Վրաստանի արտաքին գործոց նախարար Կրիկոլ Վաշածէ այսօր Երկուշաբթի 7 Նոյեմբերին աշխատանքային այցելութեամբ Հայաստան պիտի ժամանէ:


Այցելութեան ընթացքին Վրաստանի արտաքին գործոց նախարարը հանդիպում պիտի ունենայ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Նախատեսուած է նաեւ նախարար Վաշածէի հանդի- պումը իր պաշտօնակից՝ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ:
Վաղը, Նոյեմբեր 8ին Հայաստան պիտի ժամանէ Իրանի արտաքին գործոց նախարար Ալի Աքպար Սալեհին, որ հանդիպումներ պիտի ունենայ ԱԺ նախագահի եւ բնական պաշարներու նախարարին հետ: