Յարգելի՛ հայրենակցիներ,
Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդների հայրենաճանաչութեան «Արի Տուն» ծրագիրը:Ծրագրի նպատակն է՝ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին:
Ծրագիրը մեկնարկում է 2016թ. Յունիսի 12ին եւ շարունակուելու է մինչեւ Օգոստոսի 27ը՝ 8 փուլերով (իւրաքանչիւր փուլը՝ 14 օր): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի Տուն» ծրագրին:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հիւրընկալուել իրենց բարեկամների տանը, իսկ նրանց բացակայութեան դէպքում՝ Երեւան քաղաքի վարչական շրջանների, Հ.Հ. մարզպետարանների եւ Հ.Հ. սփիւռքի նախարարութեան կողմից ընտրուած ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Ծրագրին մասնակցութեան համար խմբերի եւ անհատների հաւաքագրումը եւ Հայաստան այցելութեան գործընթացն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից՝ տուեալ երկրում Հ.Հ. դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաեւ անհատապէս՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառոյցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում Հ.Հ. սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզուի դասընթացներ, այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր. հայոց լեզուի, հայրենագիտութեան, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ եւայլն: Պտոյտների ժամանակ անվտանգութիւնն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու են բժիշկը եւ ոստիկանական անձնակազմը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել Հ.Հ. սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Եւրոպայի հայ համայնքների վարչութիւն.
Հասցէ՝ ք.Երեւան 0010, Վ. Սարգսեան 26/1, հեռ.՝ (+37410) 58-56-01 (112)
Էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.