ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔԸ «ԱԶԱՏ ՕՐ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ


Ջերմօրէն շնորհաւորում ենք Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ եւ մաղթում, որ 2012  թուականը լինի վերելքների եւ յաղթանակների, գեղեցիկ եւ բարու տարի:


Ցանկանում ենք Ձեզ, Ձեր ընտանիքներուն եւ Ձեր կազմակերպութեան բոլոր անդամներին առողջ ու գեղեցիկ օրեր: Ուզում ենք, որ մեր համագործակցութեան արդիւնքում առաւել հզօրանայ Հայրնիքը, առաւել ահագնան հայապահպանութեանը միտուած մեր ծրագրերը եւ լուծումներ գտնեն հայութեանը յուզող խնդիրները՝ իրենց հանգրուանին հասցնելու համար:

ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-

Շնորհաւոր Նոր՝ 2012 թուական եւ Սուրբ Ծնունդ

Թանկագին գործընկերներ,
Մաղթում ենք առողջութիւն, յաջողութիւն, բարեկեցութիւն, ընտանեկան երջանկութիւն եւ սէր։ Թող 2012 թուականը դառնայ որակապէս նոր փուլ՝ աշխարհով մէկ սփռուած մեր 10 միլիոնանոնց ժողովրդի համար, դառնայ Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացրած Ցեղասպանութեան պատմական փաստն ընդունելուն ուղղուած ջանքերի աւելացման, Ղարաբաղեան հիմնախնդրի արդարացի լուծման, յաղթանակների եւ նուաճումների տարի։ Վերջապէս, թող եկող տարին դառնայ հայկական նոր՝ ելեկտրոնային ու աւանդական, բարձրակարգ, պրոֆեսիոնալ, իմաստուն, բազմաշերտ լրատուամիջոցների ծնունդի եւ արդէն գործող ԶԼՄ¬ների ակտիվ զարգացման տարի

ՀՀ Սփիւռքի նախարարութիւն
Մամուլի եւ հասարակայնութեան հետ
կապերի վարչութիւն

 -.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-

Ղարաբաղեան  Ամանորեայ շնորհաւորանքներ
(Ղարաբաղէն Աթէնք եւ Սիրոս հիւրընկալուած
22 աշակերտներու շնորհաւորական մաղթանքը)

Ձեր գաղափարի, մաքառման եւ ուխտի ճանապարհը ազգին ու ժողովրդին ընծայ արած ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի Յանձնախմբին

Յատուկ շնորհաւորանքներ յունահայ բոլոր հովանաւորներին ու բարերարներին, ովքեր հնարաւորութիւն են ընձեռել ու աջակցել տեսնելու այդ հրաշք ու երազային երկիր Յունաստանը…
Խորին երախտագիտութիւն «Ազատ Օր» թերթի խմբագրութեանը:
Ի սրտէ շնորհաւորում ենք բոլորիդ գալիք Ամանորը՝ 2012 թուականը… Ցանկանում ենք, որ Նոր Տարին նոր յաջողութիւններով ու ջերմ օրերով այցի գայ բոլորիդ օճախն ու ժպիտով բացուեն ձեր օճախի Ամանորեայ սեղանները:
2012 թուականը թող լինի ձեր կեանքի ամենայաջողակ ու ամենայիշարժան տարին, բերքը առատ թող լինի եւ երկրի տնտեսական վիճակը բարելաւուի…
Խաղաղութիւն… Եղէ՛ք առողջ ու երջանիկ:
Աստծու Աջը՝ պահապան ու զօրավիգ…
Բարի գալուստ Նոր Տարի, Բարի երթ…
(Մենք դարձեալ բոլորս միասին ենք, միասին կիսում ենք մեր վիշտը եւ միասին մտածում ապագայի մասին, բոլորն էլ միանում են մեր շնորհաւորանքներին, իսկ Անգելն ու Էռնան «Նոր տարի» նոր երգով են Ձեզ յատուկ շնորհաւորում)

Ձեզ միշտ յարգող ու սիրող ԼՂՀ  ք. Ստեփանակերտի Ա. Ղուլեանի անուան
հ. 2 հիմնական դպրոցի հայոց աշակերտներ եւ ուսուցիչ