորհի տեւողութիւնը մէկ ամիս է:
Յաղթող յաւակնորդը պարտաւորւում է ծրագրի աւարտից յետոյ 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքը գիտական յօդուածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հրապարակելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը՝ 2014թ. Յունուարի 1
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ինքնակենսագրութիւն
- Ուսումնասիրութեան համառօտ նկարագիր
- Հրատարակած աշխատութիւնների ցանկ (առկայութեան դէպքում)
- Համալսարանական երկու դասախօսների յանձնարարական
- Դիմումաձեւ
Առաւել մանրամասն տեղեկութիւնների համար այցելէք հետեւեալ էջը՝