«Ազատ Օր»ի խմբագրութիւնը ստացաւ հետեւեալ հաղորդագրութիւնը Յունաստանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութենէն.-

Մինաս Մարտիկեան նշանակուել է
Յունաստանում Հայաստանի Հանրապետութեան
արտակարգ
դեսպանորդ եւ լիազօր նախարար

Ծնուել է 1969թ. Յունուարի 6-ին Երեւանում:
1987-1989թթ. ծառայել է բանակում:
1992թ. աւարտել է Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը (իրաւագէտ), 1995թ.՝ Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան դիւանագիտական ակադեմիան (միջազգային իրաւունքի մասնագէտ):
1993 թուականից աշխատում է Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնում. իրաւաբանական վարչութիւնում, քարտուղարութիւնում, անձնակազմի կառավարման վարչութիւնում: Աշխատել է Ռուսաստանի Դաշնութիւնում եւ Պելառուսի Հանրապետութիւնում ՀՀ դեսպանութիւններում:
2008-2012թթ.՝ ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչութեան պետ:
Ունի «1-ին դասի խորհրդական» դիւանագիտական աստիճան:
2012թ. Օգոստոսի 10-ից նշանակուել է Յունաստանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար:
ՀՀ արտաքին գործերի նախարարութեանը մատուցած ծառայութիւնների, երկարատեւ ու բարեխիղճ աշխատանքի համար 2010թ. պարգեւատրուել է ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսեան» յուշամետալով:
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից 2012թ. պարգեւատրուել է Մարշալ Հ. Ք. Բաղրամեանի անուան մետալով:
Ամուսնացած է, ունի մէկ որդի:
Բարի յաջողութիւն կը մաղթենք պրն. Մինաս Մարտիկեանի պաշտօնի ստանձման առիթով։