Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը յայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցոյթը:
Մրցոյթն իրականացւում է ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամի, World Vision Հայաստան գրասենեակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ BMI ավիաընկերութեան հետ համատեղ։


Մրցոյթին իրենց նիւթերը կարող են ներկայացնել հայաստանեան տպագիր, առցանց եւ հեռարձակող լրա- տուամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները։ Տպագրուած կամ հեռարձակուած նիւթերը կամ դրանց հեղինակների թեկնածութիւնը կարող են առաջադրել նաեւ հասարակական կազմակերպութիւններն ու անհատները: Նախատեսւում է նաեւ հանրային քուէարկութիւն Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի Facebook-ի էջում։
Նիւթերը պէտք է տպագրուած կամ հեռարձակուած լինեն 2011թ Յունուար - Դեկտեմբեր ժամանակահատւածում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունէութեանը, ձեռքբերումներին ու նուաճումներին, խնդիրներին ու մարտահրաւէրներին` այս ամէնը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հաւասարութեան տեսանկիւնից։ Նիւթերը կարող են ներկայացուել լրագրութեան ցանկացած ժանրում։

Անուանակարգեր
1. Հեռուստատեսային նիւթ
2. Տպագիր յօդուած
3. Ռատիոնիւթ
4. Առցանց եւ բլոգի յօդուած
5. Ֆօթօ ռեփորթաժ (մէկ կամ աւելի լուսանկարներ)
6. Սոցիալական եւ առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հաւասարութեանը։
Հայտերն ընդունւում են մինչեւ 2012թ-ի Յունուարի   17-ը, մրցոյթի արդիւնքները կÿամփոփուեն 2012 թ-ի Յունուարի վերջին եւ կը ներկայացուեն «Նա/Նե» ամենամեայ մրցանակաբաշխութեան ընթացքում։
Մանրամասն տեղեկութիւնների եւ  նախորդ տարիների մրցանակակիրների աշխատանքերին ծանօթանալու համար այցելէք Բրիտանական խորհրդի կայքը http://www.britishcouncil.org/hy/armenia-science-society-women-in-politics-nane.htm եւ  Բրիտանական խորհրդի Facebook-ի էջը https://www.facebook.com/britishcouncilarmenia:
Կան 1 2 3 մրցանակներ ինչպէս նաեւ յատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպութիւնների կողմից: