Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարւեստի կաղնու՝ ՀՀ Ժողովդական նկարիչ Յակոբ Յակոբեանի կորստեան լուրը:
Արուեստագէտ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմութեան խտացումն էր՝ գաղթականութիւն, հայրենադարձութիւն, անցնող գրեթէ մէկ հարիւրամեակի վերապրում: Մարդ, ում կտաւներում, իր վերապրած կեանքի նման խտացուած էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչեւ վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցուածքը ուսուցանող էր շատերին: Ցաւակցում ենք բոլորիս՝ հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին:
Հ.Յ.Դ .Հայաստանի Գերագոյն Մարմին