images/stories/garabediann-3-11-2011.jpgReport!am-ի արձագանգը

 
Առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններում Հանրապետական կուսակցութեան լիակատար յաղթանակն  ապահովելուն ուղղուած քայլեր են անշուշտ ոստիկանապետի պաշտօնում Վովա Գասպարեանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտօնում Տարօն Մարգարեանի նշանակումները:


Վովա Գասպարեանը հրաշալի տիրապետում է այն բոլոր ձիրքերին, որոնք այնքան կարեւոր են մեր ժամանակի եւ իրականութեան համար:  Նա շրջում էր թիկնազօրով դեռ իննի- սունականների կէսերին, երբ ոստիկանական համակարգում բարձր պաշտօնների էր Վանօ Սիրադեղեանի հովանաւորութեամբ, շրջում էր թիկնազօրով իննսունականների վերջերին, երբ ռազմական ոստիկանութեան պետն էր եւ վայելում էր Վազգէն Սարգսեանի մտերմութիւնը (ինչն, ի պատիւ իրեն եւ ի տարբերութիւն շատերի, այդպէս էլ չուրացաւ), շրջում է թիկնազօրով մինչեւ օրս, երբ վայելում է Սերժ Սարգսեանի հովանաւորութիւնը: Կան զանազան խօսակցութիւններ Վովա Գասպարեանի պիզնէսների եւ սովորութիւնների մասին, բայց դա նրա անձնական գործն է, եւ գուցէ այս ամէնը նրան չի խանգարում լաւ ոստիկան կամ լաւ ղեկավար լինել: Բայցեւայնպէս, նրա նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտօնում ուղղուած է բացառապէս համակարգը իշխանութիւններին ծառայելու համար ուժեղացնելուն, ինչը Վովա Գասպարեանը լաւագոյնս կարող է անել:
Քիչ այլ է Տարօն Մարգարեանի պարագան: Նրա վերաբերեալ հասարակութիւնում կայ յստակ ձեւաւորուած կարծիք՝ դրական կարծիք: Բաւական երկար ժամանակ լինելով բարձրաստիճան պաշտօնեայ՝ նա համեստօրէն արել է իր գործը եւ կարծես վատ չի արել: Բայցեւայնպէս, նա էլ այս արատաւոր իրականութեան մարդ է, ով, գուցէ ոչ մինչեւ վերջ գիտակցելով, բայցեւայնպէս, մասնակից է եղել հայկական ընտրական գործընթացներին: Եւ որ ամենացաւալին է՝ շարունակելու է մասնակից լինել: Եւ Տարօն Մարգարեանի նշանակումը քաղաքապետի պաշտօնում ուղ-                    ղուած է բացառապէս Երեւանը իշխանութիւններին ծառայեցնելուն:
Իհարկէ, տայ Աստուած, որ մենք սխալուենք, եւ ոստիկանութիւնը վերջապէս ծառայի հասարակութեանը, եւ Երեւանը լինի երեւանցիներինը:
 
Ա. Մ.