Ա.Մ.Ն.Միջազգային զարգացման գործակալութեան եւ Սմիթսոնիըն հիմնարկութեան համագործակցութեամբ, Հայաստանի մէջ գործող «Իմ Հայաստան» ծրագիրին աջակցութեամբ, այս օրերուն Ուաշինկթըն կը գտնուին Երեւանի ԹՈՒՄՕի «Թմբաթա» երիտասար
դական ժողովրդական ռոք խումբի անդամները՝ մասնակցելու ամէնամեայ «Ֆոլքլայֆ» փառատօնին:
Թումոյականները փառատօնին հանդէս պիտի գան Լոս Անճելըսի մէջ հիմնադրուած «Հայկական հանրային ռադիօ» խումբին հետ: «Հայկական ժողովրդական երաժշտութեան հիման վրայ ինքնատիպ մշակումներ՝ ռոքի եւ փորձարարական երաժշտութեան համադրմամբ.- ահա՛ այն, ինչ մատուցում է ԹՈՒՄՕ Ստեղծարար Արհեստագիտութեանց Կենտրոնի «Թմբաթա» երիտասարդական ժողովրդական ռոք խումբը:
Խումբը ստեղծուեց չորս տարի առաջ «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտ Արիկ Գրիգորեանի նախաձեռնութեամբ: Ստեղծուեց ու կոչուեց «Թմբաթա», որովհետեւ խմբի անդամ Քրիստինէ Եղիազարեանի վկայութեամբ՝ «բոլոր ձայներն ու ռիթմիկ պատկերները թմբաթա բառերով էին, այսինքն՝ թմբաթա, թմբա թմբա թմբա թա: Խմբի կազմում 25-30 ուսանողներ են՝ 12-22 տարեկան: Մենք ներկայացնում ենք հայկական աւանգարդ-ֆոլկ երաժշտութիւն: Ստեղծում ենք նաեւ մեր երգեր։ Խումբը Ուաշինկթըն հասած է Յուլիս 4ին եւ ելոյթ պիտի ունենայ Յուլիս 6ին, 7ին, 8ին եւ 9ին: