Հայրենակիցներ,

Աւարտւում է 2012 թուականի Մայիսի 6-ին կայանալիք ազգային Ժողովի ընտրութիւնների քարոզարշաւը:
Կարող ենք արձանագրել, որ ՀՅ Դաշնակցութեան նախընտրական ծրագիրը այդպէս էլ չունեցաւ հաւասարազօր մրցակից:


Կառուցուած լինելով 4 յենասիւնների վրայ, մեր ծրագրի իրագործումը կþապահովի արդար եւ բարեկեցիկ պետութեան կայացում:
Ես կþանդրադառնամ միայն սոցիալական եւ տնտեսական արդարութեան հաստատման մեր մօտեցումներին, որոնք այդպէս էլ ոչ ոք չկարողացաւ վիճարկել:
Երկրում յուսալի սոցիալ-տնտեսական համակարգի ձեւաւորումը նշանակում է բնակչութեան բոլոր շերտերի համար ստեղծել ապրելու եւ զարգանալու լիարժէք պայմաններ:
Ծրագրի կենտրոնում մարդու արժանապատուութիւնն ու հայոց պետականութիւնն են, որոնք մեզ համար բարձրագոյն արժէք են: Սա նշանակում է, որ ծրագիրը վերաբերում է ընտանիքին, մանկանը, պատանուն, երիտասարդին, ուսանողին, մանկավարժին, փրոֆեսորադասախօսական անձնակազմին, պետական, զինուորական, ոստիկանութեան ու ազգային անվտանգութեան ծառայողին, մտաւորականին, գիտնականին, թոշակառուին, գործազուրկին, հաշմանդամին, առանց ծնողական խնամքի մնացած երեխային, բռնադատուածին, խաբուած աւնդատուին ու սեփականազրկուած մարդուն:
Մեզ համար սոցիալ-տնտեսական հիմնական նպատակներ են համարւում չքաւորութեան վերացումը, միջին խաւի ձեւաւորումը, սեփականութեան իրաւունքի պաշտպանութիւնը, արդար եւ մրցակցային տնտեսական կարգի հաստատումը, անաչառ դատական համակարգի ձեւաւորումը, արտագաղթի կասեցումը, բնակչութեան վստահութեան վերականգնումը երկրի ապագայի ու հանրային իշխանութեան նկատմամբ:
Սա նշանակում է, որ Դաշնակցութեան յաղթանակի դէպքում,
1. Պետութեանը պասսիւ  բարեփոխիչից վերածելու ենք երկրի կայուն զարգացման մասնակցի եւ պատասխանատուի,
2. Գործադրելու ենք արտահանման ընդլայնման, փոքր ու միջին պիզնեսի զարգացման, գիւղատնտեսութեան աջակցութեան հարկաբիւջետային, դրամավարկային եւ պետական ակտիւ սուբսիդաւորման քաղաքականութիւն,
3. Կրկնապատկելու ենք երկրի տնտեսական արդիւնքը, եռապատկելու ենք պետական բիւջէն, թեթեւ, քիմիական, մեքենաշինական, հանքային արդիւնաբերութիւնում, գիւղատնտեսութիւնում, շինարարութիւնում, բարձրարժէք ծառայութիւնների եւ փոքր ու միջին պիզնեսի ոլորտներում` նորարութեան եւ բարձր տեխնոլոգիաների ակտիւ գործադրմամբ ստեղծելու ենք շուրջ 200 հազար նոր աշխատատեղ: Շուրջ 10,000 աշխատատեղ կը ստեղծուի սահմանափակ կարողութիւններով անձանց համար: Այլ կերպ ասած, իւրաքանչիւր աշխատունակ մարդ կ'ունենայ աշխատանքի հնարաւորութիւն:
4. Աղքատութեան շեմ առկայ 33500 դրամի փոխարէն կը ճանաչենք կենսապահովման նուազագոյն բիւջէի մեծութիւնը, որը ներկայ հաշուարկներով՝ 63000 դրամ է,
5. Կþընդունենք աշխատավարձերի սահմանման միասնական ռազմավարութիւն, ինչը կþապահովի աշխատանքի արտադրողականութեան աճ եւ միջին աշխատավարձերի տարբերակում: Կը նուազեցնենք եկամուտների եւ կենսամակարդակի տարբերութիւնը հասարակութեան աղքատ եւ հարուստ խաւերի միջեւ: Կը հաստատենք կապ կրթութեան եւ աշխատաշուկայի միջեւ,
6. Արդէն 2013 թուականի Յունուարի 1-ից կրկնապատկուի նուազագոյն աշխատավարձը,  քաղաքացիական եւ պետական ծառայողների աշխատավարձի բազային դրոյքաչափ կը սահմանուի 76000 դրամ` ներկայ 40000-ի փոխարէն,
