ՀՀ սփիւռքի նախարարութիւնը ստեղծման օրից մշտապէս իր ուշադրութեան կեդրոնում է պահում հայապահպանութեան, սփիւռքահայ համայնքներում հայ մշակոյթի տարածման ու զարգացման, Հայրենիք-Սփիւռք կապերի ընդլայնման, առհասարակ Սփիւռքի հայեցի կեանքում ակնառու դերակատարութիւն ունեցող անձանց՝
արտերկրում ապրող մեր քոյր-եղբայրներին,ինչն արտայայտւում է նրանց հանդէպ ցուցաբերուող մեծարման տարատեսակ ակցիաներով (նախարարութեան պարգեւներ, խրախուսական մրցանակներ եւ այլն):
Սոյն գաղափարի համատեքստում ՀՀ սփիւռքի նախարարութիւնը նախատեսել է պարգեւատրումներ Սփիւռքի այն լրագրողներին (եւ ոչ միայն լրագրողներին), ովքեր պարբերաբար թղթակցում են ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին՝ նիւթեր առաքելով յատուկ «Հայերն այսօրի» համար:
«Հայերն այսօրի» աշխատակազմը սիրով միանում է նախարար Հ. Յակոբեանի նախաձեռնութեանը՝ կոչ անելով Սփիւռքի մեր գործընկերներին, մեր քոյր-եղբայրներին՝ աւելի ակտիվօրէն համագործակցելու մեր պարբերականի հետ ոչ միայն մեր թերթն ընթերցելով, այլեւ Սփիւռքում տեղի ունեցող եւ համահայկական հետաքրքրութիւն ներկայացնող իրադարձութիւնների, հետաքրքիր մարդկանց մասին թղթակցութիւններ(նորութիւն, յօդուած, ակնարկ, հարցազրոյց, լուսանկար, տեսանիւթ եւ այլն) ուղարկելով յատուկ «Հայերն այսօրին»:
Սիրելի հայրենակիցներ, ուզում ենք ձեզ վստահեցնել, որ մեր թերթին ուղարկած ձեր իւրաքանչիւր թղթակցութիւն մի փոքր աւելի է մօտեցնում ու հարազատացնում Սփիւռքը Հայաստանին, աշխարհասփիւռ հայութեանը՝ մայր Հայրենիքին, մեզ բոլորիս՝ միմեանց:
Մեր էլեկտրոնային հասցէն է This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:
«Հայերն այսօր» էլ. պարբերականի խմբագրակազմ