7. Կþընդլայնենք եւ 5 անգամ կը մեծացնենք հանրային ծառայութեան սոցիալական փաթեթը` ներառելով առողջապահութեան, մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան ոլորտի բոլոր աշխատակիցներին: Ազգային  անվտանգութեան, պաշտպանութեան, ոստիկանութեան, առողջապահութեան համակարգերի աշխատակիցների միջին աշխատավարձը կը կազմի երկրում առկայ միջին աշխատավարձի քառապատիկից ոչ պակաս  կամ շուրջ 500.000 դրամ, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատութիւնների աշխատակիցների աշխատավարձը կը կազմի միջինը 110 հազար դրամ: Արտօնութիւններ կը տրամադրուեն մարզերում եւ հեռաւոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմի անդամներին,
8. Կը վերանայենք կենսաթոշակային բարեփոխումների համակարգը՝ կ'ապահովենք արդարացի եւ սերունդների համարեշխութիւնը երաշխաւորող կենսաթոշակների վճարում: Միջին աշ-       խատանքային կենսաթոշակը առնուազն  կը կրկնապատկուի եւ կը կազմի 63 հազար դրամից ոչ պակաս,
9. Կ'ընդունենք օրէնք, որի համաձայն մինչեւ երկու տարեկան երեխայ խնամող չաշխատող կանանց համար այդ ժամանակահատուածը կը համարուի աշխատանքային ընդհանուր ստաժ, 
10. Իւրաքանչիւրին հասանելի կը լինի որակեալ առողջապահութիւնը՝ մէկ անձի համար տարեկան առողջապահական ծախսը կը հասցուի նուազագոյնը 150.000  դրամի (այժմ չի գերազանցում 63.000 դրամը): Այսինքն, իւրաքանչիւր ոք իր առողջութեան պահպանման համար կþունենայ անհրաժեշտ ֆինանսաւորումը:
11. Իւրաքանչիւր տարի 5.000-6.000 երիտասարդ եւ կարիքաւոր ընտանիքներ կþապահովեն սոցիալական բնակարանով,
12. Առաջիկայ 5 տարիներին կը զսպուեն կազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները,
13. Իւրաքանչիւր երիտասարդ կը կարողանայ լիարժէք ինքնադրսեւորուել, կþունենայ որակեալ կրթութիւն ստանալու, ստեղծագործելու, աշխատելու, պիզնեսով զբաղուելու երաշխաւորուած հնարաւորութիւն: Ընդ որում, պարտադիր զինուորական ծառայութիւնն անցած երիտասարդներն ու երեխաներ ունեցող ուսանողները ամբողջութեամբ կþազատուեն ուսման վճարից:
14. Կը սահմանենք մինչեւ 7 տարեկան երեխաների ամենամսեայ նպաստ՝ առաջին երեխայի դէպքում՝ 20.000 դրամ, երկրորդ երեխայի դէպքում, 25.000 դրամ, երրորդ երեխայի դէպքում՝ 40.000 դրամ, չորրորդ, հինգերորդ եւ յաջորդ երեխաների դէպքում՝ 60.000 դրամ: Հինգ եւ աւելի երեխայ ունեցող ընտանիքներին ըստ անհրաժեշտութեան անհատոյց կը տրամադրուի բնակարան,
15. Կը ներդրուի աշխատողների եւ սպառողների (յատկապէս սննդամթերքի եւ վառելիքի որակի ապահովման հարցում) իրաւունքների լիարժէք պաշտպանութեան ամբողջական համակարգ,
16. Ժողովրդագրական ակտիւ քաղաքականութեան շնորհիւ Հայաստանի բնակչութիւնը տարեկան միջինը կ'աճի 50.000-ով,
17. Կը մեծացնենք ներդրումները  գիտութեան եւ  մշակոյթի ոլորտներում: Մշակութային քաղաքականութիւնը կը համարուի երկրում իրականացուող բարեփոխումների, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նախապայման:
Մենք ձգտելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը մասնակից դարձնել սփիւռքին:

Հայրենակիցներ
Սրանք մեր ծրագրի միայն մի մասն էին, որոնք մնացեալ ոլորտներում կատարուող փոփոխութիւնների հետ միասին ձեւաւորելու են Նոր Հայաստանը:
Մեր ծրագիրը հաշուարկուած է ամենայն մանրամասնութեամբ, կազմուած է միջոցառումների ժամանակացոյցով:
Այն իրականութիւն դարձնելու համար Դաշնակցութիւնը պէտք է գայ իշխանութեան, այլընտրանք չկայ:
Մայիսի 6-ին քուէարկէք N4-ի՝ ՀՅ Դաշնակցութեան օգտին եւ մասնակիցը եղէք մեր չքնաղ երկրի շենացման ու հզօրացման գործին: